Ռոջեր Բեկոն մոտ 1214, Իլչեսթեր, Սոմերսեթ կոմսություն, Անգլիա - 1292թ-ից հետո, Օքսֆորդ, Անգլիա), անգլիացի փիլիսոփա։ Զբաղվել է նաև բնափիլիսոփայությամբ, ալքիմիայով և աստղագիտությամբ, ինչը պատճառ է դարձել եկեղեցու կողմից նրան հալածելուն։ Ժամանակակիցները նրան անվանել են «Զարմանահրաշ դոկտոր» ։ Բեկոնի հայացքները շարադրված են «Մեծ աշխատություն», «Փոքր աշխատություն» և «Երրորդ աշխատություն» երկերում, որտեղ նա քննարկում է իր ժամանակի տարբեր գիտություններին առնչվող բազմապիսի հարցեր։
Комментариев нет:
Отправить комментарий