воскресенье, 31 мая 2015 г.

Հասարակություն

Նախաբան
Այս նյութում ես կխոսեմ հասարակության մասին: Երբ որոշում էի, թե ինչ թեմաի շուրջ խոսեմ, առաջին բանը, որ անցավ մտքովս դա հասարակությունն էր: Ես ցանկանում էի իմանալ հասարակություն տերմինի, նրա բացատրության և  նրա մասի,թե ինչ դեր է կատարում հասարակությունը մեր կյանքում: Ավելի մանրամասն կխոսեմ նյութում:
Նյութ
Հասարակությունը կամ մարդկային հասարակությունը անհատների փոխադարձ, մշտական հարաբերությունների մեջ գտնվող մարդկանց խումբ է կամ միևնույն աշխարհագրական կամ վիրտուալ տարածության մեջ գտնվող մեծ սոցիալական խումբ է, որ կառավարվում է միևնույն քաղաքական իշխանությամբ և գերակշռող մշակութային սպասումներով։
Հասարակությունը որպես ուսումնասիրման օբյեկտ
Մարդաբանության մեջ
Մարդկային համայնքները հաճախ դասակարգվում են կյանքի միջոցներ հայթայթելու ձևին համապատասխան։ Հետազոտողները տարբերում են որսորդական և հավաքչական հասարակություններ, քոչվոր անասնաբուծական, պարզ և բարդ գյուղատնտեսական (առաջին տիպին բնորոշ է բուսաբուծությունը, երկրորդին՝ լիարժեք ինտենսիվ գյուղատնտեսությունը), բացի այս նաև ինդուստրիալ և հետինդուստրիալ հասարակություններ (վերջին երկուսը հաճախ դիտվում են որպես որակապես այլ՝ համեմատած նախորդների հետ)։
Այսօր մարդաբաններն ու շատ սոցիոլոգներ ակտիվորեն միմյանց են հակադրում մշակութային էվոլյուցիայի հասկացությունը և վերը նշված փուլերի հստակ տարանջատման մասին պատկերացումը։ Որոշ տվյալների համաձայն՝ հասարակական կյանքի բարդացումը (քաղաքակրթության զարգացում, բնակչության թվաքանակի և խտության աճ, աշխատանքի մասնագիտացում և այլն) պարտադիր չէ, որ հանգեցնի հիերարխիկ սոցիալական համակարգի կամ հասարակության շերտավորմանը։ Մշակութային ռելյատիվիզմը բավականին ազդել է հասարակարգի, նյութական մշակույթի կամ տեխնոլոգիաներին վերաբերող գնահատող տերմիններից հրաժարվելու վրապարզամիտ», «վատագույն/լավացույն», «առաջընթաց» և այլն)։
Բացի այդ, մարդաբանները հաճախ ուշադրություն են դարձնում մարդկային հասարակությունը բնութագրող նմանություններին ու տարբերություններին, օրինակ՝ մարդու ամենամոտ կենսաբանական տեսակներին՝ շիմպանզեին և բոնոբոյին։ Տարբերություններից մեկը կարող է լինել հատկապես մարդկանց զարգացածնահապետականությունը։ 
Քաղաքագիտության մեջ
Հասարակությունը կարող է դասակարգվել նաև իրենց քաղաքական կառույցի տեսանկյունից։ Ըստ չափի և կազմակերպչական բարդության՝ առանձնանում են այնպիսի ձևեր, ինչպիսիք են տոհմըցեղը և պետությունը։ Այդ կառույցներում քաղաքական իշխանության ուժը տատանվում է կախված մշակութային, աշխարհագրական և պատմական միջավայրից, որոնց հետ այդ հասարակությունները պետք է համագործակցեն այս կամ այն բնագավառում։ Ըստ այդմ, տեխնոլոգիական և մշակութային զարգացման նույն մակարդակի վրա գտնվող հասարակություններից գոյատևման ավելի լավ հնարավորություն ունի մեկուսացած հասարակությունը, քան մյուսների հետ սերտ հարաբերությունների մեջ գտնվողը, որոնք կարող են շորթել իրենց նյութական ռեսուրսները։ Այլ հասարակություններին դիմադրելու անկարողությունը սովորաբար ավարտվում է թույլ մշակույթի կլանմամբ։
Սոցիոլոգիայի մեջ
Սոցիոլոգ Ջերարդ Լենսկին առաջարկում էր հասարակության տիպերն առանձնացնել դրանց տեխնոլոգիական, հաղորդակցման և տնտեսական զարգացման մակարդակի հիման վրա։ Նրա դասակարգումն ընդգրկում էր հինգ տարատեսակ. որսորդության և հավաքչության հասարակություն, պարզ և բարդ գյուղատնտեսական, արդյունաբերական և հատուկ (որևէ կոնկրետ տիպի չպատկանող)։ Նման համակարգ ավելի վաղ մշակել են մարդաբաններ Մորտոն Ֆրիդը ևԷլման Սերվիսը. դրանում առկա էին սոցիալական էվոլյուցիայի չորս փուլ, որոնք առանձնանում են հասարակական անհավասարության և հասարակության կյանքում պետության դերի ցուցանիշների հիման վրա, այսինքն` որսորդների և հավաքողների խմբեր (որտեղ իրականացվում էր պարտականությունների և պատասխանատվության բաժանում), ցեղեր (որտեղ ի հայտ եկան սոցիալական շերտավորման և հասարակական հեղինակության առաջին նշանները), շերտավորված համայնքներ և քաղաքակրթություններ (որոնք բնութագրվում են բարդ հասարակական հիերարխիայի և կազմակերպված հաստատություններով իշխանության առկայությամբ)։ Բացի այդ, որպես առանձին տիպեր կարող են դիտարկվել ողջ մարդկությունն ամբողջությամբ և վիրտուալ հասարակությունը, որ բնորոշ է տեղեկատվական դարաշրջանին և գոյություն ունի համացանցում։
Ժամանակի ընթացքում որոշ հասարակություններ զարգացել են կազմակերպման և կառավարման ավելի բարդ ձևերի

Комментариев нет:

Отправить комментарий