пятница, 31 января 2014 г.

Lake Sevan

Lake Sevan



Lake Sevan (Armenian: Սևանա լիճ Sevana lič) is the largest lake in Armenia and the Caucasus region. It is one of the largest fresh-water high-altitude lakes in the world.

Lake Sevan is situated in the central part of the Republic of Armenia, inside the Gegharkunik Province, at the altitude of 1,900m above sea level. The total surface area of its basin is about 5,000 k,m2 the lake itself is 940 km2, and the volume is 34.0 bln cubic metres. It is fed by 28 rivers and streams. Only 10% of the outgoing water is drained by the Hrazdan (Razdan) river, while the remaining 90% evaporates.

Before human intervention dramatically changed the Lake Sevan ecosystem, the lake was 95 metres deep, covered an area of 1,360 km² (5% of Armenia's entire area), had a volume of 58 km³ and a perimeter of 260 km. The lake surface was at an altitude of 1,916 m above sea level.
Along with Lake Van and Lake Urmia, Sevan was considered one of the three great lakes of the historical Armenian Kingdom, collectively referred to as the Seas of Armenia; it is the only one within the boundaries of today's Republic of Armenia. The Sevanavank peninsula (formerly an island) is the historic area of the lake at its northern shores.
The Island Monastery
Originally made from three churches, the monastery was built on an island. Receding waters in the mid-twentieth century created the current peninsula. The island was uninhabited until the end of the eighth century A.D., when monks built a chapel and a group of cells. The monastery was founded in 874 by King Ashot I, the first king of the Bagratid kingdom, and his daughter Mariam. Two churches remain, St. Arakelots and Astvatsatsin. The island monastery was, according to historians of the time, used both for worship and pilgrimage, and as a place of exile for Armenian noblemen who had fallen into disgrace. It also was the residence and headquarters for Ashot I, from which he led a battle against invading Arabs beginning in 859.
During the battles monks and clergy fought alongside the army to defeat the Arabs, but repeated Arab and Ottoman invasions continued. The monks on the island continuously led battles to protect the monastery, and such was the life in and around the monastery for almost 500 years until the Persians and the Ottomansdivided the Armenian kingdom. The monks in Gegham-kiunik specialized in medicine, and some of their natural cures are still used, based on herbs that grow in the wild around the lake. The monastery continued to function until the 20th century; the last monk left in 1930. Today the monastery is maintained by the Church, which maintains a summer retreat for seminarians on the peninsula.

Ռուդոլֆ Խաչատրյան

Ռուդոլֆ Խաչատրյան

Խաչատրյան Ռուդոլֆ Լորիսի (ծն. 4.3.1937, Երևան - 2007 Գերմանիա), հայ նկարիչ, ՀՍՍՀ վաստակավոր նկարիչ (1977)։
Աշխատել է գրաֆիկայի և գեղանկարչության ասպարեզում։ 1971 թվականից ապրել և ստեղծագործել է Մոսկվայում։ 1959 թվականին Երիտասարդության համաշխարհային VII փառատոնի (Վիեննա) ցուցահանդեսում «Ուսանողուհու դիմանկար»-ի համար արժանացել է բրոնզե մեդալի,1970 թվականին՝ Կոմիտասի ծննդյան 100-ամյակին նվիրված ցուցահանդեսում «Կոմիտաս»-ի համար՝ ՀՍՍՀ կուլտուրայի մինիստրության առաջին մրցանակի։ Աշխատանքներից են՝ «Երիտասարդություն» (1965), «Մայրություն» (1965), «Նատյուրմորտով Մարիամիկը» (1972)։
Նրա աշխատանքները գտնվում են Հայաստանում և արտասահմանում՝ ազգային պատկերասրահներում և պետական թանգարաններում։ Որոշ նկարներ գտնվում են Հայաստանի և աշխարհի շատ երկրների բազմաթիվ մասնավոր հավաքածուներում։ 2008 թվականին Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում կազմակերպվել է Խաչատրյանի հետմահու ցուցահանդեսը։

суббота, 25 января 2014 г.

Շարժման տեսակները

§Ուղղագիծ հավասարաչափ, ուղղագիծ անհավասարաչափ և կորագիծ շարժումներ
§Մեխանիկական շարժումների՝ ըստ հետագծի տեսքի և շարժման բնույթի դասակարգման սխեմայում շարժման ամենապարզ տեսակն ուղղագիծ հավասարաչափ շարժումն է, որովհետև այս շարժման ժամանակ և՛ հետագծի տեսքն է պարզագույնը, և՛ շարժման օրենքը:

§Սահմանում 1
  Այն շարժումը, որի ընթացքում մարմինը կամայաական հավասար ժամանակամիջոցներում կատարում է նույն տեղափոխությունները, կոչվում է ուղղագիծ հավասարաչափ շարժում:
§Սահմանում 2
  Այն շարժումը, որի ժամանակ մարմնի հետագիծն ուղիղ գիծ է, և մարմինը միշտ շարժվում է նույն ուղղությամբ՝ կամայական հավասար ժամանակամիջոցներում անցնելով հավասար ճանապարհներ, կոչվում է ուղղագիծ հավասարաչափ շարժում:

§Քանի որ ժամանակի յուրաքանչյուր պահի մարմնի դիրքը որոշելու համար պետք է իմանալ տեղափոխության վեկտորի կախումը ժամանակից ապա անհրաժեշտ է այս բանաձևը.

