среда, 19 марта 2014 г.

Ընտրիր, մտորիր, հակադրվիր…

• Ընտրեք տրված նյութերից մեկը և փորձեք հիմնավորել Ձեր ըտրությունը
• Մտորում տրված նյութերից մեկի շուրջ
• Ամեն նյութից առանձնացրեք մեկ միտք, որին կցանկանայիք հակադրվել
1. ՍԹԻՎ ՋՈԲՍ
Ոչ ոք չի ցանկանում մահանալ: Նույնիսկ այն մարդիկ, ովքեր ցանկանում են երկնքի արքայությանն արժանանալ, չեն ուզում մեռնել: Բայց ամեն դեպքում մահը բոլորիս վերջին հանգրվանն է: Նրանից ոչ մեկը երբեք չի կարողացել խուսափել: Եվ այդպես էլ պետք է լիներ, քանի որ Մահը, հավանաբար, Կյանքի լավագույն հայտնագործությունն է: Նա փոփոխությունների պատճառ է: Նա մաքրում է հինը, որպեսզի ճանապարհ բացվի նորի համար: Հիմա նորը դուք եք, բայց կգա ժամանակը (այնքան էլ շատ չի մնացել), դուք կդառնաք հին և ձեզ կմաքրեն: Ներողություն այս դրամատիկականության համար, բայց սա է ճշմարտությունը:
Ձեր ժամանակը սահմանափակ է, այդ պատճառով մի´ ծախսեք այն ուրիշի նման ապրելու վրա: Մի´ ընկեք այն դոգմայի թակարդը, որը խորհուրդ է տալիս ապրել ուրիշների մտքերով: Թույլ մի´ տվեք, որ այլոց կարծիքների աղմուկը խլացնի ձեր ներքին ձայնը: Եվ ամենակարևորը, քաջություն ունեցեք հետևելու ձեր սրտին և ինտուիցիային: Նրանք արդեն ինչ-որ ձևով գիտեն, թե իրականում ինչ եք ցանկանում կյանքում դառնալ: Մնացյալը երկրորդական է:
2. ՆԱՋԻՊ ՄԱՀՖՈՒԶ
Ես երբեք չեմ համաձայնի մեծագույն փիփսոփա Կանտի հետ, որը համարում էր, թե բարին հաղթում է չարին լոկ մեկ այլ աշխարհում Ո՛չ, բարին ամեն օր է հաղթանակներ տանում: Չարն առավել թույլ է, քան մենք պատկերացնում ենք. բազմիցս թույլ է բարուց։ Եվ դրա մեծագույն ապացույցը կա։ Եթե բարին չհաղթեր, մարդը չէր կարողանա դիմակայել վայրի բնությանը, տարերային աղետներին, համաճարակներին, սարսափին և էգոիզմին։ Ավելին կասեմ՝ եթե բարին չհաղթանակեր, մարդկությունն անկարող կլիներ զարգանալ, միավորվելով ազգ դառնալ, հայտնագործել տեխնիկայի նորանոր հրաշքներ, յուրացնել Տիեզերքը, հռչակել մարդու իրավունքները։ Թեև ճիշտ է, չարը ցավեցնող է և աղմկոտ, իսկ մարդուն հատկանշական է ավելի շատ հիշել իր վշտերն ու դժբախտությունները, քան ուրախությունները։ Իրավացի էր մեր մեծ բանաստեղծ Աբու-լա-Ալյան, ասելով՝ մահվան ժամի թախիծը քանիցս ուժեղ է ծննդյան ժամի խնդությունից։

Ես ընտրում եմ Ստիվ Ջոբսի մտքերը որովհետև նրանք ինձ ավելի են դուր եկել քան  ՆԱՋԻՊ ՄԱՀՖՈՒԶԻ մտքերը : Ինձ Ստիվ Ջոբսի մտքերը կարելի է ասել ավելի  հոգեհարազատ են, և ես միանգամաին համաձայն եմ իր մտքերի հետ` բոլորսել մի օր մահանալու ենք:

