пятница, 10 апреля 2015 г.

Բնական աղետներ

Աղետը պատահար է, որը լինում է բնական կամ տեխնածին: Աղետի արդյունքում մահանում են շատ մարդիկ և պատմության մեջ լինում են անուղղելի հետևանքներ: Բնական աղետների պատճարռներ կարող են հանդիսանալ՝ բախում  տիեզերական մարմնի հետ, արևի ակտիվության բարձրացում, հրաբխային ակտիվություն, երկրակեղևի սալերի շարժ և իհարկե շրջակա միջավայրի աղտոտում: Բոլոր տեխնածին աղետների պատճառը հանդիսանում է մարդը: Տեխնածին աղտեների պատճառ կարող են հանդիսանալ՝ վթար, մարդու վատ ուսուցնում, մարդու անուշադիր վերաբերմունք աշխատանքի նկատմամբ, աշխատանքայինկարգապահության ցածր մակարդակ կամ դրա բացակայություն:
Բնական աղետներ են՝ երկրաշարժ, ցունամի, ջրհեղեղ, հրաբուխների ժայթքում,տորնադո, սողանքներ, քարաթափում ձնահյուս, փոշեփոթորիկ, մրրիկ, փոթորիկ, պտտահողմ, երաշտ, խորշակ:

Տարբեր աղետներ տարբեր ազդեցություններ են թողում բնական միջավայրի վրա: Օրինակ՝ ջրհեղեղը  վնասում է արդյունաբերական և գյուղատնտեսական օբյեկտները, աճեցրած բերքով դաշտերը, քայքայում է շենքերը, հիդրոտեխնիկական կառուցներն ու հաղորդակցուղիները, փչացնում ձեռնարկությունների սարքավորումները:
Սելավների հետևանքով ավերվում են գյուղեր և ճանապարհներ, ծածկում և դաշտեր:
Փոթորիկի հետևանքով մարդիկ են զոհվում, ստանում տարբեր ծանրության վնասվածքներ:Փոթորիկը վնասում է ամուր և քանդում թեթև շինությունները, կտրում կապի ու էլէկտրահաղորդման լարերը, ամայացնում դաշտերը, կոտրում և արմատախիլ անում ծառերը:
Ջրհեղեղներ
Բնական աղետերի տեսակներից է ջրհեղեղը: Ջրհեղեղները վարարման մեծ տեսակն են , երբ գետերն ափերից դուրս են գալիս և ծածկում են բաց տարածությունները: Դա կարող է տեղի ունենալ ուժեղ ձնհալքից կամ երկարատև անձրևներից: Որպես այդպիսին բնական աղետներից միայն ջիհեղեն է, որ որոշ չափով կանխատեսելի է: Ջրհեղեղի պատճառը շատ դեպքերում առաջացնում են մարդիկ: Օրինակ` երբ մարդիկ փոխում են գետի հունը, դա բերում է նրան, որ հեղեղներ են առաջանում: Մարդկային գործոնը առկա է նաև այն դեպքում, երբ վերջիններս պատահարծառահատումներ են իրականացնում:
Ջրհեղեղները տարերային աղետների մյուս տեսակներից տարբերվում են այն բանով, որ որոշ չափով կանխատեսելի են։ Դա հնարավորություն է տալիս շատ դեպքերում վաղօրոք որոշել ջրհեղեղի ժամը, բնույթը եւ մասշտաբները։Ջրհեղեղի հիմնական պատճառներն են՝ տեղատարափ , երկարատեւ անձրեւները, ձնհալը, պատվարների ու ամբարտակների ճեղքվածքները, փլուզումները, սողանքները, այլ բնական երեւույթները։Ջրհեղեղը վնասում է արդյունաբերական եւ գյուղատնտեսական օբյեկտները, աճեցրած բերքով դաշտերը, քայքայում է շենքերը, հիդրոտեխնիկական կառույցներն ու հաղորդակցուղիները, փչացնում ձեռնարկությունների սարքավորումները։ Սովորաբար միջին եւ խոշոր ջրհեղեղների առաջին ժամերին խախտվում է հաղորդակցությունը բնակավայրերում ու նրանց միջեւ։Էլեկտրամատակարարումն ու կապը, որպես կանոն, առաջին ժամվա ընթացքում շարքից դուրս են գալիս։ Ջրամբարներում ջրի գերլցման եւ երկարատեւ ներգործության հետեւանքով պատվարների ու ամբարտակների վրա կարող են առաջանալ ճեղքվածքներ ու թողանցքեր, ինչը սպառնում է աղետալի ջրածածակման գոտու ստեղծման։ Խոշոր ու աղետալի ջրհեղեղների դեպքում ջրի հոսանքներն արմատախիլ են անում ծառեր, քշում քարե պատնեշներ, ոչ մեծ տներ, շրջում տրանսպորտային միջոցներ։Ջրհեղեղները վտանգավոր են նաեւ այն բանով , որ շենքերն ու կառույցները կորցնում են իրենց ամրությունը։ Փայտյա շինությունները սկսում են փտել, մետաղական կառույցները ժանգոտում են


ԱՂԵՏՆԵՐ: Աղետը հասարակության գործունեության լուրջ խափանումն է, որը բերում է մարդկային և նյութական արժեքների կորուստների և մեծ վնաս է հասցնում շրջապատող միջավայրին։ Աղետները լինում են բնական և մարդու գործունեության հետ կապված ։





ՋՐՀԵՂԵՂ: Ջրհեղեղը գետերում և ջրավազաններում ջրի մակարդակի բարձրացման հետևանքով որոշակի տարածքի ջրածածկումն է։ Սովորաբար ջրհեղեղների պատճառ լինում են ջրամբարների փլուզումը, հորդառատ անձրևները, ձյան և սառույցի հալոցքը։ Սրանք վարարման մեծ տեսակն են , երբ գետերն ափերից դուրս են գալիս և ծածկում են հովտի ցածրադիր մասերը։ Դա կարող է տեղի ունենալ ուժեղ ձնհալքից կամ տևական անձրևներից: Հեղեղների դեմ պայքարի լավագույն միջոցը ջրամբարների կառուցումն է։ Հեղեղումների պատճառը շատ դեպքերում անտառահատումն է։ Հարյուր հազարավոր հեկտարների վրա բուսականությունը մասայաբար ոչնչանում է, թուղ են արտադրում, որի հետևանքով էլ հողը չորանալով` աղետալի չափերով էրոզիայի է ենթարկվոմ








Ջրհեղեղները տարերային աղետների մյուս տեսակներից տարբերվում են այն բանով, որ որոշ չափով կանխատեսելի են։ Դա հնարավորություն է տալիս շատ դեպքերում վաղօրոք որոշել ջրհեղեղի ժամը, բնույթը եւ մասշտաբները։Ջրհեղեղի հիմնական պատճառներն են՝ տեղատարափ , երկարատեւ անձրեւները, ձնհալը, պատվարների ու ամբարտակների ճեղքվածքները, փլուզումները, սողանքները, այլ բնական երեւույթները։Ջրհեղեղը վնասում է արդյունաբերական եւ գյուղատնտեսական օբյեկտները, աճեցրած բերքով դաշտերը, քայքայում է շենքերը, հիդրոտեխնիկական կառույցներն ու հաղորդակցուղիները, փչացնում ձեռնարկությունների սարքավորումները։ Սովորաբար միջին եւ խոշոր ջրհեղեղների առաջին ժամերին խախտվում է հաղորդակցությունը բնակավայրերում ու նրանց միջեւ։Էլեկտրամատակարարումն ու կապը, որպես կանոն, առաջին ժամվա ընթացքում շարքից դուրս են գալիս։ Ջրամբարներում ջրի գերլցման եւ երկարատեւ ներգործության հետեւանքով պատվարների ու ամբարտակների վրա կարող են առաջանալ ճեղքվածքներ ու թողանցքեր, ինչը սպառնում է աղետալի ջրածածակման գոտու ստեղծման։ Խոշոր ու աղետալի ջրհեղեղների դեպքում ջրի հոսանքներն արմատախիլ են անում ծառեր, քշում քարե պատնեշներ, ոչ մեծ տներ, շրջում տրանսպորտային միջոցներ։Ջրհեղեղները վտանգավոր են նաեւ այն բանով , որ շենքերն ու կառույցները կորցնում են իրենց ամրությունը։ Փայտյա շինությունները սկսում են փտել, մետաղական կառույցները ժանգոտում են։




Ի՞նչ անել մինչև ջրհեղեղը.

– Միշտ պատրաստ ունեցեք աղետի կապոցը:
– Պատրաստեք ավազով լցված պարկեր:
– Պահեստավորեք խմելու ջրի և սննդի պաշար:
– Հետևեք ջրաօդերևութաբանական ազդարարման նշաններին:
– Անհրաժեշտության դեպքում կահույքը բարձրացրեք ջրի սպասվելիք մակար- դակից բարձր:
– Թունավոր և վտանգավոր նյութերը տեղափոխեք ավելի ապահով տեղ:
– Ջրհեղեղի սպառնալիքի դեպքում անջատեք գազը, էլեկտրականությունը:
– Հետևեք տարհանման և ապաստարանի վերաբերյալ տեղեկատվությանը և կառավարման մարմինների ցուցումներին:
– Իմացեք ձեր բնակավայրի ռելիեֆը և ջրհեղեղի սպառնալիքի դեպքում այնտեղից անվտանգ հեռանալու ճանապարհները:
– Եթե չեք հասցրել բնակավայրից հեռանալ, ապա տրանսպորտով կամ ոտքով բարձրացեք ձեր բնակավայրի մոտ գտնվող բարձրադիր վայրերը:
– Պատրաստի ունեցեք լուսային ազդանշանային սարքեր:

Ի՞նչ անել ջրհեղեղի ժամանակ.

– Մինչև կառավարման մարմինների համապատասխան ցուցումները մնացեք ապաստարաններում:
– Աղետի կապոցը պահպանեք թրջվելուց:
– Եթե տանն եք, ապա ոչ մի դեպքում մի օգտվեք կենցաղսպասարկման համա-կարգից:
– Մի փորձեք կտրել-անցնել ջրային հոսքը. 15սմ խորության ջրի արագ հոսքը վտանգավոր է մարդու համար, իսկ 50սմ՝ անանցանելի սովորական մեքենաների համար:
– Եթե օգնության կարիք ունեք, ապա տվեք աղետի ազդանշան /խարույկ, բղավոց, կրակոց, դրոշներ և այլն/:

Եթե հայտնվել եք ջրում.

– Թևերը և ոտքերը շարժելով՝ փորձեք մնալ ջրի վրա:
– Աշխատեք լողալով դուրս գալ:
– Բռնվեք որևէ պինդ, ջրի վրա մնացող առարկայից:
Եթե որևէ մեկին փորձում եք հանել ջրից, ապա նրան նետեք երկար պարան, փայտ կամ երկար պարանով կապված փրկարար օղակ, և երբ համոզված եք, որ տուժածը բռնված է, ջրից քաշեք նրան:

– Ոչ մի դեպքում մի մտեք ջուրը՝ տուժածին փրկելու համար, որովհետև ջրի հոսքը կարող է քշել տանել ձեզ և դուք դրանով կբարդացնեք իրավիճակը:
– Ջրածածկ տարածքները մեքենայով մի անցեք, բացառված չէ, որ չնկատեք հնա-րավոր փոսերն ու փլուզումները:
– Հնարավորության դեպքում զանգահարեք փրկարար ծառայություն:

Ի՞նչ անել ջրհեղեղից հետո.

Ուշադիր հետազոտեք ձեր կացարանը՝

– Հիմքի ամբողջությունը:
– Պատերի, պատուհանների և հատակի վիճակը:
– Հաղորդակցության համակարգը:
– Թունավոր օձերի հնարավոր առկայությունը:

Ստուգեք սննդի պիտանելիությունը, սննդամթերքը լվացեք եռացրած ջրով:
Խմելու ջուրն օգտագործեք սանիտարական ստուգումից կամ եռացնելուց հետո:
Նախքան հաղորդագրության համակարգերից օգտվելը՝ ստուգեք դրանց վնասվածության աստիճանը, հաղորդակցության համակարգերի վերանորոգումը վստահեք մասնագետներին:
Վտանգավոր է մնալ այն տանը, որը վթարային է կամ վստահություն չի ներշնչում:
Առանց անհրաժեշտության մի մտեք ջրածածկ տարածքները:

Նյութական մեծ վնասների դեպքում դիմեք տեղական կառավարման մարմինների օգնությանը:

Комментариев нет:

Отправить комментарий