§Այսպիսով՝ հավասարաչափ շարժման սահմանումից բխում է, որ ∆t ժամանակում մարմնի ∆s տեղափոխության և այդ ժամանակամիջոցի հարաբերությունը շարժման ընթացքում մնում է հաստատուն: Այն ցույց է տալիս մարմնի տեղափոխությունը միավոր ժամանակում և կոչվում է ուղղագիծ հավասարաչափ շարժման արագություն: Ուղղագիծ հավասարաչափ շարժման արագություն կոչվում է այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է կամայական ժամանակամիջոցում մարմնի տեղափոխության և այդ ժամանակամիջոցի հարաբերությանը:

§Որպես արագության միավոր են ընդունում այն ուղղագիծ հավասարաչափ շարժման արագությունը, որի ընթացքում մարմինը յուաքանչյուր 1 վարկյանում անցնում է 1մ ճանապարհ:

§Մարմնի տեղափոխությունն անշարժ համակարգի նկատմամբ հավասար է շարժվող համակարգի նկատմամբ նրա տեղափոխության և անշարժ համակարգի նկատմամբ շարժվող համակարգի տեղափոխության վեկտորական գումարին:

§Մարմնի արագությունն անշարժ համակարգի նկատմամբ հավասար է շարժվող համակարգի նկատմամբ մարմնի արագության և անշարժ համակարգի նկատմամբ շարժվող համակարգի արագության վեկտորական գումարին:

§Խնդիր
§120 մ երկարությամբ գնացքը, շարժվելով հավասարաչափ՝ 5մ/վ արագությամբ, մոտենում է 480 մ երկարություն ունեցող կամրջին: Որքա՞ն ժամանակում գնացքը կանցնի կամուրջը:

§Ինչպես երևում է նկարից, կամուրջն անցնելու համար գնացքը պետք է անցնի s=l+h ճանապարհ: Այդ ճանապարհին նրա  ծախսած ժամանակը՝ t=(l+h)/v=120վ
                                                                                Պատասխան՝ 120 վ
§Ուղղագիծ անհավասարաչափ շարժում
§Այն շարժումը, որի ընթացքում գոնե երկու հավասար ժամանակամիջոցներում մարմինը կատարում է անհավասար տեղափոխություններ, կոչվում է անհավասարաչափ կամ փոփոխական շարժում:

§Սովորաբար անհավասարաչափ են շարժվում գրեթե բոլոր մարմինները, բայց այն դեպքերում երբ մեզ հետաքրքրում է մարմնի անհավասարաչափ շարժումը միայն հետագծի որոշակի տեղամասում, որը մարմինն անցել է որոշակի t ժամանակամիջոցում, անհրաժեծտ է օգտվել «միջին արագություն» հասկացությունից:

§Անհավասարաչափ շարժման միջին արագություն հետագծի որևէ տեղամասում կոչվում է այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է այդ տեղամասը բնութագրող    տեղափոխության և տտ ժամանակամիջոցի հարաբերությունը.

§Անհավասարաչափ շարժման միջին արագությունը հավասար է այն հավասարաչափ շարժման արագությանը, որի դեպքում շարժվող մարմինը նույն S տեղափոխությունը կատարում է նույն t ժամանակում, ինչ անհավասարաչափ շարժման դեպքում:

§Մարմնի արագությունը ժամանակի տվյալ պահին կամ հետագծի տվյալ կետում կոչվում է ակնթարթային արագություն:
§Ակնթարթային արագությունը t պահին հավասար է միջին արագությանն այնպիսի բավականաչափ փոքր դելտա t ժամանակամիջոցում, որն ընդգրկում է տվյալ t պահը

§Այն շարժումը, որի ժամանակ մարմնի արագությունը կամայական հավասար ժամանակամիջոցներում փոփոխվում է նույն չափով, կոչվում է հավասարաչափ փոփոխական շարժում:

§ՄՀ-ում արագացումն արտահայտվում է մետր-քառակուսի վայրկյանով մ/վ2
§Կորագիծ շարժում
§Բնության մեջ և տեխնիկայում
§հաճախ հանդիպում են շարժումներ, որոնց հետագծերը կոր են: Այդպիսի շարժումները կոչվում են կորագիծ:
§ Կորագիծ շարժման դեպքում
ակնթարթային արագությունը
 հետագծի յուրաքանչյուր
 կետում ուղղված է այդ
Կետում հետագծին տարված
շոշափողի երկայնքով:

§Կոր գծով, մոդուլով հաստատուն արագությամբ շարժումը կոչվում է կորագիծ հավասարաչափ շարժում կամ պարզապես հավասրաչափ շարժում:
§Կորագիծ հավասրաչափ շարժման դեպքում,  t ժամանակամիջոցում մարմնի անցած ճանապարհն ուղիղ համեմատական է այդ ժամանակամիջոցին, այսինքն՝ կամայական հավասար ժամանակամիջոցներում մարմինն անցնում է հավասար ճանապարհներ:
§
§Անվերջ փոքր ժամանակամիջոցում արագության կրած փոփոխության և այդ ժամանակամիջոցի հարաբերությունը կոչվում է ակնթարթային արագացում կամ պարզապես արագացում:

§Օգտագործվոծ աղբյուրներ՝
§Է.Ղազարյան «Ֆիզիկա 10»
§http://wikipedia.org/

среда, 15 января 2014 г.