Ընդհանուր տեղեկատվություն պոեմ հասկացության մասին՝ տեսակներ

Պոեմ Չափածո մեծածավալ ստեղծագործություն, որի տարբեր մասերը միավորվում են սյուժեի կամ կերպարի ընդհանրությամբ։ Պոեմը չափածո բոլոր գրական ժանրերից ամենամեծն է իր ծավալով և ընդգրկումներով։ Նրան հատուկ են թե՛ վիպերգական, թե՛ քնարական հատկանիշներ։
Պոեմի վիպերգական հատկանիշներից են սյուժետային տարրերի և կերպարների առկայությունը, պատմողական շարադրանքը, նկարագրությունները։
Սակայն պոեմին հատուկ են նաև հուզական ուժեղ երանգը, հեղինակային բազմազան շեղումները։ Օրինակ, Հովհաննես Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմում ծավալվող դեպքերի պատմությունն ուղեկցվում է բազմաթիվ քնարական շեղումներով։ Ինչպես նախերգանքում ու վերջերգում, այնպես էլ ողջ շարադրանքի մեջ արտահայտված է ստեղծագործության հիմնական գաղափարը՝ բարի, հայրենասիրական գործի գեղեցկության և անմահության միտքը։
Պոեմի թե՛ բովանդակությունը, թե՛ ձևը ենթարկվել են պատմական մեծ փոփոխությունների։ Հին աշխարհում պոեմները պատմել են ժողովրդի կյանքի բախտորոշ դեպքերի, լեգենդար հերոսների կյանքի ու սխրանքների մասին (օր.՝ Հոմերոսի «Իլիականը» և «Ոդիսականը»)։ Միջնադարում պոեմներ գրվեցին բազմազան ձևերով Գրիգոր Նարեկացու «Ողբերգության մատյանը», Դանթեի«Աստվածային կատակերգությունը», Շոթա Ռուսթավելու «Վագրենավորը»։
Նոր ժամանակներում պոեմներում պատկերվել են ժողովրդի կյանքի և ճակատագրի էական հարցեր։ Ժանրի զարգացման մեջ հատկապես մեծ դեր են խաղացել Ջորջ Բայրոնը («Չայլդ Հարոլդ»),Ալեքսանդր Պուշկինը («Պղնձե հեծյալ»), Միխայիլ Լերմոնտովը («Մծիրի»), Հովհաննես Թումանյանը («Անուշ») և այլք։
Գրվել են նաև դրամատիկական պոեմներ, որոնց մեջ դեպքերը հիմնականում զարգանում են մենախոսությունների ու երկխոսությունների օգնությամբ (Գյոթեի «Ֆաուստը»)։ Երգիծական պոեմների մեջ ծաղրվում են կյանքի տարբեր կողմերը (Թումանյանի «Պոետն ու մուսան»)։ Քնարական պոեմի ցայտուն օրինակ է Ավետիք Իսահակյանի «Աբու-լալա Մահարին»։

Ջրոլորտ

1.      Ինչպես  հայտնի  է  ջուրը (H2O)  կազմված  է  ջրածնից  և  թթվածնից: Ըստ  տվյալների  մեր  Շենգավիթ  համայնքը  օգտվում  է  Ապարանից  եկող  ջրից  որը  ըստ  իս  այնքանել  էլ  մաքուր  ջուր  չէ: Նրա  համը  նմանվում  է աղաջրից: Ասես  նրա  մեջ  աղ  են  խառնել: Այն  հաստատ  բաղկացած  չէ  միայն  երկու  նյութերի  խառնուրդից: Ես  ամպայման  մեկ  օր  այդ  ջուրը  ուղղարկելու  եմ  փորձաքննության  որպեսզի  ճշտեմ  նրա  իրական  բաղադրությունը: Իսկ  առ  այժմ  ես  ստիպված  եմ  խմել  այդ  քլորաջուրը:



