среда, 19 марта 2014 г.

Բուդդայականություն

Բուդդայականությունը

Բուդդայականությունը կրոն է, որը ծագել է Ք.ա. 5-րդ դարում Հնդկաստանում , երբ քայքայվում էին տոհմատիրական հարաբերություններ և Գանգեսի հովտում ստեղծվում էին ստրկատիրական պետություններ։ Այս կրոնի հիմնադիրն է Սիդհարթհա Գաուտաման (Բուդդան
«Բուդդա» բառը սանսկրիտ լեզվով նշանակում է «պայծառացած»: Ըստ որոշ աղբյուրների նա ծնվել է Ք.ա. 570 թվականին, այժմյան Նեպալի տարածքում։ Որոշ հետազոտողների կարծիքով Գաուտաման չի եղել իրական պատմական անձ, սակայն անցյալ դարի կեսերին Հիմալայների ստորոտում գտնված մի արձանագրությունը հաստատեց նրա իրական լինելը։ Որոշ հետազոտողների կարծիքով Գաուտաման չի եղել իրական պատմական անձ, սակայն անցյալ դարի կեսերին Հիմալայների ստորոտում գտնված մի արձանագրությունը հաստատեց նրա իրական լինելը։ Որոշ հետազոտողներ բուդդայականությունը համարում են աստվածամերժողական, քանի որ ի տարբերություն քրիստոնեության և իսլամի, այստեղ բացակայում է աստծո առաջնաստեղծ էությունը, բացակայում է հոգու անմահության գաղափարը, դժոխքի և դրախտի գոյությունը։ Այս կրոնը կոչում են նաև կարեկցանքի կրոն։ Այն կարգավորում է մարդու հոգեբանական վարքագիծը։
Բուդդայականության էությունն ամփոփված է չորս պնդումների մեջ՝
  1. կյանքը տառապանք է,
  2. տառապանքների պատճառն են ցանկություններն ու կրքերը,
  3. գոյություն ունի տառապանքներից ազատվելու միջոց՝
  4. գոյություն ունի ութմասնյա ուղի, որը տանում է դեպի տառապանքների վերացում և հասցնում է նիրվանայի։ 
Ութմասնյա ուղին է՝ ճշմարիտ խոսք, ճշմարիտ միտք, ճշմարիտ գործ, ճշմարիտ կենսակերպ, մտքերի ճշմարիտ ուղղորդում և այլն, որոնք անցնելուց հետո մարդը ձեռք է բերում անխռով հոգեվիճակ։ Նիրվանայի կարելի է հասնել մեդիտացիայի (խորասուզում) միջոցով։
Ըստ բուդդայի, տառապանքների ակունքը ծնունդն է, քանի որ մարդն անընդհատ վերածնվում է։ Մահից հետո նրա հոգին կարծես լքում է մարմինը, ինչպես իր հին զգեստը կամ վերարկուն և վերաբնակվում է մեկ այլ մարմնի մեջ։ Այստեղ կարևոր է կարմայի գաղափարը։ Կարմա նշանակում է գործ, այսինքն թե մարդը իր կյանքի ընթացքում ինչ դրական կամ բացասական արարքներ է գործել։ Եթե նրա կարման դրական է, ապա հաջորդ կյանքում նա կվերածնվի իբրև հարուստերջանիկառողջ, իսկ եթե բացասական է, ապա՝ միջատ, որևէ կենդանի կամ նույնիսկ առարկա։ Այստեղ շեշտվում է մարդու անհատական վարքագիծը և ի տարբերություն Հնդկաստանի փիլիսոփայական այլ դպրոցների, որոնք շեշտում էին ֆատալիզմը(ճակատագրապաշտությունը), բուդդիզմը կարևորում է վոլյունտարիզմի սկզբունքը։

Պատմությունը

Բուդդիզմը բաժանվում է երկու մեծ ուղղությունների։ Դրանք են՝ Թհերավադա-ն («ավագների դպրոց») և Մահայանա-ն («մեծ մարտակառք»)։ Թհերավադան լայնորեն տարածված է Շրի Լանկայում և Հարավ-Արեւելյան Ասիայում (ԿամբոջաԼաոսԹայլանդՄյանմա ), Մահայանան՝ Արեւելյան Ասիայում ([[Չինաստան, ԿորեաՃապոնիաՎիետնամՍինգապուրԹայվան )։ Մահայանան յուրահատուկ զարգացում ստացավ Տիբեթում և կոչվեց Տիբեթական բուդդիզմ, իսկ Ճապոնիայում տարածվեց բուդդիզմի Զեն տարատեսակը։
Բուդդայականությունն այսօր համարվում է աշխարհում ամենաարագ տարածվող կրոնը։

Բուդդայի կյանքը

Բուդդիզմի հիմնադիր է համարվում Սիդհարթհա Գաուտաման, ով աշխարհին հայտնի է որպե Բուդդա՝ Լուսավորիչ։
Շակյա գերդաստանի Շուդհոդանա թագավորի որդի Սիթհարթհա Գաուտաման ծնվել է մոտավորապես մ.թ.ա. 567թ։ Համաձայն առասպելների՝ թագավորը որդու մասին արված մարգարեությունիցպաշտպանելու համար միակ ժառանգին մեկուսացրել էր դրսի աշխարհից, շրջապատել էր շքեղությամբ և անում էր ամեն ինչ, որպեսզի թագաժառանգը ոչ մի դժվարություն չտեսնի։ Գաուտաման ապրում էր անհոգ կյանք, նա ամուսնացել էր իր սիրած աղջկա հետ և արդեն ուներ մի երեխա։
Սակայն, մի օր նրան հաջողվում է դուրս գալ պալատից և այստեղ տեղի է ունենում իրականության հետ երեք հանդիպում՝ բորոտի, զառամյալ ծերունու և թաղման արարողության հետ։ Այսպես անհոգ թագաժառանգը իմանում է, որ աշխարհում կա հիվանդությունծերություն և մահ։ Հետո նա հանդիպում է մի չքավոր ճգնավորակյացի, ում կանքում ոչ մի բան պետք չէր։ Այդ ամենից ցնցված արքայազնն սկսում է մտածել մարդկային կյանքի իմաստի մասին։
Նա փախչում է պալատից և 29 տարեկանում միանում է թափառական ճգնավորակյացներին, որոնց հետ անց է կացնում վեց տարի։ Այդ տարիները խորը մտածմունքների մեջ անցկացնելով, նա 35 տարեկանում դառնում է Բուդդա՝ լուսավորված, արթնացած։
Դրանից հետո Բուդդան 45 տարի քարոզում է իր ուսմունքը։ Բուդդայի աշակերտների թիվն անընդհատ աճում է։ Նրանք միանում են բուդդայական համայնքներին՝ սանգհաներին, որոնք հետո ձևավորեցին բուդդայական վանքեր։ Բոլոր ուղղություններով ուղարկվում են առաքյալներ, ովքեր պետք է տարածեին նոր ուսմունքը։ Բրահմայականները նույնպես դիմում են բուդդիզմին։ Շատ մարդիկ դառնում էին Բուդդայի աշխարհիկ աշակերտներ։
40 տարի առաքելական աշխատանք ծավալելուց հետո Բուդդան հասկացավ, որ եկել է այն ժամանակը, որպեսզի ազատվի իր մարմնից և հասնի նիրվանայի՝ բացարձակ ազատության։ Նա իր կյանքի վերջին ժամերը օգտագործեց վանականներին խորհուրդներ տալով։ Նրա վերջին բառերն էին. «Կենցաղի հարցերն անցողիկ են, պայքարեցե'ք ձեր ազատության համար»։ Բուդդան մահացավ 80 տարեկանում՝ Հնդկաստանի Կուշինագարում։


Բուդդիզմն այսօր


Բուդդիզմն այսօր իր մեծությամբ աշխարհի չորրորդ կրոնն է՝ քրիստոնեությունիցիսլամից և հինդուիզմից հետո։ Սանգհա վանականների օրդերը, որն սկիզբ է առել Բուդդայի կենդանության օրոք, աշխարհի հնագույն կազմակերպություններից է։ Բուդդիզմը եղել է առաջին համաշխարհային կրոնը և եղել է աշխարհի ամենամեծ կրոնը 20-րդ դարի առաջին կեսի ընթացքում՝ 1951թ.-ին Բուդդիզմն ունեցել է 520 միլիոն հետևորդ։ Որպես համեմատություն, մեծությամբ երկրորդը քրիստոնեությունն էր՝ 500 միլիոն հետևորդով։
Մեր օրերում Բուդդիզմի բոլոր երեք ճյուղերի ուսմունքը սփռվել է աշխարհով մեկ և շատանում են տեղական լեզուներով Բուդդիզմի տեքստերի թարգմանությունները։ Այն ժամանակ, երբ Արևմուտքում Բուդդիզմը հաճախ ընկալվում է որպես էկզոտիկ և առաջադիմական, արևելքում դեռևս համարվում է առօրեական և ավանդական ուսմունք։

Комментариев нет:

Отправить комментарий