понедельник, 26 января 2015 г.

Basketball

Basketball is a sport played by two teams of five players on a rectangular court. The objective is to shoot a ball through a hoop 18 inches (46 cm) in diameter and 10 feet (3.0 m) high mounted to a backboard at each end. Basketball is one of the world's most popular and widely viewed sports.[1]
A team can score a field goal by shooting the ball through the basket during regular play. A field goal scores three points for the shooting team if the player shoots from behind the three-point line, and two points if shot from in front of the line. The team with the most points at the end of the game wins, but additional time (overtime) is issued when the game ends in a draw. The ball can be advanced on the court by bouncing it while walking or running or throwing it to a team mate. It is a violation to lift or drag one's pivot foot without dribbling the ball, to carry it, or to hold the ball with both hands then resume dribbling.
As well as many techniques for shooting, passing, dribbling and rebounding, basketball teams generally have player positions and offensive and defensive structures (player positioning). Traditionally, the tallest and strongest members of a team are called a center orpower forward, while slightly shorter and more agile players are called small forward, and the shortest players or those who possess the best ball handling skills are called a point guard or shooting guard.
Բասկետբոլը խաղ է, որին մասնակցում են հինգ հոգուց բաղկացած երկու թիմ ուղղանկյուն խաղադաշտում: Այն ամենահայտնի և տարածված սպորտերից է աշխարհում:
Թիմը կարող է վաստակել միավոր գնդակը գցելով զամբյուղի մեջ: Այն թիմը որը շատ միավորներ է հավաքել հաղթում է: Բայց եթե խաղի հիմնական ժամանակը ավարտվում է ոչ ոքի, տրվում է լրացուցիչ ժամանակ: Հայտնի տեխնիկաներից են հարվածելը, խաբելը , անցնելը և շրջանցելը բասկետբոլի թիմը ունենում է հարձակվողական և պաշտպանողական կառույցներ(խաղացողների դիրքերն են ): Ավանդականորեն բարձրահասակն և ուժեղ խաղացողը կոչվում են  կենտրոնական խաղացող, իսկ թույլ և կարճահասակը կոչվում է կիսապաշտպան, իսկ ավելի ցածրահասակը կոչվում է պաշտպան:

четверг, 22 января 2015 г.

I can

1.My first experience in the theatre was as a child, seeing a touring production in Los Angeles of Peter Pan, starring Mary Martin. When Peter first took flight over the heads of the audience, my sister stood up on her seat and tried to go with him (her). I grabbed onto my sister’s ankle, determined not to be left behind. We were both ready to leave this world and fly off to Neverland with Peter, Wendy, Michael, and John. Oh, and let’s not forget Tinkerbell, the fairy whom the audience “brings back to life” by clapping. Do adults really believe in fairies? Only in the theatre. Could I really fly to Neverland? Absolutely, but only in the theatre!
2.The Hanging Gardens of Babylon were one of the Seven Wonders of the Ancient World, Traditionally they were said to have been built in the ancient city of Babylon, According to one legend, Nebuchadnezzar II built the Hanging Gardens for his Median wife, Queen Amytis, because she missed the green hills and valleys of her homeland. He also built a grand palace that came to be known as 'The Marvel of the Mankind'. The Myth of them made the "Hanging Gardens", attributing them to the semi-mythical Assyrian queen Semiramis, much more forward than king Nabugodonosor. The gardens were growing up rises in the form of an amphitheater, floor-by-floor in the Acropolis. Շամիրամի կախովի այգիներ, Հին աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը։ Այս այգիները գտնվել են Բաբելոն քաղաքում։ Ըստ պատմական տեղեկությունների Նաբուգոդոնոսոր թագավորը այն կառուցել է իր սիրելի կնոջ՝ Մարաստանի թագուհու համար, որը շատ էր կարոտում իր երկրի կանաչ լեռներն ու անտառները։ Ցանկանալով թեթևացնել հայրենիքի կարոտը Նաբուգոդոնոսոր թագավորը նվիրեց նրան մի ամբողջ օազիս, որը հիշեցնում էր Մարաստանի լեռներն իրենց հարուստ բուսականությամբ։ Այս գեղեցիկ այգիները ավերվել են ջրհեղեղից‌[փա՞ստ]։ Առասպելը դրանք դարձրեց «Շամիրամի կախովի այգիներ»՝ վերագրելով դրանք Ասորեստանի կիսաառասպելական թագուհի Շամիրամին, որը թագավորել է Նաբուգոդոնոսոր արքայից շատ ավելի առաջ։ Պարտեզներն աճում էին միջնաբերդում և բարձրանում ամֆիթատրոնի ձևով՝ հարկ առ հարկ։ Այն կործանվել է Ասորեստանի թագավոր Սենեքերիմի կողմից Մ.թ.ա. 689 թ. ին։