2.      Ջրեր  կարող  են  ախտոտվել  մի  քանի  եղանակով: Դրանց  հիմնական  պատճառը  կրկին  մարդկանց  գործունեությունն  է: Մենք  կառուցելով  հիդրոէլեկտրակայաններ  ջրամբարներ  փորձում  են  վերհսկել  նրանց  գործունեությունը  սակայն  որոշ  մարդիկ  թափոնները  նետելով  գետը   վատացնում  են  ջրի   որակը: Իսկ  այդ  գետերը  իրենց  հերթին  թափվում  են  լճեր  և  ծովեր: Կամ  ինչպես  գիտենք  եղել  են  դեպքեր  երբ  նամթամթերք  տեղափոխող  նավերը  ինչ-ինչ  պատճառներով  վթարի  են  ենթարկվել  և  նրանց  մեջի  նավը  թափվել  է  ծով  կամ  օվկյանոս: Օրինակ  դրանցից  էր  Մեքսիկական  ծոցում  տեղի  ունեցած  վթարը  որի  ժամանակ  նավթը  թափվել  և  հասել  էր  մինչև  Ատլանտյան  օվկիանոս: Իսկ  արդեն  հաջորդ  օրը  այդ  ծովում  բնակվող  կենդանական  աշխարհը  մի  մասը  մահացել  էր  թթվածնի  պատճառով: Ինչպես  նաև  մի  քանի  տարի  անց  երբ  մարդիկ  այնտեղ  ձկնորսություն  են  անում  և  բռնելով  ձկանը  տեսնում  են  որ  այն  տարբերվում  է: Պարզվել  էր  որ  այդ  ձուկը  ենթարկվելով  մուտացիայ   ավելի  մեծացել  և  նմանվել  էր  մեկ  այլ  կենդանուն: Կամ  ինչպես  հայտնի  է  արդյունաբերական  կենտրոնները  հինականում  կառուցում  են  գետի  մոտակայքում  որպեսզի  օգտագործեն  նրանց  ջուրը: Արտադրության  ժամանակ  գետի  մեջ  հանկարծակի   հայտնվում  են  չափազանց  թունավոր  նյութեր`  ծանր  մետաղներ,  կապար,  սնդիկ,  մկնդեղ: Արդյունքում  այդ  գետի  ջուրը  և  կենդանական  աշխարհը  այլևս  մարդկությանը  պիտանի  չէ: Եկեք  չմոռանանք  որ  աշխարհում  ամենատարածված  նյութը  հենց  ջուրն  է  սակայն  նրա  ընդամենը  2.4%  է  պիտանի  խմելուն: Եկեք  չմոռոնանք  որ  հիմա  մարդկության  ամենամեծ  խնդիրը  նավթն  է  ապա  մի  քանի  տարի  հետո  լինելու  է  ջուրը: Որոշ  պետություններ  արդեն  այդ  խնդրի  դիմաց  են  կանգնած: Նունիսկ  արաբական  աշխարհում  մեկ  լիտր  ջրի  դիմաց  նրանք  քեզ  կտան  մեկ  լիտր  չմշակված  նավթ: Եվ  դա  համարվում  է  շահավետ  գործարք:

3.       Չգիտեմ  թե  ինչպես  է  ազդում  մարդու  առողջություն  վրա  ազդում  աղտոտված  ջուրը  չգիտեմ  որովհետև  այդպիսի  իրավիճակում  չեմ  գտնվել: Այն  կարող  է  լուրջ  խնդիրներ  առաջացնել  երեխաների  առողջության  համար  և  նույնիսկ  մահվան:  Իսկ  մեծահասակների  համար  բարդ  հիվանդություններ  առաջացնել: Սակայն  կարող  եմ  ասել  որ  առանց  ջրի  մենք  կյանք  չունենք: Մաքսիմում  3  մինիմու  4  օր  կարող  է  մարդը  դիմանալ  առանց  ջրի: Հասուն  մարդու  օրգանիզմի  կազմված  է  65-60%  ջրից  իսկ  երեխաներինը  հասնում  է  մինչև  80%: Ջուրը  մեզ  կյանք  է  պարգևում:


4.       Պետք  է  մաքուր  պահել  գետերը  և  նրանց  միջակայքում  թույլ  չտալ  կառուցել  արդյունաբերական  գործարաններ: Հարկավոր  է  նաև  այն  խնամել  և  այն  օգտագործել  չափավոր:

Մթնոլորտ

1 Ինչպես  մեզ  հայտնի  է  մթնոլորտը  բաղկացած  է  մի  քանի  գազերից  որոնցից  են՝  ազոտը (78%), թթվածնինը (21%), արգոնը (0,93%), ածխաթթու  գազը (0,03%): Բնությունը  վերցնելով  ածխաթթու  գազը  մեզ  տալիս  է  թթվածին  կատարելով  մեզ  շատ  հայտնի  ֆոտոսինթեզը: Սակայն  մեզ  շրջապատող  գործարանների  և  մեքենաների  արտանետումները,  ծխախոտի  ծուխը  բարձրանալով  մթնոլորտ  և  միախառնվելով  օդին  դարձնում  են  մեր  առողջությանը  վնասակար  և  շատ  վտանգավոր: Այստեղից  եզրակացություն: Բնությունը  մեզ  տալիս  է  լավ  և  ինչպես  միշտ  մենք  տալիս  ենք  բնությանը  վատը: Մենք  ստեղծելով  այդ  գործարանները,  մեքենաները  և  գովաբանելով  մեզ  թե  մեծ  գյուտ  ենք  արել  մարդկությանը  օգնելու  համար: Սակայն  իրականում  այդ  ստեղծողները  չեն  տեսնում  օրենց  գյուտի  մեջ  վատ  կողմերը: Ես  դեմ  չեմ  որ  մեքենա  լինի  բայց  հիմա  նրանք  պետք  է  զբաղվեն  այն  հայտնագործությամբ  որ  օգնի  և  մեզ  չվնասելով  մեր  առողջուիթյանը  և  բնությանը  չախտոտելով  օդը:    

2,3 Մթնոլորտը  ախտոտող  նոյւթերը  այնքան  շատ  են  որպեսզի  դրանք  ուսումնասիրենք  պետք  է  բաժանենք  մի  քանի  խմբերի: Արդյունաբերությունը  համարվում  է  հիմնական  և  ամենաշատ  ախտոտող  ոլորտը: Գործարանների  արտանետած  թունավոր  նյութերը  շատ  վտանգավոր  են  մեր  առողջության  համար: Նրանց  արտանետած  նյութերի  հիմանական  մասը  կազմում  է  ածխաթթու  գազը: Վերջինիս  տոկոսային  հարաբերությունը  բարձրացել  է  և  հնարավոր  աճերի  դեպքում  կարող  է  հանդիսանալ  որոշ  հիվանդությունների  առաջացման: Կամ  երբ  մենք  ազատվում  ենք  հին  սառնարաններից  ոչնչացնելով  դրանք,  մենք  մթնոլորտ  ենք  բաց  թողում  Ֆրիոն  կոչվող  նյութը  որը  բարձրանալով  մթնոլորտ  քայքայում  է  օզոնի  շերտը  և  ուլտրա-մանուշակագույն  ճառագայթները  թափանցելով  մթնոլորտ  կարող  են  մարդկանց  մոտ  առաջացնել  մաշկի  քաղցկեղ:  Մյուս  և  ամենահայտնի  ոլորտը  դա  փոխադրամիջոցներն  են: Վառելիքի  այրման  համար  անհարժեշտ  է  թթվածին: Այրված  թունավոր  արգասիքները  արտանետվում  են  մթնոլորտ: Դրանք  իրենց  հերթին  փոխազդում  են  թթվածնի  հետ  ստեղծելով  թունավոր  գազեր  որոնք  վտանգավոր  են  հատկապես  երեխաների  առողջությանը  և  նպաստում  են  մի  շարք  հիվանդությունների  առաջացմանը: Հաջորդ  ոլորտը  դա  գյուղատնտեսությունն  է: Նրանք  գյուղատնտեսության  մեջ  օգտագործելով  թունաքիմիկատները,  պարարտանյութերը,  ախտոտում  են  ոչ  միայն  հող  այլև  օդը: Կամ  երբ  նրանք  փորձում  են  ազատվել  արտադրության  մնացորդների  այրելով  դրանք: Մի  խոսքով  կարելի  է  նշել  այսպես  շարունակել  անթիվ  մեր  բողոքները: Սակայն  դրանք  ով  է  լսում  կամ  ում  են  պետք: Պետք  է  ձեռնարկել  րոևէ  քայլել  և  համոզված  եղիր  որ  քո  օրինակին  կհետևեն  շատերը:

4 Միջավայրը  ախտոտող  գործոններն  են  համարվում՝  մեքենաները,  գործարանները,  ծխախոտը,  աղբը  և  այլ  շատ  վնասակար  նյութեր: Մենք  որ  հանդիսանում  ենք  ապագա  երկրի  բնակիչները  պետք  է  հիմիկվանից  մտածենք  թե  ինչպես  կանխենք  և  ինչպիսի  միջոցառումներ  ձեռնարկենք  որպեսզի  պահապանենք  մեր  երկիր  մոլորակը: Ինչպես  բոլորս  գիտենք  մեքենաների   հիմնական  մասը  օգտագործում  է  բենզին  որի  արտանետումները  վնասակար  են  մեր  առողջության  համար: Սակայն  գիտնականները  հաշվել  են  որ  գազի  արտանետումները  շատ  ագնամ  քիչ  են  բենզինի  արտանետումներից: Բայց  սա  չի  հանդիսնաում  հարցի  լուծում: Գալու  է  ժամանակ  երբ  արդեն  խնդիր  է  դառնալու  գազի  արտանետումները  և  այդ   ժամանակ  մենք  նորից  շուտափույթ  որոշումներ  ենք  կայացնելու: Ըստ  իս  մեր  առաջև  դրված  մինախնդիրները  պետք  է  լուծենք  այլ  եղանակով: Բոլորիս  հայտնի  էր  որ  մեր  երկրում  գործում  էր  տրամվայներ  որոնք  շուտվանից  վերացվել  էին: Ես  կառաջարկեի  որ  նրանք  նորից  հանձնվեին  շահագործան: Կամ  մարդկությանը  արդեն  հասանելի  են  մեքենաներ  որոնք  աշխատում  են  արևի  էներգիայի  հաշվին: Պետք  է  մեծացնել  նարնց  արտադրությունը  և  փոխարինել  վառելիքով  աշխատող  մենքնաների  հետ:

Ռոջեր Բեկոն

Ռոջեր Բեկոն մոտ 1214ԻլչեսթերՍոմերսեթ կոմսություն, Անգլիա - 1292թ-ից հետո, ՕքսֆորդԱնգլիա), անգլիացի փիլիսոփա։ Զբաղվել է նաև բնափիլիսոփայությամբ, ալքիմիայով և աստղագիտությամբ, ինչը պատճառ է դարձել եկեղեցու կողմից նրան հալածելուն։ Ժամանակակիցները նրան անվանել են «Զարմանահրաշ դոկտոր» ։ Բեկոնի հայացքները շարադրված են «Մեծ աշխատություն», «Փոքր աշխատություն» և «Երրորդ աշխատություն» երկերում, որտեղ նա քննարկում է իր ժամանակի տարբեր գիտություններին առնչվող բազմապիսի հարցեր։

Հիմնական աշխատություններ

  • «Մեծ ակնարկ» 
  • «Փոքր ակնարկ»
  • «Երրորդ ակնարկ»
  • «Փիլիսոփայության ժողովածու» 
  • «Վանական Ռոջեր Բեկոնի ուղերձը արվեստի և բնության գաղտնի գործունեության ու կախարդության անիմաստության մասին» 

Ֆրենսիս Բեկոն

Ֆրենսիս Բեկոն (անգլ.՝ Francis Bacon, 1st Viscount St Albans, 1561 թ. հունվարի 22, - 1626 թ. ապրիլի 9), անգլիացի փիլիսոփա, պատմաբան, քաղաքական գործիչ, էմպիրիզմի հիմնադիր։ Նոր ժամանակների փիլիսոփայության հիմնադիրներից մեկը։ 1584-ին, 23 տարեկանում, ընտրվել է խորհրդարանի անդամ։1617-ից կնիքի լորդ-պահապան, ապա՝ լորդ-կանցլեր, Վերուլամի բարոն և Սենտ-Օլբանի դերկոմս (վիկոնտ)։ 1621-ին մեղադրվել է կաշառակերության մեջ և ազատվել բոլոր պաշտոններից։ Հետագայում ներման է արժանացել, սակայն չի վերադարձել պետական ծառայության՝ իր կյանքի վերջին տարիներին զբաղվելով գիտական և գրական աշխատանքով։
Նրա երկերը կազմում են գիտական հետազոտության ինդուկտիվ մեթոդաբանության հիմքը։ Ինդուկտիվ մեթոդը հաճախ անվանում են «Բեկոնի մեթոդ»։ Գիտության խնդիրների նկատմամբ իր մոտեցումները Բեկոնը շարադրել է «Նոր օրգանոն» աշխատությունում, որը լույս է տեսել 1620 թվականին (թարգմանվել է հայերեն)։ Այդ տրակտատում նա գիտության նպատակ է հռչակում բնության նկատմամբ մարդու իշխանության ավելացումը։ Բնությունը համարում է անհոգի նյութ, որի կոչումն է ծառայել մարդուն, օգտագործվել մարդու կողմից։
Նրա գրչին են պատկանում նաև «Գիտությունների արժանապատվության և բազմապատկման մասին», «Քաղաքական և բարոյական փորձեր», «Նոր Ատլանտիդա» և այլերկեր։

Դավիթ Անհաղթ

Դավիթ Անհաղթ (ծն. և մահ. թթ. անհայտ), V–VI դարերի հայ փիլիսոփա, նեոպլատոնականության հետևորդ։ Հին հայկական փիլիսոփայության աշխարհիկ ուղղության հիմնադիր, հունաբան դպրոցի գլխավոր գործիչներից։
Ըստ հին հայկական աղբյուրների նա ծնվել է Տարոնի գավառի Ներգին գյուղում։ Այդ պատճառով էլ նա ձեռագրերում հաճախ հիշատակվում է, որպես Դավիթ Ներգինցի։ Սեն Արևշատյան «Դավիթ Անհաղթը՝ հին Հայաստանի ականավոր փիլիսոփա», «Հայաստան» հրատ. Երևան, 1980,. Ըստ հետազոտությունների, Դավիթ Անհաղթը ծնվել է 5-րդ դարի 70-ական թվականներին, և մահացել է 6-րդ դարի կեսեսրին։ Երիտասարդ տարիներին Դավիթ Անհաղթը մեկնում է Հունաստան՝ ուսման։ Ստույգ ճշտված է, որ Անհաղթը Հունաստանում աշակերտում է Օլիպիոդորոս Կրտսերին, որը 5-րդ դարի վերջերին և 6-րդ դարի սկզբներին ղեկավարում էր Ալեքսանդրիայի փիլիսոփայական դպրոցը։ Վերադառնալով Հայաստան՝ ծավալել է գիտական և մանկավարժական գործունեություն։ Մեծ հռչակ է վայելել նաև հունական աշխարհում։ «Անհաղթ փիլիսոփայի» փառքը նա ձեռք է բերում իր գիտելիքների և ամենից առաջ բանավիճական ձիրքերի համար։ Արևմտյան գրականության մեջ Դավիթ Անհաղթը հայտնի է նաև «Դավիթ Արմենիոս»՝ Դավիթ Հայ, անունով։

Ստեղծագործությունը


Տեքստերի համեմատական վերլուծությունը ցույց է տալիս, որ Դավիթ Անհաղթը իր աշխատությունները սկզբում գրել է հունարեն Լեզվով։  Դավիթ Անհաղթը նպաստել է հայ փիլիսոփայության կազմավորմանը, վճռական դեր խաղացել փիլիսոփայության ճշգրիտ տերմինաբանության և գիտակարգերի մշակման բնագավառում։ Դավիթ Անհաղթին վերագրվող բազմաթիվ երկերից անկասկած նրան է պատկանում չորս աշխատություն՝ «Սահմանք իմաստասիրութեան», «Վերլուծութիւն Ներածութեանն Պորփիւրի», «Մեկնութիւն Ստորոգութեանցն Արիստոտէլի» և «Մեկնութիւն ի Վերլուծականն Արիստոտէլի», ընդ որում, առաջին երեքը պահպանվել են նաև հունարեն։
Որպես նորպլատոնական, Դավիթ Անհաղթը իդեալիստական հիմքի վրա զուգակցել է Պլատոնի, Արիստոտելի և Պյութագորասի ուսմունքները։ Աստված, ըստ Դավիթ Անհաղթի, բոլոր լինելիության տիեզերաբանական ապացույցման սկբունքը, համարելով, որ միայն բնությունը ճանաչելով է հնարավոր ճանաչել արարչին։ Դավիթ Անհաղթի իմացության տեսությունը մոտ է Արիստոտելի իմացաբանությանը և ընդունել է նրա որոշ մատերիալիստակամ գծեր։ Աշխարհը Դավիթ Անհաղթի կարծիքով լիովին ճանաչելի է։ Մարդու հինգ զգայարանները և բանականությունը հնարավորություն են տալիս զննելու և ճանաչելու ողջ բնությունը։

Առանձնահատկությունները


Դավիթ Անհաղթը փիլիսոփայությունը բաժանում է երկու մասի՝ տեսական և գործնական։ Առաջին հիմքը հոգու ճանաչողական հատկությունն է, իսկ նպատակը՝ մարդու գիտակցությունից անկախ գոյություն ունեցող աշխարհի ճանաչումը։ Երկրորդի հիմքը հոգու այլ հատկություններըն են՝ արիությունը, ողջախոհությունը, արդարությունը։ Նրա նպատակն է բարոյական արատներից ձերբազատել մարդկային հասարակությունը, յուրաքանչյուր անհատի ցույց տալ առաքինության ուղին։
Արիստոտելի, Պլատոնի, Փիլոն Ալեքսանդրացու և անտիկ այլ մտածողների երկերի թարգմանություններով հանդերձ Դավիթ Անհաղթի հայ ժառանգությունը որոշիչ դեր խաղաց միջնադարյան փիլիսոփայության կազմավորման գործում։ Դավիթ Անհաղթի երկերը ազդեցություն են ունեցել միջնադարյան հայ փիլիսոփայության զարգացման վրա, շուրջ մեկ հազարամյակ եղել բազմաթիվ մեկնողական աշխատությունների առարկա և անտիկ դասական փիլիսոփայական երկերի հետ մտել միջնադարյան Հայաստանի բարձրագույն դպրոցների ծրագրերի մեջ։ XVIII դ. նրա երկերը թարգմանվել են վրացերեն և շոշափելի դեր խաղացել նաև վրացական փիլիսոփայության մտքի զարգացման գործում։

Դավիթ Անհաղթի եկեղեցական գործունեությունը

Ըստ ավանդության, Դավիթ Անհաղթը բազմաթիվ երգեր է հորինել եկեղեցու համար։ «Սահմանք իմաստասիրութեան» մեջ կան երգ–երաժշտությանը վերաբերող, թեև ոչ ծավալուն, բայց նշանակալից ասույթներ, որոնք առիթ են տվել զանազան մեկնությունների և, այդպիսով, խթանել ազգային երաժշտագիտության զարգացմանը։ Տեսության մեջ Դավիթ Անհաղթը ձայների հարաբերությունները հանգեցնելով քանակային հարաբերությունների՝ հիմնավորել է քանակի կատեգորիայի խաղացած վճռական դերը երաժշտության մեջ, որով և վերջինս կապվում է թվաբանության, երկրաչափության և աստղաբաշխության հետ։ Դավիթ Անհաղթը հայ միջավայրում ընդունելի է դարձրել երաժշտության տեսության ուսուցումը բարձրագույն կրթական ծրագրերով նախատեսելու գաղափարը։

Բուդդայականություն

Բուդդայականությունը

Բուդդայականությունը կրոն է, որը ծագել է Ք.ա. 5-րդ դարում Հնդկաստանում , երբ քայքայվում էին տոհմատիրական հարաբերություններ և Գանգեսի հովտում ստեղծվում էին ստրկատիրական պետություններ։ Այս կրոնի հիմնադիրն է Սիդհարթհա Գաուտաման (Բուդդան
«Բուդդա» բառը սանսկրիտ լեզվով նշանակում է «պայծառացած»: Ըստ որոշ աղբյուրների նա ծնվել է Ք.ա. 570 թվականին, այժմյան Նեպալի տարածքում։ Որոշ հետազոտողների կարծիքով Գաուտաման չի եղել իրական պատմական անձ, սակայն անցյալ դարի կեսերին Հիմալայների ստորոտում գտնված մի արձանագրությունը հաստատեց նրա իրական լինելը։ Որոշ հետազոտողների կարծիքով Գաուտաման չի եղել իրական պատմական անձ, սակայն անցյալ դարի կեսերին Հիմալայների ստորոտում գտնված մի արձանագրությունը հաստատեց նրա իրական լինելը։ Որոշ հետազոտողներ բուդդայականությունը համարում են աստվածամերժողական, քանի որ ի տարբերություն քրիստոնեության և իսլամի, այստեղ բացակայում է աստծո առաջնաստեղծ էությունը, բացակայում է հոգու անմահության գաղափարը, դժոխքի և դրախտի գոյությունը։ Այս կրոնը կոչում են նաև կարեկցանքի կրոն։ Այն կարգավորում է մարդու հոգեբանական վարքագիծը։
Բուդդայականության էությունն ամփոփված է չորս պնդումների մեջ՝
  1. կյանքը տառապանք է,
  2. տառապանքների պատճառն են ցանկություններն ու կրքերը,
  3. գոյություն ունի տառապանքներից ազատվելու միջոց՝
  4. գոյություն ունի ութմասնյա ուղի, որը տանում է դեպի տառապանքների վերացում և հասցնում է նիրվանայի։ 
Ութմասնյա ուղին է՝ ճշմարիտ խոսք, ճշմարիտ միտք, ճշմարիտ գործ, ճշմարիտ կենսակերպ, մտքերի ճշմարիտ ուղղորդում և այլն, որոնք անցնելուց հետո մարդը ձեռք է բերում անխռով հոգեվիճակ։ Նիրվանայի կարելի է հասնել մեդիտացիայի (խորասուզում) միջոցով։
Ըստ բուդդայի, տառապանքների ակունքը ծնունդն է, քանի որ մարդն անընդհատ վերածնվում է։ Մահից հետո նրա հոգին կարծես լքում է մարմինը, ինչպես իր հին զգեստը կամ վերարկուն և վերաբնակվում է մեկ այլ մարմնի մեջ։ Այստեղ կարևոր է կարմայի գաղափարը։ Կարմա նշանակում է գործ, այսինքն թե մարդը իր կյանքի ընթացքում ինչ դրական կամ բացասական արարքներ է գործել։ Եթե նրա կարման դրական է, ապա հաջորդ կյանքում նա կվերածնվի իբրև հարուստերջանիկառողջ, իսկ եթե բացասական է, ապա՝ միջատ, որևէ կենդանի կամ նույնիսկ առարկա։ Այստեղ շեշտվում է մարդու անհատական վարքագիծը և ի տարբերություն Հնդկաստանի փիլիսոփայական այլ դպրոցների, որոնք շեշտում էին ֆատալիզմը(ճակատագրապաշտությունը), բուդդիզմը կարևորում է վոլյունտարիզմի սկզբունքը։

Պատմությունը

Բուդդիզմը բաժանվում է երկու մեծ ուղղությունների։ Դրանք են՝ Թհերավադա-ն («ավագների դպրոց») և Մահայանա-ն («մեծ մարտակառք»)։ Թհերավադան լայնորեն տարածված է Շրի Լանկայում և Հարավ-Արեւելյան Ասիայում (ԿամբոջաԼաոսԹայլանդՄյանմա ), Մահայանան՝ Արեւելյան Ասիայում ([[Չինաստան, ԿորեաՃապոնիաՎիետնամՍինգապուրԹայվան )։ Մահայանան յուրահատուկ զարգացում ստացավ Տիբեթում և կոչվեց Տիբեթական բուդդիզմ, իսկ Ճապոնիայում տարածվեց բուդդիզմի Զեն տարատեսակը։
Բուդդայականությունն այսօր համարվում է աշխարհում ամենաարագ տարածվող կրոնը։

Բուդդայի կյանքը

Բուդդիզմի հիմնադիր է համարվում Սիդհարթհա Գաուտաման, ով աշխարհին հայտնի է որպե Բուդդա՝ Լուսավորիչ։
Շակյա գերդաստանի Շուդհոդանա թագավորի որդի Սիթհարթհա Գաուտաման ծնվել է մոտավորապես մ.թ.ա. 567թ։ Համաձայն առասպելների՝ թագավորը որդու մասին արված մարգարեությունիցպաշտպանելու համար միակ ժառանգին մեկուսացրել էր դրսի աշխարհից, շրջապատել էր շքեղությամբ և անում էր ամեն ինչ, որպեսզի թագաժառանգը ոչ մի դժվարություն չտեսնի։ Գաուտաման ապրում էր անհոգ կյանք, նա ամուսնացել էր իր սիրած աղջկա հետ և արդեն ուներ մի երեխա։
Սակայն, մի օր նրան հաջողվում է դուրս գալ պալատից և այստեղ տեղի է ունենում իրականության հետ երեք հանդիպում՝ բորոտի, զառամյալ ծերունու և թաղման արարողության հետ։ Այսպես անհոգ թագաժառանգը իմանում է, որ աշխարհում կա հիվանդությունծերություն և մահ։ Հետո նա հանդիպում է մի չքավոր ճգնավորակյացի, ում կանքում ոչ մի բան պետք չէր։ Այդ ամենից ցնցված արքայազնն սկսում է մտածել մարդկային կյանքի իմաստի մասին։
Նա փախչում է պալատից և 29 տարեկանում միանում է թափառական ճգնավորակյացներին, որոնց հետ անց է կացնում վեց տարի։ Այդ տարիները խորը մտածմունքների մեջ անցկացնելով, նա 35 տարեկանում դառնում է Բուդդա՝ լուսավորված, արթնացած։
Դրանից հետո Բուդդան 45 տարի քարոզում է իր ուսմունքը։ Բուդդայի աշակերտների թիվն անընդհատ աճում է։ Նրանք միանում են բուդդայական համայնքներին՝ սանգհաներին, որոնք հետո ձևավորեցին բուդդայական վանքեր։ Բոլոր ուղղություններով ուղարկվում են առաքյալներ, ովքեր պետք է տարածեին նոր ուսմունքը։ Բրահմայականները նույնպես դիմում են բուդդիզմին։ Շատ մարդիկ դառնում էին Բուդդայի աշխարհիկ աշակերտներ։
40 տարի առաքելական աշխատանք ծավալելուց հետո Բուդդան հասկացավ, որ եկել է այն ժամանակը, որպեսզի ազատվի իր մարմնից և հասնի նիրվանայի՝ բացարձակ ազատության։ Նա իր կյանքի վերջին ժամերը օգտագործեց վանականներին խորհուրդներ տալով։ Նրա վերջին բառերն էին. «Կենցաղի հարցերն անցողիկ են, պայքարեցե'ք ձեր ազատության համար»։ Բուդդան մահացավ 80 տարեկանում՝ Հնդկաստանի Կուշինագարում։


Բուդդիզմն այսօր


Բուդդիզմն այսօր իր մեծությամբ աշխարհի չորրորդ կրոնն է՝ քրիստոնեությունիցիսլամից և հինդուիզմից հետո։ Սանգհա վանականների օրդերը, որն սկիզբ է առել Բուդդայի կենդանության օրոք, աշխարհի հնագույն կազմակերպություններից է։ Բուդդիզմը եղել է առաջին համաշխարհային կրոնը և եղել է աշխարհի ամենամեծ կրոնը 20-րդ դարի առաջին կեսի ընթացքում՝ 1951թ.-ին Բուդդիզմն ունեցել է 520 միլիոն հետևորդ։ Որպես համեմատություն, մեծությամբ երկրորդը քրիստոնեությունն էր՝ 500 միլիոն հետևորդով։
Մեր օրերում Բուդդիզմի բոլոր երեք ճյուղերի ուսմունքը սփռվել է աշխարհով մեկ և շատանում են տեղական լեզուներով Բուդդիզմի տեքստերի թարգմանությունները։ Այն ժամանակ, երբ Արևմուտքում Բուդդիզմը հաճախ ընկալվում է որպես էկզոտիկ և առաջադիմական, արևելքում դեռևս համարվում է առօրեական և ավանդական ուսմունք։