пятница, 22 августа 2014 г.

Տնտեսական ներկա հիմնախնդիրները ՀՀ-ում

Շուրջ հինգ դար առաջ`16-րդ դարում, իսպանացի տնտեսագետ, փաստաբան Խուան դը Մատենսոնը ստեղծեց տնտեսության կառուցվածքի մի այնպիսի մոդել, որի հիմքում ընկած էր արտադրողների միջև մրցակցությունը, որը պետք է խթաներ տնտեսության զարգացմանը: Տնտեսության հիմքում նադրեց շուկայում առաջարկը և պահանաջարկը, քանզի կարծում էր, որ այս երկու հասկացություններնէին ձևավորում շուկան և շուկայական գինը: Դարեր առաջ ստեղծված այս տնտեսական համակարգըմինչ այժմ համարվում է երբևէ ստեղծված ամենաարդյունավետ տնտեսական մոդելը, որը,չնայած իր թերություններին և դրանցից բխող հիմնախնդիրներին, պետության կողմից ճիշտ կարգավորման դեպքում կարող է զարգացած տնտեսության հիմք դառնալ: Շուկայական տնտեսության գլխավոր բնութագրիչը ազատ ձեռնարկատիրության իրավունքն է: Ձեռնարկատիրական գործունեություն կարող են ծավալել բոլորը և բնականաբար, որքան շատ են շուկայում արտադրողները այնքան մեծ է մրցակցությունը, ինչը հանգեցնում է սպառողի համար երկու դրական փոփոխության` ապրանքի որակի բարձացման և շուկայական գնի նվազման: Իհարկեգործնականում ամեն ինչ այսքան արդար ու իդեալական չէ: Գաղտնիք չէ, որ շատ հաճախ ավելի մեծ ռեսուրսներ ունեցող ձեռնարկատերերը շուկայից դուրս են հանում ավելի փոքր ձեռներեցներին` ի վերջոշուկայում մենաշնորհ ստանալով: Այստեղ արդեն անհրաժեշտ է պետության միջամտությունը, որը պետք է կարգավորիչ դեր ունենա, երբ տնտեսությունում բևեռացում է նկատվում: Պետության գործառույթը այս դեպքում հարկաբյուջետային քաղաքականություն վարելն է: Պետությունը պետք է օժանդակի փոքր և միջին բիզնեսի զարգացմանը` սուբսիդիաներ և դոտացիաներ տրամադրելով (սա հարկաբյուջետային քաղաքականության խթանող ուղղությունն է), և հակառակը, մեծացնի այն ձեռնարկությունների հարկերը, որոնքենթական են շուկայում մենաշնորհ դառնալու (զսպող ուղղություն): Շուկայական տնտեսության թերություններից մեկը հանրային ծառայությունների բացակայությունն է: Շուկան գտնվում է մասնավորի ձեռքում և բնականաբար, իր անձնական շահույթը հետապնդող ձեռներեցը չի մտածի հանրային շահի մասին, առավել ևս դա ապահովելու համար չի վճարի իր գրպանից: Այս խնդիրը լուծելու համար գոյություն ունեն պետական կառույցներ (թաղապետարաններ, գյուղապետարաններ և այլն) որոնք ապահովում են հանրային ծառայությունների աշխատանքը: 


Հայաստանի Հանրապետությունը սահմանադրությամբ հռչակվեց շուկայական տնտեսությամբ կառավարվող երկիր, անկախացումից հետո միայն: Սեփականության պետական ձևից անցումը սեփականության բազմաբնույթ (մասնավոր) ձևին մեծ փոփոխություն էր մինչ այդ Խորհրդային Հայաստանի վարչահրամայական (պլանային) տնտեսության համար: Թվում էր, թե տնտեսական մոդելի փոփոխությունը պետք է զարգացում ապահովեր Հայաստանի տնտեսությանը, բայց, ինչքան էլ որ ցավալի է, Հայաստանը, քաղեց երբևէ ստեղծված ամենալավ տնտեսական համակարգի միայն թերությունները: Այդ են վկայում ՀՀ-ում տնտեսական հիմնախնդիրները, որոնք գնալով ավելանում են: Թերևս ՀՀ-ում ամենամեծ հիմնախնդիրը գործազրկության բարձր մակարդակն է, որը 2013 թվականին կազմել է շուրջ 18.64%: Այս թիվը իրենից ներկայացնում է միայն գրանցված գործազուրկների քանակը, հետրաբար այն իրականում ավելի մեծ է: Գործազրկությունը ունի տնտեսական և սոցիալական հետևանքներ: Եթե գործազրկությունը երկրում մեծանում է1%-ով, ապա իրական ՀՆԱ-ի աճը նվազում է 2%-ով:  Շուկայում նվազում են սպառողները, ինչը հանգեցնում է արտադրական ծավալների կրճատման, ընդ որում կրկնակի: Գործազրկությունը հանգեցնում է աղքատության, երկրում աղքատները և ծայրահեղ աղքատները կազմում են ընդհանուր բնակչության 30%-ը, նույն ժամանակահատվածում Հայաստանի ամբողջ ՀՆԱ-ի 70%-ը տնօրինվում է 40 ընտանիքիկողմից: Ահա այստեղից էլ բխում է Հայաստանի տնտեսության երկրորդ հիմնախնդիրը` մենաշնորհների (մոնոպոլների) առկայությունը: Մենաշնորհ է կոչվում այն երևույթը, երբ շուկայում արտադրողը մրցակից չունի, նա է թելադրում գինը, որակը, և թե ինչպիսին կլինի ապրանքը և ինչ գնով կվաճառվի շուկայում, կախված է արտադրողի բարեխղճությունից: Սպառողը այդ դեպքում այլընտրանք չունի և ստիպված է բավարարվել նրանով, ինչ կա շուկայում: Իսկ մնացած արտադրողները պարզապես հնարավորություն չունեն շուկա մտնելու: Իրականում մենաշնորհ չի կարող լինել առանց պետական «աջակցության»: Պետությունը չի խանգարում (եթե իհարկե չի էլ օժանդակում) երկրում մենաշնորհների առաջացմանը, այժմ Հայաստանում մենաշնորային դիրք ունեցող հայտնի օլիգարխները շատ հանգիստ խուսափում են հարկերից և օգտվում սպիտակ օձիգավորների աջակցությունունից: Իրականում նրանք չէին կարող մենաշնորհ դառնալ, եթե չունենային հասարակական էլիտայի`պետական հովանավորությունը: Բնականաբար, այս պայմաններում տնտեսական աճի մասին խոսելն անիմաստ է: Երկրում մենաշնորհը հանգեցնում է նրան, որ գնաճը պետության կողմից կառավարելի չէ (2013-ին գնաճը կազմել է 6.8%): Մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն ՀՀ-ում կազմում է ավելի պակաս քան 3000 դոլարը, համեմատության համար նշեմ որ ԱՄՆ-ում այս թիվը մեծ է մեր թվից շուրջ 15 անգամ, այն կազմում է 45000 դոլար: Հայաստանում սալդոն միշտ բացասական է, ներմուծումը երեք անգամգերազանցում է արտահանումը, երկրի արտադրական ծավալները շատ ցածր են, որովհետև Հայաստանում գրեթե բոլոր խոշոր արտադրական ճյուղերը գտնվում են այլ պետությունների ձեռքում: Հայաստանում առևտրաշրջանառությունը կենտրոնացված է Երևանում, մասնավորապես Երևանի կենտրոնում, իսկ մնացած քաղաքները զրկված են զարգացման հեռանկար ունենալու հնարավորությունից: Այժմ փորձեր են իրականացվում երկրի տնտեսական կենտրոնը Դիլիջան տեղափոխելու համար, բայց դա ժամանակատար ու ծախսատար գործընթաց է: Ըստ Forbes ամսագրի Հայաստանը աշխարհի վատագույն տնտեսություն ունեցող երկրների ցանկում գրավում է «պատվավոր» երկրորդ հորիզոնականը: Հետազոտությունը իրականացվել է` հաշվի առնելով երկրում մակրոտնտեսական ցուցանիշները և տնտեսական աճի կանխատեսումները: Իսկ  ի՞նչ է անում մեր պետությունը այս «պատվաբեր» կոչումից ազատվելու համար, գուցե՞ գերադասում է լինել առաջինը նույնիսկ այս ասպարեզում, կամ վարկանիշ է էլի, թող բարձր լինի: Ստացվում է մենք քաղում ենք շուկայական տնտեսության միայն թերությունները, մեր երկրում ո'չ ազատ մրցակցություն կա, ո'չ շուկայում արտադրողների բազմազանություն, շուկայական գինն էլ… է, ո՞վ գիտի` ով է որոշում, մենք դրա հետ կապ չունենք: Գուցե ժամանակն է վերադառնալու հին ու բարի պլանային տնտեսությանը…

Պահանջարկի տեսություն


Պահանջարկը բարիքների այն քանակությունն է, որը սպառողները ցանկանում և իվաճակի են գնել առկա գնի պայմաններում:
Ապրանքի գնի նվազման պարագայում, մեծանում է դրա նկատմամբ պահանջարկը, և հակառակը, ապրանքի գնի բարձրացման դեպքում փոքրանում է պահանջարկը:

Պարզաբանում.Սպառողը ցանկանում է իր նախընտրած ապրանքը գնել հնարավորինս ցածր գնով, բարձր գնի դեպքում պահանջարկը նվազում է: Հետևյալ հանգամանքը բացատրվում է սպառողի վճարունակությամբ: Ինչքան ցածր է գինը, այնքան շատ են վճարունակ սպառողները:
Պահանջարկի փոփոխության ոչ գնային գործոններ

  1. Եկամտի փոփոխություն
  2. Սպառողական ճաշակի փոփոխություն
  3. Գնորդների քանակ
  4. Փոխկապակցված բարիքներ
  5. Սպասումներ
Պարզաբանում.
1. Հասարակության կամ շուկայում պահանջարկը աճում է սպառողի եկամտի փոփոխությամբ: Եթե սպառողի եկամուտը բարձրանում է, հետևաբար մեծանում է նաև տարբեր տեսակի ապրանքների սպառումը: Նաև հակառակը եկամտի իջեցման դեպքում, սպառումը նվազում է:
2. Պահանջարկի փոփոխության ոչ գնային գործոններից մեկն է նաև սպառողական ճաշակի փոփոխությունը: Երբ շուկայում հայտնվում է մի նոր ապրանք, որը հետաքրքրում է սպառողին, ավելի քան որոշ ժամանակ առաջ վաճառված ապրանքը: Այդ ժամանակ տեղի է ունենում սպառողական ճաշակի փոփոխություն, հասարակության մեջ մեծանում է նոր ապրանքի պահանջարկը, փոխարենը ընկնում է հինը:
3.Տարվա որոշ ամիսներին (հիմնականում ամառվա ամիսներին) ավելանում է գնորդների աճը: Այս երևույթը պայմանավորված է զբոսաշրջիկների գալով: Երկրում մեծանում է սպառողների թիվը, հետևաբար մեծանում է նաև պահանջարկը:

Պահանջարկի առանձգականությունը
Առանձգականությունը իրենից ներկայացնում է գնի փոփոխության ազդեցության աստիճանը պահանջարկի մեծության վրա:
Առաջարկի փոփոխությունը %-ներով/գնի փոփոխությունը %-ներով=պահանջարկի առանձգականության գործակից
Պարզաբանում
Եթե ապրանքի գինը մեծանում է X%-ով, իսկ պահանջարկը նվազում է ավելի մեծ թվով քան X%-ը հետևաբար թանկացումը անօգուտ է: Եվ հակառակը եթե ապրանքի գինը նվազում է X%-ով, իսկ պահանջարկը ավելանում է ավելին քան X%-ը ապա գնաճը արդարացված է:

Բագրատունյաց Թագավորություն

Հարց 1
Ովքեր են եղել  բագրատունիները?
Ըստ Խորենացու Բագրատունիները Հայաստան են եկել շատ հին ժամանակներում հրեաների երկրից և Հայաստանում նրանք ամրապնդվել են ու հայացել:
Հարց 2
Ինչ պաշտոններ են զբաղեցրել Բագրատունիները Արշակունիների օրոք:
Արշակունիների օրոք բագրատունիները զբաղեցրել են արքունինքում դագադիր ասպետի պաշտոնը՝ գործակալությունը: Բագրատունիները թագադրել են հայոց թագավորներին: Նրանք թագադրել են հայոց թագավորին, բանակցություններ են վարել դեսպանների դեմ և կազմակերպել են պալատական արարողությունները,
Հարց 3
Ով է համարվում Բագրատունիների հիմնադիր թագավորը?
Աշոտ Ա Բագրատունին, որը 885թ. Բագարան քաղաքում Գևորգ Գառնեցի կաթողիկոսի կողմից օծվեց հայոց թագավոր: Կառավարել է 885-890թ. :
Հարց 4
Ով է հաջորդել Աշոտ Ա-ին?
Սմբատ Ա-ն իր որդին 890-ից 914թ.
Քայլերը
Ա. 893թ. Դաշինք է կնքել Բյուզանդիայի հետ:
Բ. 894թ. Սմբատ Ա-ն հաղթել է Արաբներին:
Գ. 914թ. Ամբատ Ա-ն արաբ զորավար Յուսուֆի հրամանով գլխատվել է:
Հարց 5
Ով է հաջորդել Սմբատ Ա-ին?
Հաջորդել է ավագ որդին Աշոտ Բ երկաթը 914-ից 928:
Իր եղբոր սպարապետ Աբասի հետ ազատագրել է Հայաստանի մեծ մասը:

Արշակունիների Արքայատոհմ

Արքա
Կառավարման Թվեր
Գործունեություն
Գործունեություն
Տրդատ Ա
66-88թթ.
Հաղթել է հռոմեացիներին 62թ. Հռեանդեաի ճակատամարտում:
Եղել է շինարար արքա, նա կառուցել է Գառնու Հեթանոսական տաճարըևվերակառուցել էԱրտաշատ մայրաքաղաքը:
ՍանատրուկԲ
88-110թթ.
Կառուցել է Մծուրք քաղաքը Մշո դաշտում Արածանի գետի ափին:
Սանատրուկի մասին գրել են պատմիչ Արիանոսը նրան համարելով արդար և ազնիվ ընթերցասեր թագավոր:
Վաղարշ Ա
117-140թթ.
Վերականգնել է երկրի անկախությունը և Պարթևաց Խոսրով Ա արքայի աջակցությամբ հռչակվել Մեծ Հայքի թագավոր:
Կառուցել է Վաղարշապատ մայրաքաղաքը` ներկային Էջմիածինը, Շրեշ բլուրի վրա:
Սոհեմոս
144-160թթ. և164-185թթ.


Պարթև Բակուր
161-163թթ.
Նա զոհ է դառցել Հռոմեացիների կողմից:

Վաղարշ Բ
185-198թթ.
Նրա օրոք Արշակունիների թագավորությունը դարձավ ժառանգական
Նա դաշինք կնքեց Հռոմի կայսր Սևերիոսի հետ,սակայն 198թ. սպանվեց:
Խոսրով Ա
198-215թթ.
Նա հաղթեց Կովկասյան լեռնականներին լուծելով իր հոր վրեժը:
նոր կայսր Կարակալան Ասորիքում(սիրիա) խաբեությամբ ձեռբակալեց Խոսրով Ա-ին որից հետո հրամայեց նրան ենթարկել մահապատժի:
Տրդատ Բ
216-252թթ.
Նա հռոմեացիներին վտարեց Հայաստանից և դաշինք կնքեց Հռոմի նոր Կայսր Մակրիանոսի հետ, որը Հայաստանի նվիրեց զգալի տարածքներ:
Հռոմի կայսրը գերությունից ազատեց Տրդատի մորը, սակայն Հայաստանի հարևան Իրանի տարածքում 226թ.Տեղի ունեցավ Պետական հեղաշրջում, և Պարթև արշակունիների արքայատոհմը ոչնչացվեց
Արտավազդ
252-262թթ.


Խոսրով ԲՄեծ
262-287թթ.
Նա դաշինք կնքեց Հռոմի հետ և երկար ժամանակ պայքարեց Սասանյանների դեմ

Տրդատ Գ
287-330թթ.
297թ. Բասսեն գավառի Ոսխա գյուղի մոտ պարտության մատնեց Սասանյան արքա Մեսեհի զորքերին
298թ. Մծմինում կնքվեց Հռոմեապարսկական 40-ամյա խաղաղության պայմանագիրը և Տրդատ Գ-ն ստացավ Հյուսիսային միջագետքը, Մծբին Վենեսիա կենտրոններով: Տրդատ Գ-ի օրոք 301թ. Հայաստանում ընդունվեց Քրիստոնեությունը որպես պետական կրոն, իսկ 303թ. Տրդատ Գ-ն կատուցեց Էջմիածին եկեղեցին Հայոց առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորչի հետ միասին:
Խոսրով Գ
330թ.-338թթ.
Դվին բլուրի վրա Խոսրով Կոտակը կառուցեց Դվին մայրաքաղաքը և ստեղծեց արհեստական երկու մեծ անտառներ, առաջինը ` Տաճարմայրի, որը ձգվել է Գառնու տաճարից մինչև մայրաքաղաք, երկրորդը ` Դվինից մինչև Արաքս գետ կոչվել է Խոսրովի անտառ:
Երբ Հայաստանը ենթարկվեց պարսից արքա Շապուհ Բ-ի հարձակումներին,Խոսրով Կոտակին հաջողվեց հաղթել պարսիկներին, չնայած զոհվեց սպարապետ Վաչե Մամիկոնյանը, Խոսրովի հրամանով նոր սպարապետ նշանակվեց Վաչեի որդին Արտավազդ Մամիկոնյանը:
Տիրան
339-350թթ.
Օրերից մի օր Տիրան թագավորը գնում է Ծոփք, Բնաբեղ ամրոցում կար եկեղեցի, Տիրանը որոշում է այդ եկեղեցում աղոթել, սակայն Հուսիկ կաթողիկոսը թույլ չի տալիս Տիրանին մտնել եկեղեցի, Տիրանի հրամանով Հուսիկը մահապատժի է ենթարկվում, այդպես ավարտվում է Հուսիկ կաթողիկոսի կյանքը, Տիրան թագավորի հրամանով նոր կաթողիկոս դառցավ Փառեմ Աշտիշատեցին, որը ևս շուտով հեռացվեց կաթողիկոսությունից, նրա փոխարեն նոր կաթողիկոս տրվեց ազգությամբ Ասորի Շահակ Աղբիանոսը:
Տիրանը պատժեց Ռշտունի և Արծրունի նախարարներին, քանի որ այս նախարարական տները շատ էին հզորացել և չէին ենթարկվում Տիրան թագավորին:
Արշակ Բ
350-368թթ.
Արշակը թե եկեղեցու թե նախարարների բարի դրացիական հարաբերություններ հաստատեց:
Արշակ Բ-ի հրամանով կրկին կաթողիկոսը հանձնվեց Լուսավորիչներին:Կաթողիկոս դառցավ Ներսես Ա պարթևը (353-373), Ներսես մեծը 354թ. Տարոնի Աշտիշատ գյուղում հրավիրեց Հայ առաքելական եկեղեցու առաջին ժողովը, այս ժողովու ուներ մի նպատակ ` հաշտեցնել Հայ հասարկության բոլոր խավերին:
Պապ
370–374 թթ.
Գահին հաստատվել է Հռոմեական կայսրության օժանդակությամբ՝ հայհռոմեական միացյալ բանակով ջախջախելով Հայաստան ներխուժած պարսկական զորքերը
նայած Պապը իշխել է երկրի համար արտաքին և ներքին ծանր պայմաններում, կարողացել է վերամիավորել Հայաստանից անջատված ծայրագավառները, չափավորել եկեղեցու տնտեսական և քաղաքական հզորությունը, փորձել է ազատվել Հռոմեական կայսրության գերիշխանությունից։
Վարազդատ
374–378 թթ.
Մինչդեռ Վարազդատը, լարելով թշնամի տերությունների միջև խուսանավելու և սեփական ուժերով Արշակունյաց թագավորության հզորությունը վերականգնելու քաղաքականություն, սպարապետի ծրագիրը դիտել է հայկական պետականության ինքնուրույնության զոհաբերում։
377–ին Վարազդատը հարկադրված է եղել ընդունել Սասանյան Պարսկաստանի գերիշխանությունը։ Շուտով պարսկական գերիշխանությունից ազատված Մանվել Մամիկոնյանը Կարինի դաշտում պարտության է մատնել Վարազդատի զորաբանակին՝ ձերբակալելով և սպանելով Բաթ Սահառունուն։
Արշակ Գ
378–389 թթ.
Պարսից Շապուհ II արքան սիրաշահել է Արշակին և հայ նախարարներին՝ կամենալով իր կողմը գրավել նրանց, կանխել Հայաստանի և Հռոմի մերձեցումը։
385–ին Արշակը ստիպված հեռացել է հռոմեական Հայաստան՝ ապաստանելով Եկեղյաց գավառում։
Խոսրով Դ
384-388 թթ. և 414 թ.- 415 թթ.
Արշակ Դ դիմեց կայսր Թեոդոսիոս I Մեծի օգնությանը՝ իր գահակալական իրավունքը վերականգնելու համար։ Սակայն Թեոդոսիոսը և Շապուհը Հայաստանը բաժանեցին (387) միմյանց միջև
ապուհ Ill-ի մահից (388) հետո Պարսից արքունիքը Խոսրովին կանչեց Տիզբոն և Հայոց պետական միասնությունը վերականգնելու ամբաստանությամբ բանտարկեց Անհուշ բերդում։ Խոսրովը բանտից ազատվեց և երկրորդ անգամ գահ բարձրացավ Հայոց կաթողիկոս Սահակ Պարթևի միջնորդությամբ՝ իր եղբայր Վռամշապուհ թագավորի մահից հետո։
Վռամշապուհ
385-415 թթ.
404–ից ոչ վաղ մեկնել է Հայկական Միջագետք, հաշտարարմիջնորդի դերով կարգավորել պարսկա-հռոմեական վեճերը։
Վռամշապուհը մեծապես աջակցել է Հայոց կաթողիկոս Սահակ Պարթևին և Մեսրոպ Մաշտոցին՝ հայ նոր գրերի ստեղծման և լուսավորական ձեռնարկումներին։ Վռամշապուհին նաև հաջողվել է միավորել Մեծ Հայքի երկու մասերը։
Արտաշես Գ
423–428 թթ.
Սասանյան թագավոր Վռամ Ե, երկյուղելով հայ նախարարներից, վարել է զուսպ, հանդուրժող քաղաքականություն և նախարարների խնդրանքով պարսկական գերիշխանության ներքո գտնվող Մեծ Հայքում թագավոր նշանակել Արտաշես Գին։
 Ըստ հայ մատենագիրների, Արտաշես Գ լինելով անփորձ ու զեխ կյանքի հակված պատանի, հարուցել է նախարարների դժգոհությունը։