среда, 19 марта 2014 г.

Ընտրիր, մտորիր, հակադրվիր…

• Ընտրեք տրված նյութերից մեկը և փորձեք հիմնավորել Ձեր ըտրությունը
• Մտորում տրված նյութերից մեկի շուրջ
• Ամեն նյութից առանձնացրեք մեկ միտք, որին կցանկանայիք հակադրվել
1. ՍԹԻՎ ՋՈԲՍ
Ոչ ոք չի ցանկանում մահանալ: Նույնիսկ այն մարդիկ, ովքեր ցանկանում են երկնքի արքայությանն արժանանալ, չեն ուզում մեռնել: Բայց ամեն դեպքում մահը բոլորիս վերջին հանգրվանն է: Նրանից ոչ մեկը երբեք չի կարողացել խուսափել: Եվ այդպես էլ պետք է լիներ, քանի որ Մահը, հավանաբար, Կյանքի լավագույն հայտնագործությունն է: Նա փոփոխությունների պատճառ է: Նա մաքրում է հինը, որպեսզի ճանապարհ բացվի նորի համար: Հիմա նորը դուք եք, բայց կգա ժամանակը (այնքան էլ շատ չի մնացել), դուք կդառնաք հին և ձեզ կմաքրեն: Ներողություն այս դրամատիկականության համար, բայց սա է ճշմարտությունը:
Ձեր ժամանակը սահմանափակ է, այդ պատճառով մի´ ծախսեք այն ուրիշի նման ապրելու վրա: Մի´ ընկեք այն դոգմայի թակարդը, որը խորհուրդ է տալիս ապրել ուրիշների մտքերով: Թույլ մի´ տվեք, որ այլոց կարծիքների աղմուկը խլացնի ձեր ներքին ձայնը: Եվ ամենակարևորը, քաջություն ունեցեք հետևելու ձեր սրտին և ինտուիցիային: Նրանք արդեն ինչ-որ ձևով գիտեն, թե իրականում ինչ եք ցանկանում կյանքում դառնալ: Մնացյալը երկրորդական է:
2. ՆԱՋԻՊ ՄԱՀՖՈՒԶ
Ես երբեք չեմ համաձայնի մեծագույն փիփսոփա Կանտի հետ, որը համարում էր, թե բարին հաղթում է չարին լոկ մեկ այլ աշխարհում Ո՛չ, բարին ամեն օր է հաղթանակներ տանում: Չարն առավել թույլ է, քան մենք պատկերացնում ենք. բազմիցս թույլ է բարուց։ Եվ դրա մեծագույն ապացույցը կա։ Եթե բարին չհաղթեր, մարդը չէր կարողանա դիմակայել վայրի բնությանը, տարերային աղետներին, համաճարակներին, սարսափին և էգոիզմին։ Ավելին կասեմ՝ եթե բարին չհաղթանակեր, մարդկությունն անկարող կլիներ զարգանալ, միավորվելով ազգ դառնալ, հայտնագործել տեխնիկայի նորանոր հրաշքներ, յուրացնել Տիեզերքը, հռչակել մարդու իրավունքները։ Թեև ճիշտ է, չարը ցավեցնող է և աղմկոտ, իսկ մարդուն հատկանշական է ավելի շատ հիշել իր վշտերն ու դժբախտությունները, քան ուրախությունները։ Իրավացի էր մեր մեծ բանաստեղծ Աբու-լա-Ալյան, ասելով՝ մահվան ժամի թախիծը քանիցս ուժեղ է ծննդյան ժամի խնդությունից։

Ես ընտրում եմ Ստիվ Ջոբսի մտքերը որովհետև նրանք ինձ ավելի են դուր եկել քան  ՆԱՋԻՊ ՄԱՀՖՈՒԶԻ մտքերը : Ինձ Ստիվ Ջոբսի մտքերը կարելի է ասել ավելի  հոգեհարազատ են, և ես միանգամաին համաձայն եմ իր մտքերի հետ` բոլորսել մի օր մահանալու ենք:

Комментариев нет:

Отправить комментарий