четверг, 29 января 2015 г.

Հրանտ Դինք

Ծնվել է՝ 1954թ. սեպտեմբերի 15 ին Մալաթիաում
Նշանավոր պոլսահայ լրագրող, Թուրքիայում հայերեն և թուրքերեն լեզուներով տպագրվող միակ ամսաթերթի՝ «Ակոսի» գլխավոր խմբագիրը, Թուրքիայի երևելի մտավորականերից մեկը, որը հայտնի էր իր անվախ ելույթներով, քաղաքական ամենախճճված խնդիրները մեկնաբանող համարձակ հոդվածներով։
Կյանքը
Հրանտ Դինքը 7 տարեկանում ծնողների հետ Մալաթիայից տեղափոխվել է Ստամբուլ. սովորել է Պեզճյան վարժարանում, այնուհետև՝Սուրբ Խաչ դպրեվանքում: Ավարտել է Ստամբուլի պետական համալսարանի կենսաբանության (1978 թվական) և փիլիսոփայության (1987 թվական) ֆակուլտետները: Զինվորական ծառայությունից հետո աշխատել է որպես լրագրող: 1996 թվականին Ստամբուլում հիմնադրել է «Ակոս» երկլեզու (հայերեն և թուրքերեն) թերթը՝ նպատակ ունենալով ներկայացնել թուրքահայության ծայրահեղ մեկուսացվածությունը, դառնալ նրա խոսափողն ու իրավունքների պաշտպանը, հաշտարար օղակ լինել հայ և թուրք ժողովուրդների միջև:
Հայկական հարց
րանտ Դինքը մեկն էր Թուրքիայում ապրող հայ մտավորականներից, ով, չնայած նրան, որ իր ամբողջ կյանքի ընթացքում սպառնալիքներ էր ստանում Թուրքիայում գործող ազգայնական խմբավորումներից, միևնույն է մնում էր հանգիստ։ Նա միշտ իր մտահոգություններն էր հայտնում թուրքերի և հայերի միջև լարված հարաբերությունների վերաբերյալ։ Ելույթ ունենալով մի շարք ժողովրդավարական հարթակներում և հասարակական կազմակերպություններում, Դինքը միշտ ընդգծում էր Թուրքիայիժողովրդավարացման, ինչպես նաև Թուրքիայում խոսքի ազատության, փոքրամասնությունների իրավունքների, և ընդհանուր առմամբ մարդու իրավունքների, և հատկապես Թուրքիայում ապրող հայ համայնքի իրավունքների հարցը։ Նա թուրքերի և հայերի միջև խաղաղություն հաստատելու շատ կարևոր խթան էր։
Հայոց ցեղասպանության հարցում հակադրվելով Թուրքիայի պաշտոնական տեսակետին՝ ըստ որի՝ տեղի ունեցածը պատերազմական ժամանակների բախումների հետևանք էր և ոչ թե նպատակային կոտորած, Դինքը բազմիցս հալածվել է. 2005 թվականին դատապարտվել է 6-ամսյա պայմանական բանտարկության:
Մրցանակներ
2007 թ. հունիսին Հրանտ Դինքին շնորհվում է ՀՀ նախագահի մրցանակ։ Ըստ ՀՀ նախագահի՝ առաջին անգամ է, որ նախագահի մրցանակը հանձնվում է հետմահու։
Սպանությունը 
Դինքը սպանվեց 2007 թվականի հունվարի 19-ին, Շիշլիում գտնվող «Ակոսի» խմբագրատան առաջ, ետևից գլխին արձակված երեք հրազենային կրակոցներից։ Մարդասպանը հեռանալուց գոչել էր «գյավու՛ր», ինչը ենթադրելու հիմք է տալիս, որ սպանությունը կատարվել է ազգային հողի վրա։ Սպանությունն իրականացնելու կասկածանքով թրքական Սամսուն քաղաքի ավտոկայանում ոստիկանությունը ձերբակալել է 17-ամյա Օգյուն Սամաստին, որն առաջին իսկ հարցաքննության ընթացքում խոստովանել է իր մեղքը։ Կասկածյալի հետքի վրա դուրս գալուն օգնել է նրա հայրը, ով մարդասպանի լուսանկարում ճանաչել էր իր որդուն։ Լուսանկարը ստացվել էր սպանության վայրում գտնվող դիտարկման տեսախցիկի միջոցով, որն այդ պահին արձանագրել է փողոցի անցուդարձը։ Ի սկզբանե ոստիկանները փորձում էին պարզել՝ արդյո՞ք որևէ ազգայնական խմբավորման անդամ է ձերբակալվածը։
Որոշ քաղաքագետների կարծիքով սպանությունը ծրագրված և իրականացված է Թուրքիայում ազգային անհանդուրժողականության խնդիրը խորացնելու, ներքին իրադրությունը սրելու, միջազգային ասպարեզում երկրի հեղինակությունը խարխլելու նպատակով։ Թուրքիայի,Հայաստանի, եվրոպական երկրների ու ԱՄՆ տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքական գործիչներ, մտավորականներ ու հասարակական կազմակերպություններ խստորեն դատապարտել են կատարված ոճրագործությունը, ցավակցություն հայտնել սպանվածի հարազատներին, ընկերներին ու գործընկերներին, Պոլսո հայ համայնքին։ Թուրքիայի, Հայաստանի և աշխարհի այլ երկրների բազմաթիվ քաղաքներում կազմակերպվել են բազմահազարանոց բողոքի ցույցեր և սգո երթեր։
Հրանտ Դինքի սպանությունը կազմակերպման մեջ մեղադրվում է «Էրգենեկոն» ազգայնական կազմակերպությունը։

Պատմություն

Պատմություն


Վանի   թագավորություն  / ՈՒՐԱՐՏՈՒ /

Ինչ  ենք  հասկանում  համադաշնություն  ասելով:
Մի  խումբ  ցեղեր  միավորվում  են  իրար  հետ  և  ստեղծել  են  համադաշտություն:
Հայկական  լեռնաշխարհում  երբ  են  առաջացել  առաջին  համադաշտությունները:
Ք. Ա.  3  հազարամյակում:
Հայկական  լեռնաշխարհի  ինչ  խոշոր   համադաշտություններ  են  եղել:
Էթիունի  համադաշտությունը: Իր  մեջ  մտել  Սևանի  ավազանը   Արարատըան  դաշտը  և Սյունիքը: Այս  համադաշտության  որից  առաջացավ  Հայկազունիների  արարատյան  թագվորությունը
Դիաուխի  որը  գտնվում  է  Տայք  Հյուսիս  արևմուտքում:
Վանա  և  ուրմիա  լճերի  սահմանում  է  առաջացել  է   Նաիրյական  ցեղերի  համադաշտությունը:
Երբ  է  առաջացել  նաիրյական  ցեղերի  հիմքի  վրա  Վանի  արարատյան  թագավորությունը:
Ք. Ա. 9  դարի  առաջի   կեսին  կամ  առաջին  հազարամյակի  առաջին  կեսին:
Ով  է  եղել  առաջին  թագավորը:
Արամեն 859-843թթ    պայքարել  է  Ասորեստանի  դեմ:
Ով   է  հաջորդել  Արամեին  և  ինչ  է  արել  նա:
 Սարդուրի  1  835-825  կաrուցել  է  Տուշպա  Վան   քաղաքը  ի  պատիվ  Տուշպ  աստվածի: 835  թ  պայքարել  է  Ասորեստանի  թագավոր  Սալմանասարի  դեմ:  Նրա  թագավորության  սահմանները  հասնում  էր    հայկական  տավրոսի  լեռներ  մինչև  Տիգրիս  վերին  հովիտը:

Ով  է  հաջորդել  Սարդուրի  առաջինը  և  ինչ  է  արել:
Իշպուինին  825-810թթ. :Ստեղծել  է  ուրարտական  սեպագրելը: Ստեղծել  է  ուրարտական  աստվածների  դիցարանը,  որի  մեջ  ընդգրկված  են  եղել  79 աստվածներ: Գլխավոր  աստվածը  եղել  է  Խալդը: Հայտնի  է  եղել  նաև  Վարուբանը,  Տուշպեան,  Շիվինին  և  ուրիշներ: Այս  աստվածների  դիցարանը  ստացել  է  Խալդիան  դարպաս  կամ  Մհերի  դուռ  անունը: Ստեղծել  է  կանունավոր  բանակ  այսինք   վերացրել  է  աշխարազորհ  Երեք  զորատեսակներով  ՝  հեծելազորհը  հետևակ  մարտակարգեր: Նվաճել  է  ուրմիա  լճի  շրջանում  գտնվող  Արգինի  Մուսասինի  երկիրը  ու  հասել  է  մինչև  հարավ  Պարսուա  երկիր

                                                                         Մենուա 
Նա  եղել  է  Իշպուինի  որդին  Կառ.  Է  Ք. Ա.  810-786թթ.: Վանա  լճի  մոտ  կառուցել  է  իր  անունով  որը  ունեցել  է  72կմ  երկարություն: Արարատ  լեռան  ստորոտում  կառուցել  է  Մենուախինիլի  քաղաքը: Առաջին  անգամ  հաղթանակներ  է  տարել  Ասորեստանի  նկատմամբ: Նրա  որոք  Վանի  թագավուրությունը  դարձավ  հզոր  պետություն: Նա  նվաճել  է  Մելիտ  Մալացիան  որը  գտնվում  է  Եփրատից  արևմուտք  և  Մանայի  թագավորությունը:

Ով  է  հաջորդել  Մենուային;
 Արգիշտի  թագավորը Ք՚ Ա՚  786-764թթ. : 785  արշավել  է  Դիաուխի,  Էթիունի,  Կարս  և  Զավախա/ Ջավախք/: 784  արշավել  է  Աբիլյանի,  Ջրային  Էթիունի,  /Վեդուրի  էթիունի/, և  հասնում  է  Տիգրիսի  վտակներից  Մեծ  Զաբ: 783թ.  Մեկ  տարի  Արգիշտի  զբաղված  էր  Մալաթիայի  դեմ  պատերազմով: 782թ նրա  զորքերը  նվաճեցին  Կեխունի/ Սևանա  լճի  հյուսիսային  շրջանները/,  Ալիշտու,  Ալինբերդ  բլուրի  վրա  կառուցեց  Էրեբունի  Ներկայիս  Երևանը: Նվաճեց  Տաշիր  գավառը: 781թ  երեք  տարի  պատերազմ  մղեց  Ասորեստանի  դեմ  և  հաղթեց: 779թ  արշավեց  հյուսիս  դեպի  Չլդր  երկիր: Այսպիսով  Ագիշտի  առաջինը  երեք  կողմով  շրջապատեց  Ասորեստանը: Հյուսիսց,  Հարավից,  Արևելքից: Ստեղծեց  Աշխարակալ  երկիրը: 

Սարդուրի  երկրորդ  764-735թթ. Այս  թագավորը  եղել  է  չորս  ծովերի  տիրակալ  Միջ.  Սև  Կասպից  և Պարսից: Նա  նվաճել  է  հետևյալ  երկրները՝  Սևանա  լճի  տարածքը,  Արմե, Ուրմե  երկրները,  Բաբելոնը  հասել  է  մինչև  Պարսից  Ծոց: Իր  հետ  բերել  է  քառասուն  հազար  գերի  քանդել  է  երեք  ամրոց,  քսանից   ավել  քաղաք: Նա  743 թ  պարտություն  կրեց  Ասորեստանի  թագավոր  Թիգլատ  պալասար  երրորդից: Այս  թագավորը  735թ  արշավեց  Վանի  վրա  սակայն  ճկարողացավ  գրավել  Վան  մայրաքաղաքը:
Ռուսա  1  735-710; Կառուցեց  Ռուսախինիլի  քաղաքը: Սևանա  լճի  ավազանում  կառուցեց  Խալդ  և  Թեյշեբա  աստվածների  պատվին  ամրոցներ: 719թ Նա  պարտության  մատնեց  Սարգոն  երկրորդին: 716թ  սկսվեց  պատերազ  Վանի  և  Ասորեստանի  միջև  Վանայի  համար: Սակայն  աշնանը  հյուսիսից  հարձակվեցին  կիմերական  ցեղերը  և  Ռուսա  առաջինը  պարտություն  կրեց: 714թ  Սարգոնը  հարձակվեց  Վանի  վրա  և  ավիրեց  Արդի  Մուսասիրում  գտնվող  Խալդ  աստծո  տաճարը:

Արգիշտի  710-685:  685-645թթ.  Ռուսա  Բ



1.Որտեղ  է  գտնվում  հայկական  լեռնաշխարհը  և  ինչ  բնական   սահմաններ  ունի:
Հայկական  լեռնաշխարհը  գտնվում  է  փոքր  ասիայի  կենտրոնում  և  նրա  բնական  սահմաններն  են՝  հյուսիսում  Կովկասյան  լեռներ  և  Կուր  գետ,  հարավում  հայկական  Տավրոսի  լեռնաշղթայով  և  հյուսիսային    Միջագետքի  հարթավայրով,  արևելքում  իրանական  սարահարթը  և  ուրմիո  լիճ,  իսկ  արևմուտքում  փոքր  ասիական  թերակղզին:
2.Թվարկել  հայկական  լեռնաշխարհի  առաջին  և  երկրորդ  բարձր  լեռնագագաթները:
Արարատ  /Մասիս/  5165մ  Սիփան  4434մ:
3.Թվարկել  ՀՀ  առաջին  և  երկրորդ  բարձր  լեռնագագաթները:
Արագած  4096մ  Կապուտ  ջուղ  3906մ:
4.Հայկական  լեռնաշխարհի  Հյուսիս  արևմուտքից  հարավ  արևելք  ինչ  չորս   լեռնաշխթաններն  են  ձգվում:
Դրանք  են՝  Ջավախքի,  Գո,  Գեղամա,  Արցախի  լեռները:
5.Հայկական  լեռնաշխարհի  կենտրոնով  որ  լեռնաշխթան  է  անցնում:
Հայկական  Պար  լեռնաշխթան:
6.Հայկական  լեռնաշխարհի  հարավով  ինչ  լեռնաշխթա  է  անցնում:
Հայկական  Տավրոս  լեռնաշղթան:
7.Թվարկել  հայկական  լեռնաշխարհի  երեք  խոշոր  լճերը:
Սևանա  լիճ  /Գեղամա  ծով/,  Վանա  լիճ  /Բզնունյաց  ծով/,  ՈՒրմիո  լիճ  /Կապուտան  ծով/: Սևանա  լիճ  /Գեղամա  ծով/  գտնվում  է  գեղամա  լեռների  միջև: Հայտնի  է  իր  կղզիով  որ  ժամանակի  ընթացքում  ջրի  մակարդակի  իջեցման  պատճառով  վերածվեց  թերակղզիի: Ձկնատեսակներից  հայտնի  է  իշղանը,  սիգը,  կոհակ  և  այլն: Այժմյան  Սևանի  տարածքում  է  գտնվում  Սևան  ազգային  պարկը: Վանա  լիճ  /Բզնունյաց  ծով/  գտնվում  է  Վան  քաղաքի  դեպի  արևմուտք: Հայտնի  է  իր  4  կղզիներով՜  Լի,  Կտուց,  Արտեմ,  Աղթամար: Իր  աղիության  պատչառով  ձկնատեսակներից  հայտնի  է  միայն  Տառեխը: Այն  այժմ  գտնվում  է  Թուրքիայի  Տարածքում: ՈՒրմիո  լիճ  /Կապուտան  ծով/ Գտնվում  է  Իրանական  սարահարթի  արևմուտքում: Ունի  շատ  կղզիներ  և  թերակղզիներ: Կենդանական  աշխարհից   հայտնի  էր  Քաբուդա  անունով  շանանման  մի  կենդանի  սակայն  հիմ  այն  գոյություն  չունի  լճի  աղիության  պատճառով:  
8.Եփրատի/ արևելյան  և  արևմտյան  ճյուղերը/  որտեղից  են  սկիզբ  առնում:
Արևմտևան  Եփրատ/ սկիզբ  է  առնում  Ծաղկավետ  լեռներից  և  Արևելյան  Եփրատ  /Արածանի  սկիզբ  է  առնում  Ծաղկանց  լեռներից/:
9.Տիգրիսի / արևմտյան  և  արևելյան /  ճյուղերը  որտեղից  են  սկիզ  առնում:
Արևմտյան  Տիգրիս  /սկիզբ  է  առնում  Ծոփք  լճից /  արևելյան  Տիգրիս  / սկիզբ  է  առնում  Հայկական  Տավրոսից / :
10.Որտեղից  են  սկիզբ  առնում  Ճորոխ  և  Երախս  գետերը:
Ճորոխը  / սկիզբ  է  առնում  Խաչափայտի  լենեիրց /,  իսկ  Երասխը  / Արաքսը  սկիզբ  է  առնում  Բյուրակնյան  / Սրմանց / լեռներից /:
11.Նշել  մեծ  հայքի  և  փոքր  հայքի  տարածքները:
Մեծ  Հայք  311  հազ.  քառ.  Կմ,  իսկ  Փոքր  Հայքը  80  հազ.  քառ.  Կմ:
12.Որ  նահանգն  է  համարվում  մեծ  հայքի  ամենախոշոր  նահանգը  և  քանի  գավառ  ունի:
Վասպուրականը՝  որը  ունի  37  գավառ:
13.Այրարատ  նահանգում  պատմական  հայաստանի  որ  մայրաքաղաքներն  են  կառուցվել:
Դրանք  9- են՝  Երևանը,  Անին,  Արտաշատը,  Դվինը,  Արմավիրը,  Կարսը,  Երազգավորսը,  Վաղարշապատը,  Բագարանը:
14.Որտեղ  է  գտնվում  Կիլիկիան  և  որքան  է  տարածքը:
Կիլիկիան  գտնվում  է  Միջերկրական  ծովի  հյուսիս-արևելքում  կամ  Փոքր  ասիայի  թերակղզիի՝  հարավ-արևելքում  և  տարածքը  կազմում  է  50  հազ.  քառ.  Կմ:                                                                   
15.Որ  դարերում  գիտնականները  սկսեցին  զբաղվել  լեզական  ընդանրության  խնդիրներով:
18-19  դարերում:
16.Որ  տարածքներն  են  համարվում  հնդեվրոպական  ժողովուրդներին:
Փոքր  Ասիայի  արևելյան  մասը,  Իրանական  սարահարթի  հյուսիս-արևմտյան  մասը,  Հյուսիսային  միջագետքի  հյուսիսային  մասը  և  հայկական  լեռնաշխարհը:
17.Ինչ  ենք  հասկանում  մայր  ժողովուրդ  ասելով:
Ներկայիս  ժողովուրդների  նախահայրերի  կազմած  մեծ  ընտանիքները:
18.Ինչ  ենք  հասկանում  նախահայրենիք  ասելով:
Ներկայիս  ժողովուրդների  նախահայրերի  կազմած  մեծ  ընտանիքների  զբաղեցրաց  տարածքները:
19.Երբ,  որ  հազարամյակում  հայերեն  լեզուն  անջատվեց  հնդեվրոպական  ընտանիքից:
4-րդ  հազարամյակի  վերջերին:
20.Հնդեվրոպական  լեզուներից  որ  լեզուները  չեն  տրոհվել:
Հայերենը,  Ալբաներենը  և  Հունարենը:
21.Այժմ  հնդեվրոպական  ժողովուրդները  որտեղ  են  բնակվում:
Հնդկաստանից  Արևմտըան  Եվրոպա:
22.Հայ   ժողովրդի  ծագումնաբանության  ինչ  ավանդազրույցներ  գիտենք: ա/Մովսես  Խորենացու   բ/ Հունա-Մակեդոնական  գ/ Վրացական  ավանդազրույցը  և  երբ  այն  եկավ:
Ես  մեկը  դուք  եք  գրում:
23.Թվարկել  Նոյի  որդիների  անունները:
Սեմ,  Հաբեթ,  Քամ:
24.Ինչ  գիտենք  Թորգոմի  մասին:
Թորգոմը  համարվում  էր  Նոյի  որդի  Հաբեթի  ժառանգներից  մեկը՝  Հայկ  Նահապետի  հայրը: Նա  համարվում  է  հայկական  հնագույն  պետական  կազմավորումներից  մեկի՝  Թորգոմա  տան  հիմնադիրը: Նա  և  իր  ժողովուրդը  ապրել  են  Եփրատ  գետի  վերին  ավազանում  դեռևվս  20-18  դարերում: Այստեղից  են  առաջացել  << Հաբեթածին>>,  <<Թորգոմածին>>  անվանումները:
25.Որ  դարում  իհայտ  եկավ  այն  տեսակետը  որ  հայերը  չեն  առաջացել  հայկական  լեռնաշխարհում  այլ  երկվորներ  են  եղել:
19-դարի  երկրորդ  կեսին:
26.Ինչու  ենք  մենք  կոչվում  հայ  մեր  երկիրը  Հայաստան:
Ըստ  ավանդության  Հայկ  նահապետի  անունից  մենք  կոչվեցինք  հայ  իսկ  երկիրը  Հայք  Հայաստան: Մյուս  կողմից  մեզ  անվանել  են  Հայ  և  մեր  Երկիրը  Հայաստան  Հայասա  ցեղախմբի  անունից:
27.Ինչու  են   մեզ  օտարները  կոչվում  արմեններ  իսկ երկիրը  Արմենիա:
Հայկ  նահապետի  ժառանգներից  մեկի  Արամ  նահապետի  անունից  առաջացան  Արմենիա  և  հայերի  Արմեն  անվանումները:
28.Որ  տարածքն  է  կոչվել  Արամայիսի  անունով:
Արմավիր  քաղաքը;
29.Որ  տարածքն  է  կոչվել  Արամանյակի  անունով:
Արագած  լեռը  և  Արագածոտն  գավառը:
30.Որ  դարում   է  հիշատակվում  է  Արամ  անունով  երկիրը  և  որտեղ  է  գտնվել:


Դեռևս  23  դարում  հիշատակվում  է  Արամ  անունով  Երկիրը  որը  գտնվել  է  Վանա  և  ուրմիա  լճերի  միջև:

Հայոց  վերջին  հզոր  թագավորը

Լևոն  Բ  (1150 թ. – Մայիսի  2-ին, 1219 թ.)

Նպատակը – Ծանոթանալ  Լևոնի  Բ  թագավորի  կյանքիննրակողմից  կատարված   դիվանագիտական  և  ռազմական  քայլերին:

Խնդիրները – Գտնել  լավ  հետազոտական  աղբյուրներ,այդ  աղբյուրներից  հավաքագրել  և  ճիշտ  շարադրել  միտքը  բնութագրելով  Լեոն  Բ-ի  կենսագրական  տվյալներ,  կատարել  վերլուծական  աշխատանք,  ամփոփել  խոսք  հեղինակի  կողմից:

Լևոն  2րդ  կամ  1ին(Որպես  թագավոր ) համարվում  է  Կիլիկիայում  Հայոց  պետականության  վերականգման  գլխավոր  անձըՀանդիսանալով  Ռուբինյաների  տոհմի  անդամ  նա  վերականգնեց  Հայաստանը  և  հռչակեց  իրեն  Կիլիկիան  Հայաստնի  թագավորՍակայն  եկեք  ավելի  մանրամասն  ուսումնասիրենք    նրա  կենսագրությունը,  իշխանության  և  թագավորության  ժամանակ  նրա  կատարած  քայլերը  և  բացահայտենք  ճշմարտությունը  նրա  մասինԼևոնը եղել է երկրի կարևոր բերդ՝ Կապանի տերըաջակցել եղբորը՝ պետության պաշտպանության ու կառավարման գործերում։ Ռուբեն Գի գերությունից հետո երկրի իշխանությունը կենտրոնացրել է իր ձեռքում։ Լևոնի և Հեթումյան  իշխան Բակուրանի ջանքերով Անտիոքից վերադարձնում  են Ռուբեն Գ-ինՍակայն  Ռուբենը  հրաժարվում  է  գահից  թողնելով  իր  հաջորդին  և  հաստատվում  Արքակաղնի վանքուր վախճանվել է նույն տարում։ : Ըստ  ժառանգության  օրենքների  գահը  հանձվում  էր  իր  դուստրը`  ԱլիսինՍակայն  քանի-որ  Ալիսիը  անչափահաս  էր  նրա  խնամակալ  է  նշանակվում  ԼևոնըԸստ  օրենքների    Լևոնը  ստաձնելով  խնամակալի  դեր  կառավարում  էր  երկիրը  մինչև  Ալիսը  չափահաս  դառնալը  կամ  Ալիսը  ամուսնանում  էր  և  նրա  ամուսինը  ղեկավարում  էր  երկիրը  ստանձնելով  թագավորի  դերըԱյս  պատմության  ընթաքը  շարունակվեց  երկրորդ  տարբերակովԲայց  նախքան  անցնելը  բուն  թեմային  սկսեմ  ամենասկզբներից  հատկապես  Լևոնի  հերոսական  արարքներից: 1187–ի մայիսին Ռավին դաշտում Լևոնը ջախջախեց Կիլիկիայի Հայոց Իշխանություն ներխուժած Իկոնիայի թուրքմեն հրոսակներինորոնց գլխավորում էր Ռոստոմ անունով էմիրըազատագրեց  հայաբնակ  մի քանի շրջաններ։ 1187–ին Լևոնը հաղթեց և կախման մեջ դրեց  Կիլիկիա ներխուժած՝  Հալեպի  և  Դամասկոսի սուլթանին։ Այս  հաղթանակը  սկիզբ  է  դնում  Լևոն  Բ-ի  փայլուն  ապագային  և  խոստումնալից  սկիզբ  հանդիսանալով  մեծ   հռչակ  ափահովում  նրանԱյս  հաղթանակում  նա  ցույց  է  տալիս  աշխարհին  որ  չնայած  կիլիկիան  փոքր  պետություն  է  սակայն  ունի  հզոր  և  մարտունակ  բանակԻր  հերթին  նա  իր  ուշադրությունն  է  սևեռում  արևմտյան  կաթոլիկ  պետություններին  այն հանգամանքը  որ  նրանք  ունեն  ասիայում  հզոր  դաշնակից  որը  պատրաստ  է  իր  օգնությունը  առաջարկել  նրանցՆաև  չմոռանանք Բյուզանդիային  ում  հարկավոր  էր  հզոր   դաշնակից  Սակայն  սրան  կանրադառնանք  ավելի  ուշ:
1187 թՍալահ ադ ԴինըԵգիպտոսի նոր սուլթանըՀաթինի ճակատամարտում հաղթանակ տոնելով նվաճեց Երուսաղեմը։ Այդ  նվաճումներից  հետո  նա  ընդհուպ  մոտենում  էր  Կիլիկիայի  սահմաններինՊարզ  էր  որ  այս  ամենից  հետո  պետք  է  կազմակերպվեր  արդեն  թվով  3-րդ  խաչակրած  արշավանքըՆոր  ձեռնարկված   արշավանքը  ղեկավարում էին այն ժամանակվա ուժեղագույն միապետերը՝ Ֆիլիպ Բ Գեղեցկատեսը (Ֆրանսիա) ,Ռիչարդ Ա Առյուծասիրտ (Անգլիաև Ֆրիդրիխ Բարբարոս (Գերմանական ազգի Սրբազան Հռոմեական կայսրություն)։ Այդ պատճառով Երրորդ խաչակրաց արշավանքը երբեմն կոչում են «Արքաների խաչակրաց արշավանք»։  Կցանկանայի  կարճ  պատմել  այդ  արշավանքի  մասինԽաչակիչները  1190–ին ճամբարեցին  Կիլիկիայի Սելևկիա քաղաքում։ Լևոնի պատվիրակներըՆերսես  Լամբրոնցուն  գլխավորությամբխաչակիրներին  խոստացան տրամադրել ձիեր և ռազմապաշարիսկ Հենրիխ VI խոստացավ Լևոնին ճանաչել Հայոց թագավոր։  Գալով  արևմուտք  1190 թՖրիդրիխ Շիկամորուսի խեղդվելուց անմիջապես հետո գերմանական զորքի մի մասը ետ է վերադառնում։ Մյուս մասը Ֆրիդրիխի որդիՖրիդրիխ Կրտսերի գլխավորությամբ Մամեստիայի և Տարսոնի վրայով անցավ Անտիոքորտեղ էլ թաղեցին Ֆրիդրիխ Շիկամորուսին։ Ապա գերմանացի խաչակիրները շարունակելով իրենց ուղինգնացին միացան Ակրան պաշարող մյուս խաչակիրներին։ Այստեղ 1191 թմեռավ նաև Ֆրիդրիխ Կրտսերը։  Մինչև Սուրբ Երկիր հասնելը Ռիչարդը բյուզանդացիներից 1191 թգրավում է Կիպրոսը և հիմնում խաչակրաց թագավորություն։ Կիպրոսը մնում է քրիստոնյաների ձեռքում մինչև 1571 թ., երբ Օսմանյան կայսրությունը գրավում է կղզին Վենետիկից։  Երկարատև պաշարումից հետոՌիչարդ Առյուծասիրտը վերագրավում է առափնյա Ակրա քաղաքը։ 1191 թԱկրայի վերանվաճումից հետո Ֆիլիպը ֆրանսիական զորքի հետ մեկտեղ ետ է վերադառնում։ Խաչակիրները շարժվում են հարավ։ Նրանք ջախջախում են մուսուլմաններին Արսուֆի մոտվերանվաճում են Ջաֆֆա նավահանգիստը և մոտենում են Երուսաղեմի մատույցներին։ Սակայն Ռիչարդը մտածեցոր գրավելուց հետո չի կարողանա պահել Երուսաղեմըքանի որ խաչակիրների մեծ մասը ետ կվերադառնաԱյդ իսկ պատճառով Ռիչարդ Առյուծասիրտը պայմանագիր է կնքում Սալահ ադ Դինի հետըստ որի քրիստոնյա ուխտավորներին երեք տարով թույլատրվում է այցելել Երուսաղեմ։ Երուսաղեմի թագավորության նոր մայրաքաղաք է հռչակվում Ակրան։ Խաչակիրները վերադարձան Եվրոպա առանց վերագրավելու Երուսաղեմը։
Եգիպտոսի  սուլթանության դեմ խաչակրաց արշավանքի անհաջողությունից հետո Լևոնըպատրաստվելով դիմագրավել Սալահ ադԴինին, 1193–ին նրա դաշնակից Անտիոքի դքսությունից  գրավեց Պաղրաս և Դարպսակ  բերդերը։ Կիլիկիայում և մերձակա երկրներում սփռված ասորի հավատակիցներին Հայոց կողմը ներգրավելու համար Լևոնը Թեոդորոս Բարվեհեբոն ասորուն 1192–ին հատուկ հրովատակով Հռոմկլայում հռչակեց Ասորվոց կաթողիկոս՝ ի հակաթոռություն Անտիոքում նստող Միխայիլ կաթողիկոսի։ 1193–ին Սալահ ադ-ԴինըԱնտիոքի դուքս Բոհեմունդ III Կակազի սադրանքով խոշոր բանակով շարժվեց Կիլիկիաբայց սահմանամերձ Սև գետի մոտակայքում մարտի 4–ին հանկարծամահ եղավև խափանվեց նրա առաջխաղացումը։
Դրանից հետո Անտիոքի դուքսը ցանկացավ խարդախությամբ ձերբակալել Լևոնին։ Դքսի նկրտումների մասին Լևոնն իմացավ հենց դքսի կնոջիցորն ըստ Միքայել Շաթիրյանի եղել է Լևոն Բ-ի սիրուհինու կանխեց Բոհեմունդին։ Լևոնը 1194–ին նրան հրավիրեց Կաստոն ամրոցըձերբակալեց և տարավ Սիս ։ Դուքսը Լևոնի հետ հաշտություն ստորագրեցԱնրադառնանք  պայմանագրին:
Սսի  1194 թ.  Հաշտության  պայմանագիրը  Կիլիկյան  Հայաստանի  իշխանության  և  Անտիոքի  իշխանապետության  միջև.
1.    Ընդառաջելով  Երուսաղեմի  թագավորի  խնդրանքին`  Լևոնն   առանց  փրկագնի  ազատ  է  արձակում  Բոհեմոնդ  3-ին.
2.    Բոհեմոնդը  չեղյալ  է  հայտարարում  Հայոց  իշխանության  վասալական  կախվածությունը  Անտիոքի  իշխանապետությունից.
3.    Բոհեմոնդ  3-ը  հավատարմության  երդմամբ  իրեն  ճանաչում  է  Լևոն  2-ին Հայոց  իշխանի  վասալ.
4.    Անտիոքի  իշխանապետությունը  Հայոց  իշխանությանն  է  զիջում  Պորտելայից  մինչև  Այաս  ընկած  տարածքը.
5.      Լևոնի  զարմուհին`  Ռուբենի  3-ի  ավագ  դուստրը  Ալիսը,  ամուսնանում  է  Անտիոքի  իշխանապետության  գահաժառանգ  Ռայմոնդի`  Բոհեմոնդ 3-ի  ավագ  որդու  հետ.
6.    Այդ  ամուսնությունից  ծնված  արու  զավակը  դառնում  էր  Լևոնի  իշխանի  ժառանգորդը.
7.    Ռայմոնդի  մահից  հետո  նրա  այդ  նույն  որդին  դառնում  է  նաև  Ատիոքի  տերը.
8.    Ռայմոնդը  պատանդ  է  պահվում  Լևոն  իշխանի  արքունիքում.
9.    Կիլիկիայի  և  Անտիոքի  ընդհանուր  գահաժառանգի  անչափահասության   շրջանում  նրա  խնամակալ  է  կարգվում  Լևոնը:



Այս  պայմանագիրից  կարող  ենք  եզրակացնել  այն  որ  բացի  լավ  ռազմական  գործիչ  լինելով  նա  նաև  վարում  էր  ճկուն  քաղաքականություն  և  ուներ  լավ  դիվանագիտական  տվյալներ:  Սակայն  ինչպես  պատահեց  որ  նա  հռչակվեց  թագավոր;
Քանի-որ  Լևոնը  պահել  է  խաչակիրներին  իր  տված  խոստումը  և  օգնել  էր  նրանց  արշավել  դեպի  Երուսաղեմ  նրան  Ֆրիդրիխը  թագ  է  խոստանում  սակայն  խեղդվում  է  Կիլիկիայի  գետերից  մեկումԱյս  հարց  ձգձգվում  էր  և  վեջնական  արդյունքի  չէր  հագեցնումԿաթոլիկները  այսքանից  բացի  Լևոնից  պահանջում  էին  հայոց  եկեղեցակարգում  կատարել  որոշ  փոփոխություններ  հօգուտ  Կաթոլիկ  եկեղեցունՓոխվելու  էին  որոշ  ծիսակարգերԺամերգությունների  և  պատարաքներ  որոշ փաստեր   պետք  է  մատուցվեին  կաթոլիկ  եկեղեցու  օրենքների  համաձայնՀայկական  տոներից  բացի  պետք  է  նշվեին  մի  քանի  կաթոլիկ  տոներ:
Լևոնը  պատրաստ  էր  այս  քայլերին  և  եկեղեցական  ժողով  հրավիրելով  կատարեց  տվյալ  պայմաններըՀոգևորականությունը  դժգոհ  էրՍակայն  այս  ամենը  կրում  էին  ձևական  բնույթԼևոնին  հարկավոր  էր  որ  նա  թագ  ստանար: 1196–ին  Հռոմի  պապի  բուռն  աջակցություների  շնորհիվ  Գերմանիայի Հենրիխ VI կայսրը թագ ուղարկեց ԼևոնինԻր  հերթին  Բյուզանդիայի  կայսրը  Ալեքսիոս  3-րդ  Անգելոսը  նույնպես  թագ  է  ուղարկում  Հայոց  թագավորին  ճանաչելով  իր  թագավորությունըԱյստեղ  Լևոնը  ուներ  մտաքելու  բանԹագադրվել  Հենրիխ VI կայսրի  ուղարկած  թագով  որով  դու  կհամարվես  եվոպայի  մի  մասիկը  և  ավելի  մեծ,  սերտ  կապեր  ձեռք  կբերես  այլ  պետությունների  հետ  զարգացնելով  քո  երկրի  տնտեսությունը,  թե  գլխիդ  դնես  Բյուզանդական  թագը  որով  ձեռք  կբերես  մոտիկ  հարևանի  և  հզոր  դաշնակցի  ով  չի  թելադրում  քեզ  պայմաններ  և  չի  ստիպում  ընդունել  իր  կրոնը  և  ում  հետ  դու  կարող  ես  պայքարել  Իկոնյան  սուլթանության,  Այբուբյանների  խալիֆայության  դեմԿարծում  եմ  Լևոնի  այս  որոշում  ամենագլխավոր  որոշումներից  մեկն  էր  իր  կյանքումԵվ  այսպես  Լևոնը  2-րդը (կամ  որպես  թագավոր  առաջինը )  թագադրվում  է  1198–ի Հունվարի  6–ինՏարսոն  քաղաքի Մայր Տաճարում  գերմանական  կայսրի  թագով։ 
Իմ  կարծիքով  սա  ճիշտ  և  մտածված  քայլ  էր  Լևոնի  կողմիցԲյուզանդիան  ով  համարվում  է  Հայոց  թագավորության  մասնատման և  կործանաման  պատճառը  չպետք  է  լինի  մեր  դաշնակիցըԱրդյոք  հնարավոր  չէ  որ  նա  նորից  խաբեությամբ  կգրավի  և  իր  սահմանները  կներառի  այս  անգամ  Կիլիկիայի  տարածքներըԻնչպես  նաև  գահակալական  կռիվների  պատճառով  գահ  էր  բարձրացել  այլ  արքայատոհմ  որը  չուներ      նախկին  Բյուզանդիայի  պես  վայելող  իշխանությունըԵրբեմնի  Բյուզանդիան  կորցրել  էր  իր  հզորությունը  և  չէր  կարող  մեզ  համարվել  դաշնակից:
Իշխանության  գլուխ  գալուց  հետո  Լևոնին  պետք  էին  դաշնակիցներ,  ինչպես  նաև  թագավորությանը  անհրաժեշտ  էին  ռեֆորմներ:Որպեսզի  նա  իր  հանբավը  բարձրացնի  Լևոնը  սկսվեցի  խնամիական  կապեր  հաստատել;   1209-ին իր եղբոր կրտսեր դստերը՝ ՓիլիպպինեինԼևոնը կնության տվեց Նիկիայի նորահաստատ կայսր Թեոդորոս Լասկարիսին, 1210–ին ինքն ամուսնացավ Կիպրոսի թագավոր Ամորի Լուսինյանի դուստր Սիպիլիիսկ Ռուբեն Ռայմոնդը՝ Լուսինյան արքայատան մի ուրիշ դշխուհու՝ Հելվիսի հետ։ 1214–ին իր դուստր ՌիթաՍտեփանիային Լևոնը ամուսնացրեց Երուսաղեմի ֆրանկական թագավոր Հովհան Բրիենի հետ։ 1218–ին Տավրոսում ռազմական դաշինք կնքելով Պտղոմայիդից հայրենիք վերադարձող  Հուգարիայի  Անդրեաս թագավորի հետ՝ Լևոնը իր դեռատի դուստերը պսակեց նրա որդու հետ՝ խոստանալով նրան նշանակել Հայոց թագաժառանգ։
Չմոռանանք  նաև  խաչակիրների  մասինՉորրորդ խաչակրաց արշավանքը նախաձեռնվեց Հռոմի Պապի կողմից 1202 թ.: Որոշ  տվյալներ  այս  արշավանքի  մասին:  Խաչակրաց արշավանքի առաջնորդները որոշեցին արշավել Կոստանդնուպոլիս և գահին բազմեցնել իրենց թեկնածուին։ Որոշ մարտերից և 1204 թԿոստանդնուպոլսի գրավումից հետո խաչակիրները ստեղծեցին այսպես կոչված Լատինական կայսրությունըոր այդպես կոչվեց այն պատճառովոր ժամերգությունը կատարվում էր լատիներենովև մի քանի այլ մանր խաչակրաց պետություններԱյս իրադարձությունները համարվում են արևելյան ուղղափառ և արևմտյան կաթոլիկ եկեղեցիների վերջնական բաժանումը։
Լևոնը  շարունակում  էր  օգնություն  ցուցաբերել  խաչակիրներին  և  ավելի  սերտ  հարաբերությունների  մեջ  մտնել  նրանց  հետՍակայն  առանց  խաչակիրների  օգնության  Կիլիկյան  Հայաստանը  գտնվում  էր  իր  հզորության  գագաթնակետին:
Հետագայի  գլխավոր  լուծվելիք  հարցը  կայանում  էր  մեր  և  Անտիոքի  իշխանապետության  միջևԿայն  որոշ  տարածքային  վեճերԼևոնը  անցավ  գործի:
Նա հետևողական  պայքար  ծավալեց  Անտիոքի ժառանգության համար։ Անտիոքի գահաժառանգ Ռայմոնդի և Լևոնի եղբոր դուստր Ալիսի ամուսնությունից 3.5 տարի անց Ռայմոնդը մահացավ։ Չունենալով արու օրինական ժառանգ (Լևոն Բ-ն ուներ արու ժառանգ (ոչ օրինական), բայց մինչ նրան քաղաքական ասպարեզ բերելը և այդ մասին բարձրաձայնելը կինը՝ Սիբիլ իշխանուհին կազմակերպում է այդ տղայի սպանությունըԼևոնը Ռայմոնդի նորածին որդուն՝ Անտիոքի գահաժառանգ Ռուբեն-Ռայմոնդին որդեգրեց և հռչակեց Հայոց  թագաժառանգ։
Դիվանագիտական այդ քայլով Լևոնը ձգտում էր Անտիոքի դքսությունը միավորել Կիլիկիայի թագավորությանըկազմակերպել քրիստոնյա կայուն պետություն և նվաճողներից ազատագրել հայկական բոլոր հողերը։
Մինչդեռ Բոհեմունդ III Կակազի կրտսեր որդին՝ Տրիպոլսի դուքս Բոհեմունդ Միակնանինանտեսելով ՌուբենՌայմոնդի իրավունքըՏաճարական օրդենի ասպետների և Հալեպի ամիրայության  զինակցությամբ, 1201–ին հափշտակեց Անտիոքի գահը։ Սակայն 1203–ի նոյեմբերի 11–ին Լևոնը գրավեց Անտիոքը։ Ինքնահռչակ Բոհեմունդ IV փախավ Տրիպոլիս։ 1206–ին Լևոնը ջախջախեց նաև Բոհեմունդ Միակնանուն օգնող Հալեպի ամիրային։ Լևոնի Անտիոքի Ս.Պետրոս մայր եկեղեցում Պետրոս պատրիարքի ձեռքով պատանի ՌուբենՌայմոնդին օծեց և բազմեցրեց դքսության գահին ։ Այս առիթով Լևոնը իր անունով Անտիոքում հատեց արծաթյա լատինագիր մետաղադրամ։ 1209–ին և 1211–ին Լևոնը Նիկիայի կայսր Թեոդորոս Լասկարիասի դաշնակցությամբ ջախջախեց սպառնալից դարձած Իկոնիայի սուլթանությունը։ 1211–ին Հայոց զորաբանակը պաշարեց և գրավեց Փոքր Հայքի կենտրոն Կեսարիան։ Լևոնը այն սուլթանին վերադարձրեց ռազմատուգանք ստանալուց և ձեռնտու հաշտության պայմանագիր ստորագրելուց հետո ։ 1216–ի սկզբիներբ Լևոնըվարակվել  էր  հիվանդությամբ  իսկ նրա ուժերի զգալի մասը զբաղված էր Բոհեմունդ Միականու դեմ պայքարովԻկոնիայի սելջուկ թուրքերըխախտելով Լևոնի հետ կնքած հաշտության պայմանագիրըանսպասոելիորեն խուժեցին Կիլիկա և հունվարի 25–ին պաշարեցին սահմանային Կապան բերդը։ Հայկական հեծելազորի մի մասով թշնամուն ընդառաջ ելած Կոստանդին գունդստաբլը Շողականի դաշտում տեղի ունեցած ճակատամարտում շրջապատվեց և մի շարք զորականների հետ գերի ընկավ։Չնայած  հիվանդ  լինելով   Լևոնը իր բանակով սկսեց ասպատակել Իկոնիան՝ թշնամուն հարկադրելով վերացնել Կապանի պաշարումը և նահանջել Կիլիկիայից։ Նույն թվականի փետրվարի 14–ին Լևոնը Բոհեմունդից վերստին գրավեց Անտիոքը՝ վերջին անգամ այն հանձնելով թուլակամ ՌուբենՌայմոնդին։ 1219–ի սկզբին Անտիոք ֆրանկները՝ Գիլյոմ դը Ֆարաբելի գլխավորությամբդավադրաբար գրավեցին Անտիոքը՝ 22–ամյա ՌուբենՌայմոնդին մատնելով փախուստի։ Լևոնը նրան զրկեց գահակալական իրավունքից և Հայոց գահաժառանգ օծեց իր մանկահասակ դուստր  Զապելին ։
Լևոնը վախճանվեց 1219 թվականի մայիսի 2-ին։ Լևոնի կտակի և ժողովրդի պահանջի համաձայն նրա մարմինը ամփոփվեց Սսումսիրտը՝ Ակներում։ Իր  մահից  հետո  նա  թողեց  իր  հաջորդներին  հզոր  և  զարգացած  պետություն ինչպես  տնտեսապես  այնպես  էլ  քաղաքականապես  ուղղություններով,  սակայն  չկատարելով  իր  միակ  անձնականպարտականություններից  մեկը:  Օրինական  որդի  ունենալնը:Այս  փաստը  մի  կողմ  դնենքՆա  և  փայլնու  դիվանգետ   էր  և  հմուտ  ռազմական  գործիչՀիմք  դնելով  Ռուբինյանների  թագավորությանը  և  վերականգնելով  կորցված  հայոց  պետակնությունը  Լևոնին  ես  դասում  եմ  Հայոց  լավագույն  թագավորների  շարքումԴրանից  բացի  նրան  սիրում  էր  ժողովուրդը  և  տվել  է  <<Մեծագործ >>,  մականունը,  որը  նա  կրել  է  իր  կառավարման  սկզբից  մինչև  կյանքի  տարիների  ավարտըԵվ  այսպես  Լևոն  2-րդ  Մեծագործը  հայոց  ամենավերջին  հզոր  թագավոր:

Աղբյուրներ ` Խաչակիրները և Հայերը  2  հատորի  գիրքը,  Լեոն  Բ-ի  կյանքը  և  Խաչակիրների  արշավանքները  վիկիպեդիայի  հանրագիտարանից: