суббота, 25 января 2014 г.

Շարժման տեսակները

§Ուղղագիծ հավասարաչափ, ուղղագիծ անհավասարաչափ և կորագիծ շարժումներ
§Մեխանիկական շարժումների՝ ըստ հետագծի տեսքի և շարժման բնույթի դասակարգման սխեմայում շարժման ամենապարզ տեսակն ուղղագիծ հավասարաչափ շարժումն է, որովհետև այս շարժման ժամանակ և՛ հետագծի տեսքն է պարզագույնը, և՛ շարժման օրենքը:

§Սահմանում 1
  Այն շարժումը, որի ընթացքում մարմինը կամայաական հավասար ժամանակամիջոցներում կատարում է նույն տեղափոխությունները, կոչվում է ուղղագիծ հավասարաչափ շարժում:
§Սահմանում 2
  Այն շարժումը, որի ժամանակ մարմնի հետագիծն ուղիղ գիծ է, և մարմինը միշտ շարժվում է նույն ուղղությամբ՝ կամայական հավասար ժամանակամիջոցներում անցնելով հավասար ճանապարհներ, կոչվում է ուղղագիծ հավասարաչափ շարժում:

§Քանի որ ժամանակի յուրաքանչյուր պահի մարմնի դիրքը որոշելու համար պետք է իմանալ տեղափոխության վեկտորի կախումը ժամանակից ապա անհրաժեշտ է այս բանաձևը.

§Այսպիսով՝ հավասարաչափ շարժման սահմանումից բխում է, որ ∆t ժամանակում մարմնի ∆s տեղափոխության և այդ ժամանակամիջոցի հարաբերությունը շարժման ընթացքում մնում է հաստատուն: Այն ցույց է տալիս մարմնի տեղափոխությունը միավոր ժամանակում և կոչվում է ուղղագիծ հավասարաչափ շարժման արագություն: Ուղղագիծ հավասարաչափ շարժման արագություն կոչվում է այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է կամայական ժամանակամիջոցում մարմնի տեղափոխության և այդ ժամանակամիջոցի հարաբերությանը:

§Որպես արագության միավոր են ընդունում այն ուղղագիծ հավասարաչափ շարժման արագությունը, որի ընթացքում մարմինը յուաքանչյուր 1 վարկյանում անցնում է 1մ ճանապարհ:

§Մարմնի տեղափոխությունն անշարժ համակարգի նկատմամբ հավասար է շարժվող համակարգի նկատմամբ նրա տեղափոխության և անշարժ համակարգի նկատմամբ շարժվող համակարգի տեղափոխության վեկտորական գումարին:

§Մարմնի արագությունն անշարժ համակարգի նկատմամբ հավասար է շարժվող համակարգի նկատմամբ մարմնի արագության և անշարժ համակարգի նկատմամբ շարժվող համակարգի արագության վեկտորական գումարին:

§Խնդիր
§120 մ երկարությամբ գնացքը, շարժվելով հավասարաչափ՝ 5մ/վ արագությամբ, մոտենում է 480 մ երկարություն ունեցող կամրջին: Որքա՞ն ժամանակում գնացքը կանցնի կամուրջը:

§Ինչպես երևում է նկարից, կամուրջն անցնելու համար գնացքը պետք է անցնի s=l+h ճանապարհ: Այդ ճանապարհին նրա  ծախսած ժամանակը՝ t=(l+h)/v=120վ
                                                                                Պատասխան՝ 120 վ
§Ուղղագիծ անհավասարաչափ շարժում
§Այն շարժումը, որի ընթացքում գոնե երկու հավասար ժամանակամիջոցներում մարմինը կատարում է անհավասար տեղափոխություններ, կոչվում է անհավասարաչափ կամ փոփոխական շարժում:

§Սովորաբար անհավասարաչափ են շարժվում գրեթե բոլոր մարմինները, բայց այն դեպքերում երբ մեզ հետաքրքրում է մարմնի անհավասարաչափ շարժումը միայն հետագծի որոշակի տեղամասում, որը մարմինն անցել է որոշակի t ժամանակամիջոցում, անհրաժեծտ է օգտվել «միջին արագություն» հասկացությունից:

§Անհավասարաչափ շարժման միջին արագություն հետագծի որևէ տեղամասում կոչվում է այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է այդ տեղամասը բնութագրող    տեղափոխության և տտ ժամանակամիջոցի հարաբերությունը.

§Անհավասարաչափ շարժման միջին արագությունը հավասար է այն հավասարաչափ շարժման արագությանը, որի դեպքում շարժվող մարմինը նույն S տեղափոխությունը կատարում է նույն t ժամանակում, ինչ անհավասարաչափ շարժման դեպքում:

§Մարմնի արագությունը ժամանակի տվյալ պահին կամ հետագծի տվյալ կետում կոչվում է ակնթարթային արագություն:
§Ակնթարթային արագությունը t պահին հավասար է միջին արագությանն այնպիսի բավականաչափ փոքր դելտա t ժամանակամիջոցում, որն ընդգրկում է տվյալ t պահը

§Այն շարժումը, որի ժամանակ մարմնի արագությունը կամայական հավասար ժամանակամիջոցներում փոփոխվում է նույն չափով, կոչվում է հավասարաչափ փոփոխական շարժում:

§ՄՀ-ում արագացումն արտահայտվում է մետր-քառակուսի վայրկյանով մ/վ2
§Կորագիծ շարժում
§Բնության մեջ և տեխնիկայում
§հաճախ հանդիպում են շարժումներ, որոնց հետագծերը կոր են: Այդպիսի շարժումները կոչվում են կորագիծ:
§ Կորագիծ շարժման դեպքում
ակնթարթային արագությունը
 հետագծի յուրաքանչյուր
 կետում ուղղված է այդ
Կետում հետագծին տարված
շոշափողի երկայնքով:

§Կոր գծով, մոդուլով հաստատուն արագությամբ շարժումը կոչվում է կորագիծ հավասարաչափ շարժում կամ պարզապես հավասրաչափ շարժում:
§Կորագիծ հավասրաչափ շարժման դեպքում,  t ժամանակամիջոցում մարմնի անցած ճանապարհն ուղիղ համեմատական է այդ ժամանակամիջոցին, այսինքն՝ կամայական հավասար ժամանակամիջոցներում մարմինն անցնում է հավասար ճանապարհներ:
§
§Անվերջ փոքր ժամանակամիջոցում արագության կրած փոփոխության և այդ ժամանակամիջոցի հարաբերությունը կոչվում է ակնթարթային արագացում կամ պարզապես արագացում:

§Օգտագործվոծ աղբյուրներ՝
§Է.Ղազարյան «Ֆիզիկա 10»
§http://wikipedia.org/

Комментариев нет:

Отправить комментарий