пятница, 22 августа 2014 г.

Պահանջարկի տեսություն


Պահանջարկը բարիքների այն քանակությունն է, որը սպառողները ցանկանում և իվաճակի են գնել առկա գնի պայմաններում:
Ապրանքի գնի նվազման պարագայում, մեծանում է դրա նկատմամբ պահանջարկը, և հակառակը, ապրանքի գնի բարձրացման դեպքում փոքրանում է պահանջարկը:

Պարզաբանում.Սպառողը ցանկանում է իր նախընտրած ապրանքը գնել հնարավորինս ցածր գնով, բարձր գնի դեպքում պահանջարկը նվազում է: Հետևյալ հանգամանքը բացատրվում է սպառողի վճարունակությամբ: Ինչքան ցածր է գինը, այնքան շատ են վճարունակ սպառողները:
Պահանջարկի փոփոխության ոչ գնային գործոններ

  1. Եկամտի փոփոխություն
  2. Սպառողական ճաշակի փոփոխություն
  3. Գնորդների քանակ
  4. Փոխկապակցված բարիքներ
  5. Սպասումներ
Պարզաբանում.
1. Հասարակության կամ շուկայում պահանջարկը աճում է սպառողի եկամտի փոփոխությամբ: Եթե սպառողի եկամուտը բարձրանում է, հետևաբար մեծանում է նաև տարբեր տեսակի ապրանքների սպառումը: Նաև հակառակը եկամտի իջեցման դեպքում, սպառումը նվազում է:
2. Պահանջարկի փոփոխության ոչ գնային գործոններից մեկն է նաև սպառողական ճաշակի փոփոխությունը: Երբ շուկայում հայտնվում է մի նոր ապրանք, որը հետաքրքրում է սպառողին, ավելի քան որոշ ժամանակ առաջ վաճառված ապրանքը: Այդ ժամանակ տեղի է ունենում սպառողական ճաշակի փոփոխություն, հասարակության մեջ մեծանում է նոր ապրանքի պահանջարկը, փոխարենը ընկնում է հինը:
3.Տարվա որոշ ամիսներին (հիմնականում ամառվա ամիսներին) ավելանում է գնորդների աճը: Այս երևույթը պայմանավորված է զբոսաշրջիկների գալով: Երկրում մեծանում է սպառողների թիվը, հետևաբար մեծանում է նաև պահանջարկը:

Պահանջարկի առանձգականությունը
Առանձգականությունը իրենից ներկայացնում է գնի փոփոխության ազդեցության աստիճանը պահանջարկի մեծության վրա:
Առաջարկի փոփոխությունը %-ներով/գնի փոփոխությունը %-ներով=պահանջարկի առանձգականության գործակից
Պարզաբանում
Եթե ապրանքի գինը մեծանում է X%-ով, իսկ պահանջարկը նվազում է ավելի մեծ թվով քան X%-ը հետևաբար թանկացումը անօգուտ է: Եվ հակառակը եթե ապրանքի գինը նվազում է X%-ով, իսկ պահանջարկը ավելանում է ավելին քան X%-ը ապա գնաճը արդարացված է:

Комментариев нет:

Отправить комментарий