среда, 26 августа 2015 г.

Ոճաբանություն

Ոճաբանություն
Ոճ բառը ծագել է հունական stilos բառից, որը նշանակում է ծղոտ, ցողուն:
Հայերենը ունի ոճի երեք տեսակ.
·         Գործառական
·         Իրադրական
·         Անհատական
Գործառական ոճերը համապատասխանում են մարդկային գործունեության այս կամ այն ոլորտին: Ունի հինգ ենթաոճ.
·         Առօրյա խոսակցական
·         Վարչական
·         Գիտական
·         Հրապարակախոսական
·         Գեղարվեստական
Առօրյա խոսակցական ենթաոճը գործածվում է առօրյա կյանքում, կենցաղում: Այստեղ շատ են հուզական եւ խոսակցական բառերը, կրկնությունները, ձայնարկությունները, վերաբերականները:
Վարչական ենթաոճը հանդես է գալիս պաշտոնական, գրասենյակային, օրենսդրական, դիվանագիտական ոլորտներում: Այս ոճով են գրվում օրենքները, որոշումները, հայտարարությունները, արձանագրությունները: Ոճին հատուկ են քարացած եւ գրաբարյան կապակցություններ(ի կատար ածել, բերման ենթարկել, ի գիտություն, ներքոհիշյալ, վերոհիշյալ, համաձայն որի…)
Գիտական ենթաոճը հանդես է գալիս գիտական աշխատություններում, զեկուցումներում, դասախոսություններում: Սրան հատուկ են խոսքի հակիրճությունը, ճշգրիտ ձեւակերպումները, դատողական բնույթի բառերի գործածությունները:
Հրապարակախոսական ենթաոճը մամուլի լեզուն է: Լինում է գրավոր(թերթ, ամսագիր) եւ բանավո(ռադիո, հեռուստատեսություն): Չունի իրեն հատուկ բառապաշար:
Գեղարվեստական ենթաոճը հանդես է գալիս գրականության մեջ՝ չափածո եւ արձակ: Այս ոճի գրվածքներում շատ են հուզական բառերը, մակդիրները, համեմատությունները, փոխաբերությունները: Կարող է ընդգրկել մյուս բոլոր ոճերի տարրերը:
Իրադրական ոճ ը պայմանավորված է տվյալ իրադրությամբ, կախված է այն պայմաններից, թե խոսողը որտեղ է խոսում, ում հետ է խոսում, ինչի մասին է խոսում, ինչ վերաբերմունք ունի խոսակցի նկատմամբ: Լինում են պաշտոնական, հանդիսավոր, մտերմական-փաղաքշական, ծաղրական, հեգնական:

Անհատական ոճը հանդես է գալիս լեզվական միջոցների անհատական օգտագործման մեջ, կախված է անհատների բնավորությունից, հակումներից, խառնվածքից, ճաշակից, կրթությունից, դաստիարակությունից:

ՏԵՐՅԱՆԻ ԼԵԶՈՒՆ ԵՒ ՈՃԸ

Տերյանի բանաստեղծունթյունները լեցուն են տխրությամբ, թախիծով: Բանաստեղծություններում ընտրված ամեն մի խոսք, ամեն մի հնչյուն նկարագրում են հեղինակի ապրումները, հեղինակի ներաշխարհը: Մթնշաղ, երազ, նինջ, կարոտ, ստվեր, ուրու….Բառերը կարելի է անվերջ շարունակել, այս բաերն ու տրամադրությունը հատուկ են միմիայն Տերյանին, եւ դու ւողղակի չես կարող շփոթել Տերյանի բանաստեղծակն ոճը որեւէ ուրիշ բանաստեղծի ոճի հետ:

Տերյանին հատուկ են նաեւ բաղաձայնույթը եւ ձայնույթը, երբ նրա բանաստեղծական տողերում հայտնվում են բաղաձայնների կամ ձայնավորնեի կուտակումներ: Օր.
«Աշնան մշուշում շշուկ ու շրշյուն,
Եվ շշնջում ես եւ անուշ շրշում,
Անտես ու հուշիկ իմ շուրջը շրջում…»
Տերյանի բանաստեղծությունների տողերում առկա է նաեւ մեղեդայնությունը, երաժշտականությունը: Նրա բանաստեղծություններում՝ տխուր թե ուրախ, զգացվում է դրանց տրամադրությանը համարժեք մեղեդին: Այդ իսկ պատճառով Տերյանի շատ բանաստեղծություններ հյուսել են երգեր:
«Ցրտահա՜ր, հողմավա՜ր,
Դողացին մեղմաբար
Տերեւները դեղին
Պատեցին իմ ուղին…»
Տերյանի լեզվաոճին հատուկ է նաեւ հուզաարտահայտչական միջոցների, այդ թվում՝ հարցական, բացականչական նշանների կիրառությունը:
«Արդյոք նորից երազնե՞րն են ինձ կանչում:
Սիրո անուշ նվագնե՞րն են ինձ կանչում:
Վերջիններս առանձնահատուկ տրամադրություն արտահայտող միջոցներ են՝ անորոշություն, թախիծ, սպասում եւ այլն, որ հատուկ են Տերյանիներաշխարհին: Հարցականներով սկսվող տողերի մեջ օգտագործվում է «արդյոք» բառը, որը հարցականի հարուցիչն է եւ կրում է անորոշության իմաստ: