пятница, 10 апреля 2015 г.

Թափոններ

Թափոնները այն նյութերն են, որոնք արտանետվում են բնություն մարդու կողմից, եթե այն ոչ պիտանի է օգտագործման համար:
Թափոնները լինում են 3 տեսակի`
1.Պինդ
2.Հեղուկ
3.Գազային
Հեղուկ և գազային թափոններին անվանում են արտանետում, իսկ պինդ թափոններին` աղբ: Պինդ թափոններն էլ իրենց հերթին լինում են 2 տեսակի`
1.Կենսաքայքայվող: Օրինակ`գոմաղբ, խոհանոցային մնացորդ, թղթի և սննդի վերամշակումից առաջացած թափոններ:
2. Ոչ կենսաքայքայվող: Օրինակ`Մետաղներ, ապակի, պոլիէթիլեն, ռետին և այլն:
Շրջակա միջավայրի քիմիական աղտոտումը հանքային պարարտանյութերի, թունավոր գազերի, ծանր մետաղների (սնդիկ, կապար, կադմիում և այլն), տարատեսակ աղերի, ճառագայթաակտիվ տարրերի, սինթետիկ լվացամիջոցների ներգործության հետևանք է: Այսինքն՝ թափոնները շրջակա միջավայրի աղտոտման հիմնական պատճառն են: Իսկ այն սպառնում է մարդու առողջությանը, բույսերի ու կենդանիների տեսակային բազմազանության խախտմանը և հանգեցնում է միջավայրի որակական վատթարացման:

Комментариев нет:

Отправить комментарий