Ռուդոլֆ
Խաչատրյան
Խաչատրյան Ռուդոլֆ
Լորիսի (ծն. 4.3.1937, Երևան - 2007 Գերմանիա),
հայ նկարիչ, ՀՍՍՀ վաստակավոր նկարիչ (1977)։
Աշխատել է գրաֆիկայի և
գեղանկարչության ասպարեզում։ 1971 թվականից ապրել և ստեղծագործել
է Մոսկվայում։ 1959 թվականին Երիտասարդության համաշխարհային VII փառատոնի
(Վիեննա) ցուցահանդեսում «Ուսանողուհու դիմանկար»-ի համար արժանացել է բրոնզե
մեդալի,1970 թվականին՝ Կոմիտասի ծննդյան 100-ամյակին նվիրված ցուցահանդեսում
«Կոմիտաս»-ի համար՝ ՀՍՍՀ կուլտուրայի մինիստրության առաջին մրցանակի։
Աշխատանքներից են՝ «Երիտասարդություն» (1965), «Մայրություն» (1965),
«Նատյուրմորտով Մարիամիկը» (1972)։
Նրա աշխատանքները գտնվում են
Հայաստանում և արտասահմանում՝ ազգային պատկերասրահներում և
պետական թանգարաններում։ Որոշ նկարներ գտնվում են Հայաստանի և աշխարհի շատ
երկրների բազմաթիվ մասնավոր հավաքածուներում։ 2008 թվականին Երևանի Ժամանակակից
արվեստի թանգարանում կազմակերպվել է Խաչատրյանի հետմահու ցուցահանդեսը։
Комментариев нет:
Отправить комментарий