End of the year

End of the year.
Last year was better for me. I went to Karabax with my school freinds and teachers, and took good memories..I read many books, improved my language.I enjoyed last christmas. We had a Christmas party in our school. We were in masks. We danced and sang songs, played different games. It was wonderful.
I beilived in Santa Claus when i was a child. At the age of nine, when our neighbor wanted to put presents in front of our door I opened the door and saw her.  I celebrate  the  New Year and Christmas with my family  in our country, because I don't have the right to leave it. We celebrate it in a traditional way , and I enjoy it.Me and my family exchange presents then we give presents to our relatives. My mother and brother often decorate christmas tree but I don't participate in it as I am not interested in it.

пятница, 22 августа 2014 г.

Տնտեսական ներկա հիմնախնդիրները ՀՀ-ում

Շուրջ հինգ դար առաջ`16-րդ դարում, իսպանացի տնտեսագետ, փաստաբան Խուան դը Մատենսոնը ստեղծեց տնտեսության կառուցվածքի մի այնպիսի մոդել, որի հիմքում ընկած էր արտադրողների միջև մրցակցությունը, որը պետք է խթաներ տնտեսության զարգացմանը: Տնտեսության հիմքում նադրեց շուկայում առաջարկը և պահանաջարկը, քանզի կարծում էր, որ այս երկու հասկացություններնէին ձևավորում շուկան և շուկայական գինը: Դարեր առաջ ստեղծված այս տնտեսական համակարգըմինչ այժմ համարվում է երբևէ ստեղծված ամենաարդյունավետ տնտեսական մոդելը, որը,չնայած իր թերություններին և դրանցից բխող հիմնախնդիրներին, պետության կողմից ճիշտ կարգավորման դեպքում կարող է զարգացած տնտեսության հիմք դառնալ: Շուկայական տնտեսության գլխավոր բնութագրիչը ազատ ձեռնարկատիրության իրավունքն է: Ձեռնարկատիրական գործունեություն կարող են ծավալել բոլորը և բնականաբար, որքան շատ են շուկայում արտադրողները այնքան մեծ է մրցակցությունը, ինչը հանգեցնում է սպառողի համար երկու դրական փոփոխության` ապրանքի որակի բարձացման և շուկայական գնի նվազման: Իհարկե, գործնականում ամեն ինչ այսքան արդար ու իդեալական չէ: Գաղտնիք չէ, որ շատ հաճախ ավելի մեծ ռեսուրսներ ունեցող ձեռնարկատերերը շուկայից դուրս են հանում ավելի փոքր ձեռներեցներին` ի վերջոշուկայում մենաշնորհ ստանալով: Այստեղ արդեն անհրաժեշտ է պետության միջամտությունը, որը պետք է կարգավորիչ դեր ունենա, երբ տնտեսությունում բևեռացում է նկատվում: Պետության գործառույթը այս դեպքում հարկաբյուջետային քաղաքականություն վարելն է: Պետությունը պետք է օժանդակի փոքր և միջին բիզնեսի զարգացմանը` սուբսիդիաներ և դոտացիաներ տրամադրելով (սա հարկաբյուջետային քաղաքականության խթանող ուղղությունն է), և հակառակը, մեծացնի այն ձեռնարկությունների հարկերը, որոնքենթական են շուկայում մենաշնորհ դառնալու (զսպող ուղղություն): Շուկայական տնտեսության թերություններից մեկը հանրային ծառայությունների բացակայությունն է: Շուկան գտնվում է մասնավորի ձեռքում և բնականաբար, իր անձնական շահույթը հետապնդող ձեռներեցը չի մտածի հանրային շահի մասին, առավել ևս դա ապահովելու համար չի վճարի իր գրպանից: Այս խնդիրը լուծելու համար գոյություն ունեն պետական կառույցներ (թաղապետարաններ, գյուղապետարաններ և այլն) որոնք ապահովում են հանրային ծառայությունների աշխատանքը: 


Հայաստանի Հանրապետությունը սահմանադրությամբ հռչակվեց շուկայական տնտեսությամբ կառավարվող երկիր, անկախացումից հետո միայն: Սեփականության պետական ձևից անցումը սեփականության բազմաբնույթ (մասնավոր) ձևին մեծ փոփոխություն էր մինչ այդ Խորհրդային Հայաստանի վարչահրամայական (պլանային) տնտեսության համար: Թվում էր, թե տնտեսական մոդելի փոփոխությունը պետք է զարգացում ապահովեր Հայաստանի տնտեսությանը, բայց, ինչքան էլ որ ցավալի է, Հայաստանը, քաղեց երբևէ ստեղծված ամենալավ տնտեսական համակարգի միայն թերությունները: Այդ են վկայում ՀՀ-ում տնտեսական հիմնախնդիրները, որոնք գնալով ավելանում են: Թերևս ՀՀ-ում ամենամեծ հիմնախնդիրը գործազրկության բարձր մակարդակն է, որը 2013 թվականին կազմել է շուրջ 18.64%: Այս թիվը իրենից ներկայացնում է միայն գրանցված գործազուրկների քանակը, հետրաբար այն իրականում ավելի մեծ է: Գործազրկությունը ունի տնտեսական և սոցիալական հետևանքներ: Եթե գործազրկությունը երկրում մեծանում է1%-ով, ապա իրական ՀՆԱ-ի աճը նվազում է 2%-ով:  Շուկայում նվազում են սպառողները, ինչը հանգեցնում է արտադրական ծավալների կրճատման, ընդ որում կրկնակի: Գործազրկությունը հանգեցնում է աղքատության, երկրում աղքատները և ծայրահեղ աղքատները կազմում են ընդհանուր բնակչության 30%-ը, նույն ժամանակահատվածում Հայաստանի ամբողջ ՀՆԱ-ի 70%-ը տնօրինվում է 40 ընտանիքիկողմից: Ահա այստեղից էլ բխում է Հայաստանի տնտեսության երկրորդ հիմնախնդիրը` մենաշնորհների (մոնոպոլների) առկայությունը: Մենաշնորհ է կոչվում այն երևույթը, երբ շուկայում արտադրողը մրցակից չունի, նա է թելադրում գինը, որակը, և թե ինչպիսին կլինի ապրանքը և ինչ գնով կվաճառվի շուկայում, կախված է արտադրողի բարեխղճությունից: Սպառողը այդ դեպքում այլընտրանք չունի և ստիպված է բավարարվել նրանով, ինչ կա շուկայում: Իսկ մնացած արտադրողները պարզապես հնարավորություն չունեն շուկա մտնելու: Իրականում մենաշնորհ չի կարող լինել առանց պետական «աջակցության»: Պետությունը չի խանգարում (եթե իհարկե չի էլ օժանդակում) երկրում մենաշնորհների առաջացմանը, այժմ Հայաստանում մենաշնորային դիրք ունեցող հայտնի օլիգարխները շատ հանգիստ խուսափում են հարկերից և օգտվում սպիտակ օձիգավորների աջակցությունունից: Իրականում նրանք չէին կարող մենաշնորհ դառնալ, եթե չունենային հասարակական էլիտայի`պետական հովանավորությունը: Բնականաբար, այս պայմաններում տնտեսական աճի մասին խոսելն անիմաստ է: Երկրում մենաշնորհը հանգեցնում է նրան, որ գնաճը պետության կողմից կառավարելի չէ (2013-ին գնաճը կազմել է 6.8%): Մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն ՀՀ-ում կազմում է ավելի պակաս քան 3000 դոլարը, համեմատության համար նշեմ որ ԱՄՆ-ում այս թիվը մեծ է մեր թվից շուրջ 15 անգամ, այն կազմում է 45000 դոլար: Հայաստանում սալդոն միշտ բացասական է, ներմուծումը երեք անգամգերազանցում է արտահանումը, երկրի արտադրական ծավալները շատ ցածր են, որովհետև Հայաստանում գրեթե բոլոր խոշոր արտադրական ճյուղերը գտնվում են այլ պետությունների ձեռքում: Հայաստանում առևտրաշրջանառությունը կենտրոնացված է Երևանում, մասնավորապես Երևանի կենտրոնում, իսկ մնացած քաղաքները զրկված են զարգացման հեռանկար ունենալու հնարավորությունից: Այժմ փորձեր են իրականացվում երկրի տնտեսական կենտրոնը Դիլիջան տեղափոխելու համար, բայց դա ժամանակատար ու ծախսատար գործընթաց է: Ըստ Forbes ամսագրի Հայաստանը աշխարհի վատագույն տնտեսություն ունեցող երկրների ցանկում գրավում է «պատվավոր» երկրորդ հորիզոնականը: Հետազոտությունը իրականացվել է` հաշվի առնելով երկրում մակրոտնտեսական ցուցանիշները և տնտեսական աճի կանխատեսումները: Իսկ  ի՞նչ է անում մեր պետությունը այս «պատվաբեր» կոչումից ազատվելու համար, գուցե՞ գերադասում է լինել առաջինը նույնիսկ այս ասպարեզում, կամ վարկանիշ է էլի, թող բարձր լինի: Ստացվում է մենք քաղում ենք շուկայական տնտեսության միայն թերությունները, մեր երկրում ո'չ ազատ մրցակցություն կա, ո'չ շուկայում արտադրողների բազմազանություն, շուկայական գինն էլ… է, ո՞վ գիտի` ով է որոշում, մենք դրա հետ կապ չունենք: Գուցե ժամանակն է վերադառնալու հին ու բարի պլանային տնտեսությանը…

Պահանջարկի տեսություն


Պահանջարկը բարիքների այն քանակությունն է, որը սպառողները ցանկանում և իվաճակի են գնել առկա գնի պայմաններում:
Ապրանքի գնի նվազման պարագայում, մեծանում է դրա նկատմամբ պահանջարկը, և հակառակը, ապրանքի գնի բարձրացման դեպքում փոքրանում է պահանջարկը:

Պարզաբանում.Սպառողը ցանկանում է իր նախընտրած ապրանքը գնել հնարավորինս ցածր գնով, բարձր գնի դեպքում պահանջարկը նվազում է: Հետևյալ հանգամանքը բացատրվում է սպառողի վճարունակությամբ: Ինչքան ցածր է գինը, այնքան շատ են վճարունակ սպառողները:
Պահանջարկի փոփոխության ոչ գնային գործոններ

  1. Եկամտի փոփոխություն
  2. Սպառողական ճաշակի փոփոխություն
  3. Գնորդների քանակ
  4. Փոխկապակցված բարիքներ
  5. Սպասումներ
Պարզաբանում.
1. Հասարակության կամ շուկայում պահանջարկը աճում է սպառողի եկամտի փոփոխությամբ: Եթե սպառողի եկամուտը բարձրանում է, հետևաբար մեծանում է նաև տարբեր տեսակի ապրանքների սպառումը: Նաև հակառակը եկամտի իջեցման դեպքում, սպառումը նվազում է:
2. Պահանջարկի փոփոխության ոչ գնային գործոններից մեկն է նաև սպառողական ճաշակի փոփոխությունը: Երբ շուկայում հայտնվում է մի նոր ապրանք, որը հետաքրքրում է սպառողին, ավելի քան որոշ ժամանակ առաջ վաճառված ապրանքը: Այդ ժամանակ տեղի է ունենում սպառողական ճաշակի փոփոխություն, հասարակության մեջ մեծանում է նոր ապրանքի պահանջարկը, փոխարենը ընկնում է հինը:
3.Տարվա որոշ ամիսներին (հիմնականում ամառվա ամիսներին) ավելանում է գնորդների աճը: Այս երևույթը պայմանավորված է զբոսաշրջիկների գալով: Երկրում մեծանում է սպառողների թիվը, հետևաբար մեծանում է նաև պահանջարկը:

Պահանջարկի առանձգականությունը
Առանձգականությունը իրենից ներկայացնում է գնի փոփոխության ազդեցության աստիճանը պահանջարկի մեծության վրա:
Առաջարկի փոփոխությունը %-ներով/գնի փոփոխությունը %-ներով=պահանջարկի առանձգականության գործակից
Պարզաբանում
Եթե ապրանքի գինը մեծանում է X%-ով, իսկ պահանջարկը նվազում է ավելի մեծ թվով քան X%-ը հետևաբար թանկացումը անօգուտ է: Եվ հակառակը եթե ապրանքի գինը նվազում է X%-ով, իսկ պահանջարկը ավելանում է ավելին քան X%-ը ապա գնաճը արդարացված է:

Բագրատունյաց Թագավորություն

Հարց 1
Ովքեր են եղել  բագրատունիները?
Ըստ Խորենացու Բագրատունիները Հայաստան են եկել շատ հին ժամանակներում հրեաների երկրից և Հայաստանում նրանք ամրապնդվել են ու հայացել:
Հարց 2
Ինչ պաշտոններ են զբաղեցրել Բագրատունիները Արշակունիների օրոք:
Արշակունիների օրոք բագրատունիները զբաղեցրել են արքունինքում դագադիր ասպետի պաշտոնը՝ գործակալությունը: Բագրատունիները թագադրել են հայոց թագավորներին: Նրանք թագադրել են հայոց թագավորին, բանակցություններ են վարել դեսպանների դեմ և կազմակերպել են պալատական արարողությունները,
Հարց 3
Ով է համարվում Բագրատունիների հիմնադիր թագավորը?
Աշոտ Ա Բագրատունին, որը 885թ. Բագարան քաղաքում Գևորգ Գառնեցի կաթողիկոսի կողմից օծվեց հայոց թագավոր: Կառավարել է 885-890թ. :
Հարց 4
Ով է հաջորդել Աշոտ Ա-ին?
Սմբատ Ա-ն իր որդին 890-ից 914թ.
Քայլերը
Ա. 893թ. Դաշինք է կնքել Բյուզանդիայի հետ:
Բ. 894թ. Սմբատ Ա-ն հաղթել է Արաբներին:
Գ. 914թ. Ամբատ Ա-ն արաբ զորավար Յուսուֆի հրամանով գլխատվել է:
Հարց 5
Ով է հաջորդել Սմբատ Ա-ին?
Հաջորդել է ավագ որդին Աշոտ Բ երկաթը 914-ից 928:
Իր եղբոր սպարապետ Աբասի հետ ազատագրել է Հայաստանի մեծ մասը:

Արշակունիների Արքայատոհմ

Արքա
Կառավարման Թվեր
Գործունեություն
Գործունեություն
Տրդատ Ա
66-88թթ.
Հաղթել է հռոմեացիներին 62թ. Հռեանդեաի ճակատամարտում:
Եղել է շինարար արքա, նա կառուցել է Գառնու Հեթանոսական տաճարըևվերակառուցել էԱրտաշատ մայրաքաղաքը:
ՍանատրուկԲ
88-110թթ.
Կառուցել է Մծուրք քաղաքը Մշո դաշտում Արածանի գետի ափին:
Սանատրուկի մասին գրել են պատմիչ Արիանոսը նրան համարելով արդար և ազնիվ ընթերցասեր թագավոր:
Վաղարշ Ա
117-140թթ.
Վերականգնել է երկրի անկախությունը և Պարթևաց Խոսրով Ա արքայի աջակցությամբ հռչակվել Մեծ Հայքի թագավոր:
Կառուցել է Վաղարշապատ մայրաքաղաքը` ներկային Էջմիածինը, Շրեշ բլուրի վրա:
Սոհեմոս
144-160թթ. և164-185թթ.


Պարթև Բակուր
161-163թթ.
Նա զոհ է դառցել Հռոմեացիների կողմից:

Վաղարշ Բ
185-198թթ.
Նրա օրոք Արշակունիների թագավորությունը դարձավ ժառանգական
Նա դաշինք կնքեց Հռոմի կայսր Սևերիոսի հետ,սակայն 198թ. սպանվեց:
Խոսրով Ա
198-215թթ.
Նա հաղթեց Կովկասյան լեռնականներին լուծելով իր հոր վրեժը:
նոր կայսր Կարակալան Ասորիքում(սիրիա) խաբեությամբ ձեռբակալեց Խոսրով Ա-ին որից հետո հրամայեց նրան ենթարկել մահապատժի:
Տրդատ Բ
216-252թթ.
Նա հռոմեացիներին վտարեց Հայաստանից և դաշինք կնքեց Հռոմի նոր Կայսր Մակրիանոսի հետ, որը Հայաստանի նվիրեց զգալի տարածքներ:
Հռոմի կայսրը գերությունից ազատեց Տրդատի մորը, սակայն Հայաստանի հարևան Իրանի տարածքում 226թ.Տեղի ունեցավ Պետական հեղաշրջում, և Պարթև արշակունիների արքայատոհմը ոչնչացվեց
Արտավազդ
252-262թթ.


Խոսրով ԲՄեծ
262-287թթ.
Նա դաշինք կնքեց Հռոմի հետ և երկար ժամանակ պայքարեց Սասանյանների դեմ: 

Տրդատ Գ
287-330թթ.
297թ. Բասսեն գավառի Ոսխա գյուղի մոտ պարտության մատնեց Սասանյան արքա Մեսեհի զորքերին
298թ. Մծմինում կնքվեց Հռոմեապարսկական 40-ամյա խաղաղության պայմանագիրը և Տրդատ Գ-ն ստացավ Հյուսիսային միջագետքը, Մծբին Վենեսիա կենտրոններով: Տրդատ Գ-ի օրոք 301թ. Հայաստանում ընդունվեց Քրիստոնեությունը որպես պետական կրոն, իսկ 303թ. Տրդատ Գ-ն կատուցեց Էջմիածին եկեղեցին Հայոց առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորչի հետ միասին:
Խոսրով Գ
330թ.-338թթ.
Դվին բլուրի վրա Խոսրով Կոտակը կառուցեց Դվին մայրաքաղաքը և ստեղծեց արհեստական երկու մեծ անտառներ, առաջինը ` Տաճարմայրի, որը ձգվել է Գառնու տաճարից մինչև մայրաքաղաք, երկրորդը ` Դվինից մինչև Արաքս գետ կոչվել է Խոսրովի անտառ:
Երբ Հայաստանը ենթարկվեց պարսից արքա Շապուհ Բ-ի հարձակումներին,Խոսրով Կոտակին հաջողվեց հաղթել պարսիկներին, չնայած զոհվեց սպարապետ Վաչե Մամիկոնյանը, Խոսրովի հրամանով նոր սպարապետ նշանակվեց Վաչեի որդին Արտավազդ Մամիկոնյանը:
Տիրան
339-350թթ.
Օրերից մի օր Տիրան թագավորը գնում է Ծոփք, Բնաբեղ ամրոցում կար եկեղեցի, Տիրանը որոշում է այդ եկեղեցում աղոթել, սակայն Հուսիկ կաթողիկոսը թույլ չի տալիս Տիրանին մտնել եկեղեցի, Տիրանի հրամանով Հուսիկը մահապատժի է ենթարկվում, այդպես ավարտվում է Հուսիկ կաթողիկոսի կյանքը, Տիրան թագավորի հրամանով նոր կաթողիկոս դառցավ Փառեմ Աշտիշատեցին, որը ևս շուտով հեռացվեց կաթողիկոսությունից, նրա փոխարեն նոր կաթողիկոս տրվեց ազգությամբ Ասորի Շահակ Աղբիանոսը:
Տիրանը պատժեց Ռշտունի և Արծրունի նախարարներին, քանի որ այս նախարարական տները շատ էին հզորացել և չէին ենթարկվում Տիրան թագավորին:
Արշակ Բ
350-368թթ.
Արշակը թե եկեղեցու թե նախարարների բարի դրացիական հարաբերություններ հաստատեց:
Արշակ Բ-ի հրամանով կրկին կաթողիկոսը հանձնվեց Լուսավորիչներին:Կաթողիկոս դառցավ Ներսես Ա պարթևը (353-373), Ներսես մեծը 354թ. Տարոնի Աշտիշատ գյուղում հրավիրեց Հայ առաքելական եկեղեցու առաջին ժողովը, այս ժողովու ուներ մի նպատակ ` հաշտեցնել Հայ հասարկության բոլոր խավերին:
Պապ
370–374 թթ.
Գահին հաստատվել է Հռոմեական կայսրության օժանդակությամբ՝ հայ–հռոմեական միացյալ բանակով ջախջախելով Հայաստան ներխուժած պարսկական զորքերը
նայած Պապը իշխել է երկրի համար արտաքին և ներքին ծանր պայմաններում, կարողացել է վերամիավորել Հայաստանից անջատված ծայրագավառները, չափավորել եկեղեցու տնտեսական և քաղաքական հզորությունը, փորձել է ազատվել Հռոմեական կայսրության գերիշխանությունից։
Վարազդատ
374–378 թթ.
Մինչդեռ Վարազդատը, լարելով թշնամի տերությունների միջև խուսանավելու և սեփական ուժերով Արշակունյաց թագավորության հզորությունը վերականգնելու քաղաքականություն, սպարապետի ծրագիրը դիտել է հայկական պետականության ինքնուրույնության զոհաբերում։
377–ին Վարազդատը հարկադրված է եղել ընդունել Սասանյան Պարսկաստանի գերիշխանությունը։ Շուտով պարսկական գերիշխանությունից ազատված Մանվել Մամիկոնյանը Կարինի դաշտում պարտության է մատնել Վարազդատի զորաբանակին՝ ձերբակալելով և սպանելով Բաթ Սահառունուն։
Արշակ Գ
378–389 թթ.
Պարսից Շապուհ II արքան սիրաշահել է Արշակին և հայ նախարարներին՝ կամենալով իր կողմը գրավել նրանց, կանխել Հայաստանի և Հռոմի մերձեցումը։
385–ին Արշակը ստիպված հեռացել է հռոմեական Հայաստան՝ ապաստանելով Եկեղյաց գավառում։
Խոսրով Դ
384-388 թթ. և 414 թ.- 415 թթ.
Արշակ Դ դիմեց կայսր Թեոդոսիոս I Մեծի օգնությանը՝ իր գահակալական իրավունքը վերականգնելու համար։ Սակայն Թեոդոսիոսը և Շապուհը Հայաստանը բաժանեցին (387) միմյանց միջև
ապուհ Ill-ի մահից (388) հետո Պարսից արքունիքը Խոսրովին կանչեց Տիզբոն և Հայոց պետական միասնությունը վերականգնելու ամբաստանությամբ բանտարկեց Անհուշ բերդում։ Խոսրովը բանտից ազատվեց և երկրորդ անգամ գահ բարձրացավ Հայոց կաթողիկոս Սահակ Պարթևի միջնորդությամբ՝ իր եղբայր Վռամշապուհ թագավորի մահից հետո։
Վռամշապուհ
385-415 թթ.
404–ից ոչ վաղ մեկնել է Հայկական Միջագետք, հաշտարար–միջնորդի դերով կարգավորել պարսկա-հռոմեական վեճերը։
Վռամշապուհը մեծապես աջակցել է Հայոց կաթողիկոս Սահակ Պարթևին և Մեսրոպ Մաշտոցին՝ հայ նոր գրերի ստեղծման և լուսավորական ձեռնարկումներին։ Վռամշապուհին նաև հաջողվել է միավորել Մեծ Հայքի երկու մասերը։
Արտաշես Գ
423–428 թթ.
Սասանյան թագավոր Վռամ Ե, երկյուղելով հայ նախարարներից, վարել է զուսպ, հանդուրժող քաղաքականություն և նախարարների խնդրանքով պարսկական գերիշխանության ներքո գտնվող Մեծ Հայքում թագավոր նշանակել Արտաշես Գ–ին։
 Ըստ հայ մատենագիրների, Արտաշես Գ լինելով անփորձ ու զեխ կյանքի հակված պատանի, հարուցել է նախարարների դժգոհությունը։