ՀՀ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՀԱՄԱՌՈՏ ՆԿԱՐԱԳԻՐԸ
Մարդու կենսագործունեության ապահովման, ինչպես նաև շրջակա միջավայրի էկոլոգիական
հավասարակշռության պահպանման գործում իր կարևոր դերն ունի երկրում ջրային պաշարների
առկայությունը և նրանց նպատակային օգտագործման ու պահպանման գործընթացում արդյունավետ
լուծումների կիրառումը:
Այս հարցի շուրջ պատկերացում կազմելու համար կարևորվում է ազգային ջրային պաշար,
ջրային ռեսուրսներ և ջրային համակարգ հասկացությունների բովանդակությունը: Ազգային ջրային
պաշարը դա այնպիսի որակի և քանակի ջրեր են, որոնք պահանջվում են մարդկանց հիմնական
կարիքները ներկայում և ապագայում բավարարելու, ինչպես նաև ջրային էկոհամակարգերը
պահպանելու և ջրային ռեսուրսի կայուն զարգացումն ու օգտագործումն ապահովելու համար: Ջրային
ռեսուրսները առաջանում են մակերևութային և ստորերկրյա (ստորգետնյա) ջրերից, այդ
թվում`առուները, գետերը, աղբյուրները, գերխոնավ տարածքները, լճերը, ձնածածկույթները,
սառցադաշտերը, ջրանցիկ շերտերը, ներառյալ` կարճատև ջրային ռեսուրսները: Ջրային ռեսուրսների
օգտագործման հետ առնչվող հիդրոտեխնիկական կառուցվածքները, որոնք առաջացնում են ջրային
հոսքի փոփոխում կամ օգտագործվում են ջրային ռեսուրսների փոխադրման համար անվանվում է
ջրային համակարգ:
29.800 քառ.կմ մակերես ունեցող Հայաստանի տարածքում ձևավորվող ջրային պաշարների
միջին բազմամյա հոսքը կազմում է 6.2 մլրդ մետր խորանարդ:
Մակերևութային ջրեր: ՀՀ-ը հարուստ չէ մակերևութային հոսքով: Մակերևութային ջրային
պաշարները կազմավորվում են երկրի տարածքով անցնող գետերով (ավելի քան 35 կմ երկարություն
ունեցող 14 գլխավոր գետեր, 10 կմ-ից ավել երկարություն ունեցող ավելի քան 200 միջին և բազմաթիվ
փոքր գետեր) և տարածքում եղած լճերով: Հայաստանի գետերը Կուր և Արաքս գետերի վտակներն են
և այս իմաստով այն հանդիսանում է որպես ջրային պաշարներ «արտահանող» երկիր: Այստեղից
հետևում է տնտեսության կայուն զարգացման նպատակով ջրային պաշարների կառավարման,
կարգավորման և արդյունավետ օգտագործման հիմնախնդրի կարևորությունը: ՀՀ գետերը լեռնային
են, որոնց համար բնորոշ են խորը ձորերը և նեղ կիրճերը: Հանրապետության տարածքում
համեմատաբար խոշոր գետերն են. Արաքս գետի ավազանում` Ախուրյանը` Կարկաչուն վտակով,
Մեծամորը` Քասախ վտակով, Հրազդանը` Մարմարիկով, Արփան` Եղեգիսով, Որոտանը` Սիսիանով և
Գորիսով, Ազատը, Վեդին, Մեղրին և Ողջին, Կուրի ավազանում` Դեբեդը` Փամբակ և Ձորագետ
վտակներով, Աղստևը` Գետիկով, Տավուշը և Հախումը, որոնք ունեն 100 կմ և ավելի երկարություն
կամ 1000 կմ քառ. և ավելի մեծ ջրհավաք ավազան: Գետերի սնման աղբյուրներն են հանդիսանում
հալոցքային, անձրևային և ստորգետնյա ջրերը: Գետերը աչքի են ընկնում ռեժիմի խիստ ընդգծված
փոփոխությամբ: Գետերում ջրի առավելագույն մակարդակը դիտվում է մայիսին, մակարդակի երկրորդ բարձրացումը տեղի է ունենում սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, իսկ նվազագույն
մակարդակը` ամռանը և ձմռանը: Հայաստանի տարածքում եղած լճերը հիմնականում բարձր
լեռնային են և փոքր, բացառությամբ Սևանա լճից, որի մակերեսը կազմում է 1326 քառ.կմ և գտնվում է
ծովի մակերևույթից 1897 մ բարձրության վրա: Մյուսներից կարելի է նշել Արփի, Քուր, Ակնա, Այղր և
Սև լջերը, որոնցում կուտակված մակերևութային հոսքի ջրերը մասնակցում են աղբյուրների և գետերի
սնուցմանը:
Երկրի հիդրոլոգիական ցիկլի ամենավերջին հաշվարկների համաձայն, ամեն տարի տեղումների
տեսքով լրացուցիչ գոյանում է ավելի քան 17.6 մլրդ. խորանարդ մետր ջուր, իսկ մոտ 11.5 մլրդ. խոր.
մետր ջրի քանակություն ենթարկվում է գոլորշիացման: Երկրի ջրային բալանսը լրացվում է 2
անդրսահմանային ջրային աղբյուրների հաշվին, 0.94 մլրդ. խոր. մետր ջրի գետային հոսքը
կատարվում է Հայաստանի Արաքս գետից, իսկ ջրի 1.19 մլրդ. խոր. մետր դեպի արարատյան
արտեզյան ավազան է հոսում Թուրքիայի ստորգետնյա ջրերով:
Հայաստանի գետերի մեծ մասը փոքր, արագահոս և լեռնային են, որոնք արտացոլվում են
ձնհալքների, աղբյուրների և ստորգետնյա ջրային դրենեժային ցանցի միջոցով: Գետերի հոսքերը
հակված են հասնելու իրենց առավելագույն սահմանին գարնանային ամիսներին` սարերից իջնող
ձնհալքի հաշվին: Գետերի ընդհանուր հոսքը ըստ հաշվարկների կազմում է 7.15 մլրդ. խոր մետր,
որից մոտ 6.25 մլրդ. խոր. մետր գոյանում է երկրի ներսում: Աղբյուրների տեսակարար կշիռը
կազմում է 1.6 մլրդ. խոր. մետր, իսկ դրենեժային ստորգետնյա ջրերինը` 1.43 մլրդ. խոր. մետր:
Գետերի հոսքում կան զգալի տարեկան և սեզոնային տատանումներ: Ընդհանուր հոսքի ծավալի
մոտ 50%-ը ենթարկվում է բարձր տարեկան տատանումների: Այսպես, չոր տարիների
հերթագայությունը կարող է հանգեցնել ծանր երաշտի, ինչպես օրինակ եղավ 1999-2000 թթ-
ին: Նույն ձևով, մեծապես տատանվում է նաև գետի հոսքերի ամսեկան ծավալները: Սովորական
տարվա ընթացքում, առավելագույն և նվազագույն հոսքերի միջև հարաբերակցությունը կարող է
տատանվել 10-ի սահմաններում: Գետերի հոսքի մեծ մասը միջինը մոտ 55%-ի չափով ծագում է
գարնան ամիսներին:
Այժմ աղյուսակով ներկայացնեմ Հայաստանի մի քանի գետերի հիդրոլոգիական ցուցանիշները`
Աղյուսակ 1. Հայաստանի մի քանի գետերի հիդրոգրաֆիական և հիդրոլոգիական բնութագրերն ըստ
գետերի վերջին (սահմանափակող) հատվածների
Գետերի
անվանումը
Որտեղ է
թափվում
Երկարու-
թյունը,կմ
Ջրհավաք
մակերեսը,
քառ. կմ
Ընդհ.
անկումը,
մ
Միջին
տարեկան
հոսքը
խոր.մ/վրկ
Հոսքի
մոդուլը
լ/վրկ. 1
քառ.
կմ-ից
Փամբակ Դեբեդ 86 1380 940 7.97 7.97
Դեբեդ Խռամ 176 4050* 565 8.84 8.84
Աղստև Կուր 133 1610* 2770 6.83 6.83
Ախուրյան Արաքս 186 3602* 1070 9.08 9.08
Հրազդան Արաքս 141 2310 1090 9.70 9.70
Որոտան Արաքս 178 2180* 2775 10.0 10.0
Մասրիկ Սևանա լ. 43 753 970 5.38 5.38 Ազատ Արաքս 56 547 2285 11.1 11.1
Արփա Արաքս 128 2175* 2670 10.1 10.1
Արաքս Կուր 1050 101900 3295 - -
*Տվյալները սահմանափակվում են Հայաստանի սահմաններում ընդգրկվածության մասով:
Աղբյուր`Աշոտ Մարկոսյան, Գևորգ Նազարյան «Ջրային ռեսուրսների կառավարումը» Երևան 2003թ. Էջ 654
Ինչպես երևում է աղյուսակից, ՀՀ-ը հարուստ չէ ջրային ռեսուրսներով, իսկ նրա
աշխարհագրական դիրքի պատճառով համարյա բացառվում է հարևան պետություններից ջուր
տեղափոխելու հնարավորությունը:
Գետերի հոսքերի սեզոնային տատանումների հետ կապված պրոբլեմները լուծելու համար
կառուցվել են 79 պատվարներ, որոնց ընդհանուր հզորությունը հասնում է 1.1 մլրդ խոր. մետր: Այս
պատվարների մեծ մասը նախատեսված են մեկ նպատակի համար. այսպես 70 ջրամբարները
օգտագործվում են ոռոգման նպատակով, իսկ 6-ը նախատեսված են հիդրոէներգիայի արտադրության
նպատակով, և միայն 3-ը օգտագործվում են երկակի նպատակով, այսինքն ոռոգման և կենցաղային
ջրամատակարարման համար: Կան 3 լրացուցիչ պատվարներ, որոնք շինարարության փուլում են:
Սևանա լիճը Կովկասի ամենամեծ լիճն է, միաժամանակ, բարձր լեռնային քաղցրահամ մեծ
լճերից մեկն աշխարհում: Այն Հրազդան գետում ունի կարգավորված մակերեսային ելք, նաև
օգտագործվում է որպես կարևորագույն բազմանպատակ ջրամբար ոռոգման,
հիդրոէլեկտրոէներգիայի, ձկնաբուծության և հանգստի նպատակով: Լիճը գտնվում է ՀՀ-ն
կենտրոնական մասում` մոտ 1900 մետր բարձրության վրա: Նրա ավազանի ընդհանուր մակերեսը
կազմում է շուրջ 5 հզ. քառ. կմ, լճի հայելու մակերեսը` 1.2 հզ. քառ. կմ, ծավալը` 34 մլրդ. խոր. մետր:
Լիճ են թափվում նրա ջրհավաք ավազանում առաջացող 28 գետեր և միայն Հրազդան գետն է սկիզբ
առնում լճից: Վերջինիս ջրերը հազարամյակներ շարունակ օգտագործվել են ոռոգման
նպատակներով: Միջին ջրառատության տարվա ընթացքում օգտագործման համար նախատեսված
լճի ջրի տարեկան ծավալը կազմում է մոտ 525 մլրդ. խոր. մետր (ներառյալ բնական հոսքը և
արտահոսքը, և Արփա ջրավազանից ջրի փոխադրումը): Սևանա լճի ընդհանուր բնական ջրային
բալանսը զգայուն է օդերևութաբանական պայմանների փոփոխությունների նկատմամբ: Չոր
տարիներին, բալանսը կարող է լինել բացասական` հանգեցնելով լճի մակարդակի իջեցմանը: Ջրերի
անխնա օգտագործման պատճառով լճի մակարդակը 1915.9 մ-ից իջել է 19.11 մ-ով: Ներկայումս այն
կազմում է 1896.89 մ, ծավալը` 58.5 մլրդ խոր. մ-ից նվազել է մինչև 34.0 մլրդ. խոր. մ, մակերեսը`
1416.2 քառ. կմ-ից դարձել է 1238.1 քառ. Կմ: Աղյուսակում ներկայացված է Սևանա լճի և մի քանի
խոշոր լճերի ծավալները և ջրի հայելու մակերեսը`
Աղյուսակ 2. Հանրապետության մի քանի խոշոր լճերի ծավալները և ջրի հայելու մակերեսը
Լճերի
անվանումները
Մակարդակի նիշը, մ Ծավալը Հայելու մակերեսը
քառ. կմ
Սևանա 1897(1916*) 33.8(58.5*) խոր. կմ 1244 (1416*)
Արփի 1480 50.0 մլն. խոր. մ 4.5
Սև 2708 9.0 մլն. խոր. մ 2.0
Այղր 853 310 հազ. խոր. մ 0.07
Քարի 3190 357 հազ. խոր. մ 0.12
Կապուտան 3299 1.5 մլն խոր. մ 0.1
Ակնա 3038 2.5 մլն խոր. մ 0.8 *Ցուցանիշները վերաբերվում են մինչև լճի մակարդակի իջեցման գործընթացի սկսելը;
Աղբյուր` Աշոտ Մարկոսյան, Գևորգ Նազարյան «Ջրային ռեսուրսների կառավարումը» Երևան 2003թ. Էջ 660
Ստորգետնյա ջրեր: Հայաստանը այն եզակի երկրներից է, որտեղ բնակավայրերի գերակշռելի մասի,
այդ թվում նաև 1 մլն-ից ավել բնակչություն ունեցող մայրաքաղաք Երևանի ջրամատակարարումն
իրականացվում է ստորգետնյա աղբյուրների ջրերով, առանց լրացուցիչ մաքրման գործընթացի
անհրաժեշտության: Հանրապետությունում կազմավորվող ստորգետնյա ջրային պաշարները
հիմնականում աչքի են ընկնում իրենց որակական բարձր ցուցանիշներով: Սակայն նախկին
վարչակառավարման համակարգին հատուկ շրջակա միջավայրի պահպանության հարցերի
մոտեցումների հետևանքով, ինչպես նաև վերջին տարիների հանրապետության տնտեսության ծանր
վիճակի պայմաններում առաջ են եկել ջրային պաշարների աղտոտման լուրջ վտանգ ներկայացնող
նախադրյալներ:
Ստորերկրյա ջրերի բնական պաշարների գնահատումը կատարվել է ջրահաշվեկշռային
եղանակով, ըստ գետերի ջրավազանների` հաշվի առնելով աղբյուրների դրենաժային և խորքային
հոսքերի քանակը: Աղբյուրների հոսք ասելով հասկացվում է ստորերկրյա ջրերի այն քանակը, որը
դուրս է գալիս երկրի մակերևույթ կենտրոնացված կամ նրան մոտ ելքերի ձևով: Այս հոսքերի
մեծությունը որոշվում է դաշտային հիդրոերկրաբանական հանույթային աշխատանքների ժամանակ:
Դրենաժային հոսք է համարվում ստորերկրյա ջրերի այն մասը, որը ցրված է աննկատ ելքերի
ձևով և բեռնաթափվում է ռելիեֆի իջեցված մասերում: Խորքային հոսք ասելով հասկացվում է
ստորերկրյա ջրերի այն մասը, որը ստորերկրյա ճանապարհով հեռանում է տվյալ
գետավազանի հաշվային այն
հատվածից, որի համար կատարված են ջրահաշվեկշռային հաշվարկներ: Հոսքի այս մասը որոշվել է
տեղումների ընդհանուր քանակից հանելով գոլորշիացումը, մակերեսային հոսքը և ստորերկրյա
հոսքի վերոհիշյալ երկու բաղադրիչները:
Ըստ տարածքի ստորերկրյա ջրերի հաստատված պաշարները տեղաբաշխված են անհամաչափ:
Այդ պաշարների 70%-ը բաժին է ընկնում Արարատյան հարթավայրին: Խիստ սակավաջուր եմ
հանրապետության հյուսիսային (Աղստև գետի և Կուրի մանր վտակների ավազաններ) տարածքները,
ինչպես նաև Արագած լեռան հյուսիս արևմտյան և արևելյան տարածքները (Ախուրյան գետի
ավազանի միջին հոսանքները): Աննշան պաշարներով օգտագործվում է դրենաժային հոսքը, որի
որակական ցուցանիշները բավարարում են խմելու ջրի ներկայացված պահանջներին:
Ստորերկրյա ջրերի հաստատված պաշարները լրիվ պատկերացում չեն տալիս
ջրամատակարարման համար օգտագործման ենթակա ջրերի ծավալների մասին, որի պատճառը
գոյություն ունեցող աղբյուրների առայժմ կատարված հիդրոերկրաբանական ոչ լիարժեք և
լայնածավալ ուսումնասիրությունների բացակայությունն է:
Այժմ աղյուսակով ներկայացնեմ ՀՀ թարմ ջրի օգտագործումը այդ թվում ստորգետնյա
աղբյուրներից` Աղյուսակ 3. ՀՀ թարմ ջրի օգտագործումը
1998 1999 2000 2001 2002
Ջրառը ընդամենը 1994 1967 1871 1726 1733
այդ թվում`
ստորգետնյա աղբյուրներից
530 536 533 530 475
Ընդամենը օգտագործվել է ջուր 1800 1172 1046 1003 1312
Այդ թվում`ըստ կարիքների`
ոռոգման, գյուղ.ջրամատակարարման
1456 940 897 808 1116
Արտադրական 120 75 42 94 87
Տնտեսական և խմելու 224 157 107 101 109
Ընդհանուրի նկատամբ% 100 100 100 100 100
Այդ թվում`ըստ կարիքների`
ոռոգման, գյուղ.ջրամատակարարման
81 81 85 81 85
Արտադրական 7 6 5 9 7
Տնտեսական և խմելու 12 13 10 10 8
Աղբյուր`«Հայաստանի վիճակագրական տարեգիրք» 2003թ. Աղյուսակ 154, Էջ 197-198
Հայաստանում կան զգալի թվով վերականգնվող ստորգետնյա ջրային ռեսուրսներ: Ստորգետնյա
ջրային ռեսուրսները շատ կարևոր դեր են խաղում ընդհանուր ջրային բալանսի համար: Խմելու
նպատակով օգտագործվող ջրերի մոտավորապես 96%-ը և երկրում օգտագործվող ջրերի
մոտավորապես 40%-ը գոյանում է ստորգետնյա ջրային աղբյուրներից: Հայաստանում առկա
ընդհանուր վերականգվող ստորգետնյա ռեսուրսներն ըստ հաշվարկների կազմել են տարեկան 4.1
մլրդ. խոր. մետր, որից մոտավորապես 1.6 մլրդ. խոր. մետր երկրում առաջանում է աղբյուրների ձևով,
իսկ 1.4 մլրդ. խոր. մետր սպառվում է գետերում և լճերում: Հայաստանում սկզբնավորվող խորքային
ստորգետնյա ջրերը մոտավորապես կազմում են 1.0 մլրդ. խոր. մետր: Խորքային ստորգետնյա
կարևորագույն աղբյուրներ են հայտնաբերվել Արարատյան արտեզյան ավազանում: Արտեզյան
հորերը արտադրում են 5-100 լիտր/վարկյան ջուր` առանց մեխանիկական ջրհանի: Թուրքիայի
արևմտյան սահմանի մոտ տարեկան մոտավորապես 1.2 մլրդ. խոր. մետր ստորգետնյա խորքային
հոսքեր են անցնում դեպի Արարատյան
արտեզյան ջրավազան: Հարավում մոտավորապես 0.77 մլրդ. խոր. մետր ստորգետնյա ջրեր
Արարատյան ավազանից հոսում են դեպի Թուրքիա, Նախիջևան, Պարսկաստան և մոտավորապես
0.19 մլրդ. խոր. մետր ջուր հոսում է դեպի Արաքսի ջրավազան: Հյուսիսում մոտավորապես 0.1 մլրդ.
խոր. մետր հոսում է դեպի Կուր գետի ավազանը: Ստորգետնյա ջրային ռեսուրսների պաշարները ըստ
տվյալների կազմում են 2.4 մլրդ. խոր. մետր, որից 66%-ը գտնվում է Արարատի արտեզյան
ջրավազանում: Առ այսօր ստորգետնյա ջրերի լրացուցիչ հոսքեր գրանցված չեն Հայաստանում:
Արտեզյան ջրավազանը ունի 3 հիդրավլիկորեն միմյանց հետ փոխկապակցված ակվաֆերներ (մինչև
20 քառ. մետր խորությամբ), ենթաճնշումային միջանկյալ ակվաֆերը (30 մետր և 70 մետր
սահմաններում) և ամենախոր ճնշումային ակվաֆերը (70 մետրից ցածր): Ակվաֆերների արտեզյան
բնույթի պատճառով Արարատյան հարթավայրում առկա ստորգետնյա ջրերը հակված են
բնականորեն վերադառնալու մակերես: Արդյունքում ստորգետնյա շերտերի վերին հատվածները հաճախ ջրարբիանում են, որը փոխադարձ ազդեցութուն է թողնում բնակչության և
գյուղատնտեսության արտադրության վրա:
Չնայած ստորգետնյա ջրերի որակի մասին վերջին տվյալները սակավ են, այնուհանդերձ կարելի է
ենթադրել, որ ընդհանուր առմամբ ստորգետնյա ջրային աղբյուրների որակական հատկանիշը շատ
բարձր է: Հայաստանի տարածքների մեծ մասում աղբյուրների ջուրը կարելի է օգտագործել որպես
խմելու ջուր` առանց լրացուցիչ մաքրման և մշակման: Որոշ աղբյուրներ, այնուամենայնիվ, շեղումներ
ունեն քիմիական և կենսաբանական ստանդարտներից և չեն կարող օգտագործվել խմելու
նպատակով: Աղբյուրների մոտավորապես 25%-ը պարունակում են նիտրատների, նիտրիտների և
ֆտորի բարձր կոնցենտրացիաներ: Որպեսզի հնարավոր լինի կանխել հետագա աղտոտումը,
ստորգետնյա աղբյուրների շրջակայքում պետք է ստեղծվեն սանիտարական գոտիներ: Նմանապես
Արարատյան արտեզյան ավազանի մի քանի արտեզյան ջրհորներ պարունակում են
հանքային տարրերի բարձր բաղադրություն (0.5-ից մինչև 2 գրամ/լիտր), որը գերազանցում է
առողջապահական ընդունված ստանդարտները, որի պատճառով ջուրը չի թույլատրվում օգտագործել
խմելու նպատակով: Աղտոտման լուրջ վտանգ ներկայացնող նախադրյալներից հինմականներն են`
Ստորգետնյա ջրաղբյուրների մեծ թվով կապտաժային կառուցվածքներ հայտնվել են
տեխնիկապես անմխիթար վիճակում, բացակայում են նրանց սանիտարական պահպանության
գոտիները, հատկապես գյուղական համայնքներում:
Ստորգետնյա ջրաղբյուրների կապտաժային կառուցվածքներին հարակից բնակավայրերում
կեղտաջրերի հեռացման համակարգերի բացակայությունը:
Ստորգետնյա ջրերի տեղաշարժման և բեռնաթափման վայրերին, այդ թվում ջրընդունիչ
կառուցվածքներին կից աղբավայրերի, անասնապահական և աղտոտման վտանգ ներկայացնող այլ
օբյեկտի առկայություն:
Արդյունաբերական ձեռնարկությունների չմաքրված հեռացումը:
Բնակավայրերի ջրահեռացման համակարգերի, այդ թվում նաև կոյուղու մաքրման
կառուցվածքների բացակայությունը կամ եղածների խիստ անմխիթար վիճակը:
Վերը նշված անթույլատրելի երևույթների հետևանքով մի շարք ստորգետնյա ջրաղբյուրներում
պարբերաբար նկատվել է ազոտի, ամիակի, նիտրատների, նիտրիտների և այլ վտանգավոր
բաղադրիչների պարունակության աճ:
Комментариев нет:
Отправить комментарий