Վառելիքաէներգետիկ ռեսուրսներ

Նավթ
g_image
Երկրի նստվածքային թաղանթում տարածված այրվող, յուղանման, յուրահատուկ հոտով հեղուկ է, կարևորագույն օգտակար հանածո, արժեքավոր բնական պաշար: Նավթը տարբեր մոլեկուլային զանգվածով գազային, հեղուկ ու պինդ սահմանային, ցիկլիկ և արոմատիկ ածխաջրածինների, ինչպես նաև թթվածին, ծծումբ ու ազոտ պարունակող օրգանական միացությունների խառնուրդ է: Լինում է բաց շագանակագույնից (գրեթե անգույն) մինչև գորշ (գրեթե սև) գույնի: Նավթի մեջ լուծված են մեթան, էթան, պրոպան, բութան, ջրային գոլորշիներ, երբեմն՝ նաև ազոտ, ածխաթթվական գազ, ծծմբաջրածին, հելիում, արգոն, որոնք կոչվում են նավթին ուղեկցող գազեր:
  Նավթի առաջացումը. Կան նավթի անօրգանական և օրգանական ծագման վարկածներ: Ըստ անօրգանական ծագման վարկածի՝ նավթն առաջանում է Երկրի միջուկը կազմող մետաղների (մասնավորապես՝ երկաթի) կարբիդներից: Երկրի ընդերքում բարձր ջերմաստիճանի և ճնշման պայմաններում երկաթի կարբիդի ու ջրի փոխազդեցությամբ առաջանում են ածխաջրածիններ, որոնք բարձրանում են երկրակեղևի վերին շերտեր և հավաքվում ծակոտկեն ապարներում:
Ըստ օրգանական ծագման վարկածի՝ նավթն առաջացել է միլիոնավոր տարիների ընթացքում` բարձր ջերմաստիճանի և ճնշման պայմաններում ջրային բույսերի, կենդանիների ու միկրոօրգանիզմների մնացորդների քայքայումից:
Նավթը, առանց չափազանցության, համարվում է «սև ոսկի», և նավթի հանքեր ունեցող երկրներն այսօր մեծ առավելություններ ունեն:
Բնական գազեր
gaz-g
Բնական գազերը երկրակեղևում առաջացող գազային ածխաջրածիններն են: Դրանք հիմնականում կազմված են 80–90% մեթանից, 2–3% էթանից, պրոպանից, բութանից, քիչ քանակությամբ ծծմբաջրածնից, ազոտից և այլ իներտ գազերից: Բնական գազերն առաջանում են նստվածքային ապարներում պարունակվող օրգանական նյութերի փոխակերպման հետևանքով և կուտակվում են գազի տեղաշարժման ճանապարհին հանդիպող բնական խոռոչներում: Բնական գազի ամենախոշոր հանքավայրերը գտնվում են ԱՄՆ-ում, Ալժիրում, Իրանում, Նիդեռլանդներում, Ռուսաստանում (Արևմտյան Սիբիր):
ԱՇԽԱՐՀՈՒՄ էներգիայի պահանջարկի ավելի քան 20 տոկոսը բավարարում է բնական գազը։ Իսկ ինչպե՞ս է այն առաջանում։ Ի՞նչ պրոցեսներով այն պետք է անցնի, որ պատրաստ լինի օգտագործման համար։ Գազի որքա՞ն պաշար է մնացել։
Շատ գիտնականներ ենթադրում են, թե հազարավոր տարիներ առաջ բույսերի, կենդանիների, այդ թվում նաև պլանկտոնների մնացորդների քայքայման հետևանքով է առաջացել բնական գազը։ Ըստ այդ թեորիայի՝ երկար ժամանակի ընթացքում բակտերիալ քայքայման, երկրի վրա գտնվող նստվածքային ապարների ճնշման և երկրի խորքից եկող ջերմության հետևանքով օրգանական նյութերը փոխակերպվել են բրածո վառելիքի՝ քարածխի, գազի և նավթի։ Ժամանակի ընթացքում գազի մեծ մասը տեղաշարժման ճանապարհին կուտակվել է բնական խոռոչներում՝ երբեմն ձևավորելով գազային ահռելի հանքավայրեր կամ գազի հանքակույտեր, որոնք պահված են եղել կարծր ապարների շերտի տակ։ Որոշ հանքավայրեր ահռելի են, և դրանցում գազի պաշարը հասնում է տրիլիոնավոր խորանարդ մետրի։ Ինչպե՞ս են հայտնաբերվում գազի պաշարները։
Ածուխ
38022_1
Ածուխները պինդ, ածխածնով հարուստ այրվող օգտակար հանածոներ են, որոնք առաջացել են Երկրի ընդերքում՝ միլիոնավոր տարիների ընթացքում` հնագույն բույսերի մնացորդների բարդ քիմիական և երկրաբանական փոխարկումների հետևանքով: Միլիոնավոր տարիներ առաջ ներկայիս քաղաքների, դաշտերի ու անտառների տեղում աճել են հնագույն ծառեր: Ժամանակի ընթացքում այդ ծառերը մահացել են, ընկել ճահճոտ հողին, իսկ դրանց տեղում աճել են նորերը և այդպես շարունակ: Աստիճանաբար կուտակվել է այդ ծառերի մնացորդների հաստ մի շերտ: Տարիների ընթացքում միկրոօրգանիզմների ազդեցությամբ և օդի դժվարացած ներհոսքի պայմաններում այդ շերտի ոչ լրիվ քայքայման հետևանքով առաջացել է տորֆ: Վերջինս ծածկվել է գետերով հարթավայրեր բերվող տիղմով և ավազով: Ժամանակի ընթացքում հանքային լուծույթների, բարձր ճնշման և ջերմաստիճանի պայմաններում տորֆը փոխարկվել է սկզբում գորշ ածխի, այնուհետև՝ քարածխի, ավելի ուշ՝ անտրացիտի: Ածխածնի պարունակությունը գորշ ածուխներում կազմում է 55–78%, քարածուխներում՝ 75–92%, անտրացիտում՝ մինչև 98%: Ածխածնի պարունակության մեծացմամբ բարձրանում է հանածոյի ջերմատվությունը: Ածուխներին հաճախ անվանում են «արեգակնային պահածո»: Եվ դա ունի իր տրամաբանությունը, որովհետև տարիների ընթացքում արեգակնային էներգիան կուտակվում է բույսերում, որոնք այդ էներգիայի օգնությամբ ջրից, ածխաթթու գազից և հանքային աղերից, սինթեզում են իրենց կենդանի մարմինը: Արդյունահանված ածուխներն այրվում են և ջերմության ձևով մեզ վերադարձնում հեռու-հեռավոր ժամանակներում բույսերի ամբարած այդ էներգիան: Ածուխները կազմված են օրգանական (այրվող) և անօրգանական բաղադրիչներից: Օրգանական մասը կազմում են ջուրը (գորշ ածխի մոտ 50%-ը) և կալցիումի, երկաթի, ալյումինի, կալիումի  նատրիումի սիլիկատները  ֆոսֆատները,,սուլֆիդներն ու սուլֆատները: Ածխի համաշխարհային ընդհանուր պաշարները գնահատվում են 13,5 տրիլիոն տոննա, որից 51,5%-ը քարածուխն  է, 48,5%-ը` գորշ ածուխը: Ածուխները հրաշալի վառելանյութ են, օգտագործվում են նաև որպես հումք մետաղաձուլության և քիմիական արդյունաբերության մեջ:Քարածուխը սև կամ գորշասև է՝ ուժեղ փայլով: Պարունակում է ավելի քիչ բուսական մնացորդներ և ունի ածխացման ավելի բարձր աստիճան, քան գորշ ածուխը:
Քարածխի մեծ պաշարներ կան ԱՄՆ-ում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, ՌԴ-ում, Ուկրաինայում, Չինաստանում, Հնդկաստանում, Ավստրալիայում:
Քարածխի կոքսացման՝ առանց օդի մուտքի բարձր ջերմաստիճաններում (1000–1200օC) տաքացման միջոցով ստացվում են կոքսագազ և քարածխային խեժ: