Էկոհամակարգը կամ էկոլոգիական համակարգը կենսաբանական համակարգ է, որը կազմված է կենդանի օրգանիզմների համայնքից, նրանց բնակության միջավայրից՝ կապի համակարգից՝ որը էներգիայի և նյութի փոխանակություն է իրականանում նրանց միջև։ Էկոհամակարգի օրինակ է հանդիսանում ջրավազանը նրանում բնակվողբույսերի, ձկների հետ, որոնք կազմում են համակարգի կենդանի բաղադրամասը։ Որպես էկոհամակարգ ջրավազանի համար բնութագրական են որոշակի բաղադրության նաստվածքները, քիմիական բաղադրությունը և ֆիզիկական պարամետրերը, ինչպես նաև բիոլոգիական արտադրողականության որոշակի ցուցանիշները և տվյալ ջրամբարի յուրահատուկ պայմանները։ Էկոլոգիական համակարգի մեկ այլ օրինակ է – Ռուսաստանի միջին հատվածներում սաղարթախիտ անտառը։ Այս անտառների համար բնութագրական է բնահողը և կայուն բուսական համայնքը և, որպես հետևանք, խիստ որոշված միկրոկլիմայի ցուցանիշները և միջավայրի այս պայմաններին համապատասխանող կենդանի օրգանիզմների կոմպլեքսը։ Մեծ նշանակություն ունի համայնքի տրոֆիկական համակարգը և բիոզանգված ստեղծողների՝ նրա սպառողների և բիոզանգվածը քայքայողների, հարարաբերակցությունը, ինչպես նաև արտադրողականության, էներգիայի և նյութափոխանակության ցուցանիշները, որը թույլ է տալիս որոշել էկոհամակարգի տեսակն ու սահմանները։
Էկոհամակարգերի գլխավոր հատկանիշները
- Կայունություն-hավասարակշռության պահմանումը արտաքին միջավայրի փոփոխությունների դեպքում անբարենպաստ պայմաններին դիմակայելու ու այդ պայմաններում վերարտադրողականություն ապահովելու կարողություն:
- Ամբողջականություն-կենդանի օրգանիզմների փոխկապակցվածությունը միմյանց ու բնական միջավայրին`էներգիայի ու նյութերի փոխանակման հաշվին
- Ինքնակարգավորում-տվյալ բիոգեոցենոզում oրգանիզմների պոպուլյացիայի սեփական թվաքանակըսահմանափակելու կարողություն
- Ինքնավերարտադրողականություն- բավարար սննդի ու էներգիայի պայմաններում օրգանիզմների բազմանալուկարողությունը
Մարդու ազդեցությունը էկոհամակարգերի վրա
Մարդու ազդեցությունը շրջակա միջավայրի վրա կարելի է դիտել տարբեր տեսակետերից` կախված այդ հարցի հետազոտման նպատակներից: Մարդու տնտեսական միջամտության հետևանքով, ձևավորվել են նոր, մինչ այդ գոյություն չունեցող էկոհամակարգեր:Դրանց օրինակներ են արհեստականորեն, մարդու միջամտությամբ ստեղծված համալիրները` անասնապահական տարածքներ, բանջարանոցներ, արոտավայրեր, մարգագետիններ և այլն: Մարդու միջամտության արդյունքում այս տարածքներում խախտվում են բնական էկոհամակարգերին հատուկ պրոցեսները: Բացի այդ, այս տեսակ համակարգերն, անընդունակ լինելով ինքնավերականգնվել ու ինքնակարգավորվել, չեն կարող գոյատևել առանց մարդու միջամտության ու վերահսկողության:
Ազոտ– Երկրի վրա կյանքի գոյության հարցում ազոտն ունի շատ մեծ դեր: Հիմնականում այն գտնվում է մթնոլորտում, կամ էլ հողում, կենդանական ու բուսական օրգանիզմներում` միացությունների տեսքով: Մահացած կենդանիներից ու բույսերից անջատվում է ազոտ: Իսկ որոշ բակտերիաներ էլ, կլանելով ազոտ, այն վերածում ենհանքային աղերի կամ ամոնիակի:
Ֆոսֆոր– Ֆոսֆոր կա կանաչ բույսերի բոլոր օրգաններում, որոնք էլ հանդիսանում են ֆոսֆորի աղբյուր մարդկանց ու կենդանիների համար: Մարդկանց արյան մեջ ֆոսֆորի օրգան.միացությունների տոկոսային հարաբերությունը փոփոխական է, իսկ անօրգանականներինը` հաստատուն: Ֆոսֆորի պակասը մարդկանց ու կենդանիների մոտ հանգեցնում է լուրջ խնդիրների:
Ածխածին– ածխածնի շրջապտույտի մեջ իրենց մասնակցությունն են ունենում կենդանի օրգանիզմները: Որպես ածխածնի աղբյուր հանդիսանում են բույսրեը, որոնք մթնոլորտից կլանում են ածխաթթվի գազ ու սինթեզում ածխաջուր: Մահացած կենդանի օրգանիզմենի կուտակումները նույնպես առաջացնում են ածուխ:
Комментариев нет:
Отправить комментарий