среда, 19 марта 2014 г.

Մթնոլորտ

1 Ինչպես  մեզ  հայտնի  է  մթնոլորտը  բաղկացած  է  մի  քանի  գազերից  որոնցից  են՝  ազոտը (78%), թթվածնինը (21%), արգոնը (0,93%), ածխաթթու  գազը (0,03%): Բնությունը  վերցնելով  ածխաթթու  գազը  մեզ  տալիս  է  թթվածին  կատարելով  մեզ  շատ  հայտնի  ֆոտոսինթեզը: Սակայն  մեզ  շրջապատող  գործարանների  և  մեքենաների  արտանետումները,  ծխախոտի  ծուխը  բարձրանալով  մթնոլորտ  և  միախառնվելով  օդին  դարձնում  են  մեր  առողջությանը  վնասակար  և  շատ  վտանգավոր: Այստեղից  եզրակացություն: Բնությունը  մեզ  տալիս  է  լավ  և  ինչպես  միշտ  մենք  տալիս  ենք  բնությանը  վատը: Մենք  ստեղծելով  այդ  գործարանները,  մեքենաները  և  գովաբանելով  մեզ  թե  մեծ  գյուտ  ենք  արել  մարդկությանը  օգնելու  համար: Սակայն  իրականում  այդ  ստեղծողները  չեն  տեսնում  օրենց  գյուտի  մեջ  վատ  կողմերը: Ես  դեմ  չեմ  որ  մեքենա  լինի  բայց  հիմա  նրանք  պետք  է  զբաղվեն  այն  հայտնագործությամբ  որ  օգնի  և  մեզ  չվնասելով  մեր  առողջուիթյանը  և  բնությանը  չախտոտելով  օդը:    

2,3 Մթնոլորտը  ախտոտող  նոյւթերը  այնքան  շատ  են  որպեսզի  դրանք  ուսումնասիրենք  պետք  է  բաժանենք  մի  քանի  խմբերի: Արդյունաբերությունը  համարվում  է  հիմնական  և  ամենաշատ  ախտոտող  ոլորտը: Գործարանների  արտանետած  թունավոր  նյութերը  շատ  վտանգավոր  են  մեր  առողջության  համար: Նրանց  արտանետած  նյութերի  հիմանական  մասը  կազմում  է  ածխաթթու  գազը: Վերջինիս  տոկոսային  հարաբերությունը  բարձրացել  է  և  հնարավոր  աճերի  դեպքում  կարող  է  հանդիսանալ  որոշ  հիվանդությունների  առաջացման: Կամ  երբ  մենք  ազատվում  ենք  հին  սառնարաններից  ոչնչացնելով  դրանք,  մենք  մթնոլորտ  ենք  բաց  թողում  Ֆրիոն  կոչվող  նյութը  որը  բարձրանալով  մթնոլորտ  քայքայում  է  օզոնի  շերտը  և  ուլտրա-մանուշակագույն  ճառագայթները  թափանցելով  մթնոլորտ  կարող  են  մարդկանց  մոտ  առաջացնել  մաշկի  քաղցկեղ:  Մյուս  և  ամենահայտնի  ոլորտը  դա  փոխադրամիջոցներն  են: Վառելիքի  այրման  համար  անհարժեշտ  է  թթվածին: Այրված  թունավոր  արգասիքները  արտանետվում  են  մթնոլորտ: Դրանք  իրենց  հերթին  փոխազդում  են  թթվածնի  հետ  ստեղծելով  թունավոր  գազեր  որոնք  վտանգավոր  են  հատկապես  երեխաների  առողջությանը  և  նպաստում  են  մի  շարք  հիվանդությունների  առաջացմանը: Հաջորդ  ոլորտը  դա  գյուղատնտեսությունն  է: Նրանք  գյուղատնտեսության  մեջ  օգտագործելով  թունաքիմիկատները,  պարարտանյութերը,  ախտոտում  են  ոչ  միայն  հող  այլև  օդը: Կամ  երբ  նրանք  փորձում  են  ազատվել  արտադրության  մնացորդների  այրելով  դրանք: Մի  խոսքով  կարելի  է  նշել  այսպես  շարունակել  անթիվ  մեր  բողոքները: Սակայն  դրանք  ով  է  լսում  կամ  ում  են  պետք: Պետք  է  ձեռնարկել  րոևէ  քայլել  և  համոզված  եղիր  որ  քո  օրինակին  կհետևեն  շատերը:

4 Միջավայրը  ախտոտող  գործոններն  են  համարվում՝  մեքենաները,  գործարանները,  ծխախոտը,  աղբը  և  այլ  շատ  վնասակար  նյութեր: Մենք  որ  հանդիսանում  ենք  ապագա  երկրի  բնակիչները  պետք  է  հիմիկվանից  մտածենք  թե  ինչպես  կանխենք  և  ինչպիսի  միջոցառումներ  ձեռնարկենք  որպեսզի  պահապանենք  մեր  երկիր  մոլորակը: Ինչպես  բոլորս  գիտենք  մեքենաների   հիմնական  մասը  օգտագործում  է  բենզին  որի  արտանետումները  վնասակար  են  մեր  առողջության  համար: Սակայն  գիտնականները  հաշվել  են  որ  գազի  արտանետումները  շատ  ագնամ  քիչ  են  բենզինի  արտանետումներից: Բայց  սա  չի  հանդիսնաում  հարցի  լուծում: Գալու  է  ժամանակ  երբ  արդեն  խնդիր  է  դառնալու  գազի  արտանետումները  և  այդ   ժամանակ  մենք  նորից  շուտափույթ  որոշումներ  ենք  կայացնելու: Ըստ  իս  մեր  առաջև  դրված  մինախնդիրները  պետք  է  լուծենք  այլ  եղանակով: Բոլորիս  հայտնի  էր  որ  մեր  երկրում  գործում  էր  տրամվայներ  որոնք  շուտվանից  վերացվել  էին: Ես  կառաջարկեի  որ  նրանք  նորից  հանձնվեին  շահագործան: Կամ  մարդկությանը  արդեն  հասանելի  են  մեքենաներ  որոնք  աշխատում  են  արևի  էներգիայի  հաշվին: Պետք  է  մեծացնել  նարնց  արտադրությունը  և  փոխարինել  վառելիքով  աշխատող  մենքնաների  հետ:

Комментариев нет:

Отправить комментарий